Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ
ՆՈՅՆ ԷՐ, ԻՍԿ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐՆ`ԱՍՏՎԱԾ»
[img]https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-xtf1/v/t1.0-9/1908089_592271804248107_2691364497185251756_n.jpg?oh=f57275d5f9d926d608870040c835927d&oe=5603BAFB&__gda__=1438569273_5f050aa36dc5f3307881aeae1e5cd75a[/img]Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի մասնագետ ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ խոսքով`Հայաստանում վերջին 7-8 տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտում կատարվել են զգալի աշխատանքներ, սակայն կան խնդիրներ, որոնք պահանջում են լուծում: Ըստ նրա`Հայաստանն այսօր աշխարհին պետք է ներկայանա նոր ծառայություններով , քանի որ զբոսաշրջիկների ցանկություններն ու պահանջները փոխվել են. «Նախ եւ առաջ մենք պետք է լուծենք գիդերի խնդիրը, ինձ չի բավարարում նրանց աշխատանքը: Չպետք է պատահական մարդիկ հայտնվեն այս ոլորտում: Գիդ պետք է աշխատի այն մարդն, ով ունի բավարար գիտելիքներ եւ հայրենասեր է: Երկիրը պետք է ճիշտ ներկայացնել, հակառակ դեպքում զբոսաշրջիկների հոսքը կնվազի»,-նշեց Ռ. Մինասյանը:
Մասնագետը նկատեց, որ Հայաստանը ստեղծված է տուրիզմի համար, պարզապես միայն պետք է ցույց տալ սեփական այցեքարտը. «Անհրաժեշտ է ցույց տալ, որ Հայաստանի առաջին զբոսաշրջիկը Նոյն էր, իսկ տուօպերատորն`Աստված, սա էլ կլինի մեր «ֆիշկան»: Այս մասին ես գրել եմ նաեւ իմ գրքում, որի շնորհանդեսը կլինի շուտով»,- ընդգծեց պարոն Մինասյանը:
Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին, Ռ. Մինասյանը փաստեց, որ ցանկացած աշխարհահռչակ մարդու այցը Հայաստան թողնում է դրական ազդեցություն, սակայն դա չի նշանակում, որ Քիմն այցելեց Հայաստան, ամբողջ աշխարհը Քիմ ասելով կայցելի Հայաստան. «Զբոսաշրջության զարգացման գործում մեծ ազդեցություն ունեցավ 2015 թվականը, երբ Հայաստանում կամակերպվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ»,-եզրափակեց Ռոբերտ Մինասյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՐԱՏՐՅԱՆ