Պաշտոնական վերջին ցուցանիշներով՝ ՀՀ պետական ամբողջ պարտքը (ներքին և արտաքին) մայիսի սկզբի դրությամբ կազմել է 4, 659 մլրդ դոլար, հաշվարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Դրանից 3,968 մլրդ-ը Հայաստանի արտաքին պարտքն է:
Այս տարվա սկզբի համեմատ՝ պետական պարտքը աճել է 183,566 մլն դոլարով: Առաջին եռամսյակի տվյաներով՝ Հայաստանի պետպարտքը կազմել է ՀՆԱ-ի 52.8 տոկոսը, իսկ արտաքին պարտքը՝ 44,9 տոկոսը: «Պետք է նկատի ունենալ, որ տվյալ դեպքում հաշվարկված է ՀՆԱ-ի այն, մեղմ ասած, վիճելի մեծությունը, որը ներկայացրել է Ազգային վիճակարգրական ծառայությունը, ըստ որի՝ Հայաստանի տնտեսությունը այդ ժամանակահատվածում իբր աճ է գրանցել 2.2 տոկոսով: Բացի այդ՝ կառավարությունը բոլոր պարտքերը չէ, որ պաշտոնապես արձանագրում է: Օրինակ, ժամանակին չէր արձանագրվել «Գազպրոմին» ունեցած 300 մլն դոլարի պարտքը, որի դիմաց կառավարությունը վճարեց «ՀայՌուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս բաժնեմասով: Հաշվի առնելով այս «ճշտումները»՝ մեր արտաքին պարտքը չափազանց մոտ է վտանգավոր սահմանագծին՝ ՀՆԱ-ի 50 տոկոսին, եթե, իհարկե, դեռ չի գերազանցել այն»,- գրում է թերթը: