• 13:44 – Продолжается рабочий визит министра иностранных дел Армении Ара Айвазяна в Грузию. 
  • 13:39 – Кандидат на пост госсекретаря США Энтони Блинкен подтвердил обещание избранного президента Джо Байдена поддержать резолюцию о признании Геноцида армян 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 13:44 – Продолжается рабочий визит министра иностранных дел Армении Ара Айвазяна в Грузию. 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 12:29 – На борту затонувшего у берегов Турции судна были 10 украинцев 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Սիրիայում հանդիպումները «վիտամին էին համայնքի համար»

  • 04.06.2015, 09:14,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  
g_image (1)

Իվիցա Դաչիչ, Էդվարդ Նալբանդյան, Երևան, հունիսի 3, 2015թ.

«[Սիրիայում հայ] համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ այս հանդիպումն իրենց համար վիտամին է: Դա լավագույն ձևով է բնորոշում այն կարևորությունը, որ ուներ այս այցելությունը». այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին:

Ասուլիսը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ Երևանում նախարարի հանդիպումից հետո:

Նալբանդյանն անդրադարձել է մայիսի 27-ին Սիրիա կատարած իր այցին, որի ընթացքում հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, փոխվարչապետ և արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ: Արտգործնախարարության տարածած մամուլի ասուլիսի սղագրության համաձայն՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ զարգացումներին:

«Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից մեր ուշադրության կենտրոնում են սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը: Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում զարգացումներին և փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգության ապահովման տեսանկյունից:

Իմ այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությամբ, Սիրիայի փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների, ներառյալ՝ սիրիահայության իրավունքների պաշտպանությամբ, իհարկե, շատ կարևոր է՝ ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով: Գիտեք, որ Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, և Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը արել և շարունակում են անել հնարավորը` աջակցելու մեր սիրիահայ եղբայրներին:

Շատ կարևոր էր այցելության ընթացքում հանդիպել Սիրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, իրենց հայտնել մեր համերաշխությունը, մեր աջակցությունը, նորից և նորից ասել, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած։ Համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ այս հանդիպումն իրենց համար վիտամին է: Կարծում եմ` դա լավագույն ձևով է բնորոշում այն կարևորությունը, որ ուներ այս այցելությունը»,- ասել է Նալբանդյանը:

***

Սիրիայում 2011-ից շարունակվում է պատերազմը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Այս տարվա փետրվարին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ավելի քան 12 հազ. սիրիահայ կա: Կառավարության մայիսի 21-ի նիստին Հրանուշ Հակոբյանն անդրադարձել էր սիրիահայերի խնդիրներին և նշել էր, որ իր ղեկավարած կառույցը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել Սիրիայում ապրող հայերին:





  •   Просмотров Сегодня: 498


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА