• 13:44 – Продолжается рабочий визит министра иностранных дел Армении Ара Айвазяна в Грузию. 
  • 13:39 – Кандидат на пост госсекретаря США Энтони Блинкен подтвердил обещание избранного президента Джо Байдена поддержать резолюцию о признании Геноцида армян 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 13:44 – Продолжается рабочий визит министра иностранных дел Армении Ара Айвазяна в Грузию. 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 12:29 – На борту затонувшего у берегов Турции судна были 10 украинцев 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«Իսլամական պետություն»՝ Made in USA. նոր սկանդալային զեկույց

  • 04.06.2015, 09:14,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«Իսլամական պետությունը» Միացյալ Նահանգների արտադրանք է, իսկ Մոսուլի եւ Էր-Ռամադիի անկումը՝ ծրագրված սցենար: Դա պնդողը մենք չենք: Այն մասին, որ «Իսլամական պետությունն» արտադրված է ԱՄՆ-ում, նշում են ամերիկյան ռազմահետախուզական DIA կազմակերպությունում,-գրում է թուրքական «Birgün» գործակալությունը:

«DIA-ի 7 էջանոց զեկույցը, որը խոստովանական բնույթ է կրում, ի հայտ եկավ անցած շաբաթ: Թեեւ, նախընտրական օրակարգով պայմանավորված, զեկույցը Թուրքիայում աննկատ մնաց, մյուս երկրներում՝ առաջին հերթին գերմանական մամուլում փաստաթուղթը հայտնվեց թերթերի առաջին էջերին: Զեկույցում մանրամասնորեն տրվում է այն հարցերի պատասխանը, թե ինչպես է քայլ առ քայլ առաջացել «Իսլամական պետությունը», եւ ինչպես են ջիհադիստները գրավել Մոսուլ եւ Էր-Ռամադի քաղաքները՝ առանց որեւէ դիմադրության»:

«Գաղտնի զեկույցը հրապարակվել է միայն դատարանի որոշումից հետո: Այն թվագրված է 2012թ.-ի օգոստոս ամսին: Զեկույցը հասանելի է եղել միայն ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը, Պետքարտուղարությանը, ՀԴԲ-ին, ԿՀՎ-ին, պաշտպանության նախարարությանը, ռազմական հետախուզությանը եւ կենտրոնական հրամանատարությանը: Սակայն բոլոր փաստերն օրերից մեկ օր ջրի երես են դուրս գալիս»,-նշվում է հոդվածում:

***

Վատագույն դեպքում «Իսլամական պետության» մասին Վաշինգտոնին հայտնի էր դեռեւս 2012թ.-ին: Չնայած դրան, ԱՄՆ-ն շարունակում էր ռազմական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել «Իսլամական պետության» նախորդներին՝ իրաքյան «Ալ-Քաիդա»-ին եւ «Իրաքի իսլամական պետությանը», շարունակում էր վարժեցնել այդ խմբավորումների զինյալներին: ԱՄՆ-ն «Իսլամական պետության» զարգացումը դիտարկում էր որպես ռազմավարական առավելություն սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար: Դամասկոսի մեկուսացման եւ Իրանի ընդլայնվող ազդեցության դեմ պայքարի համար նրան «ենթակապալառու» էր անհրաժեշտ: Ահա թե ինչու ամերիկացիներին պետք եկան ջիհադիստները:  Հենց այդ պատճառով էլ նրանք աչք փակեցին կազմակերպության ծնունդի, աճի եւ համախմբման վրա:

***

Բայց սա դեռ ամենը չէ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կանխատեսել էր, որ համախմբելով այլ կազմակերպությունների, «Իսլամական պետությունը» Իրաքում եւ Սիրիայում կհռչակի կամ դե-ֆակտո կստեղծի սալաֆիթական էմիրություն: Կանխատեսել էր նաեւ, որ կգրավվեն Մոսուլ, Էր-Ռամադի, Ռաքքա եւ Դեյր-էզ-Զոր քաղաքները: Զեկույցը պարունակում է նաեւ կանխատեսումներ այն մասին, թե ճգնաժամն ինչպիսի զարգացումներ կունենա: Ընդգծվում է, որ «ռեժիմը կշարունակի գոյություն ունենալ», եւ հետագայում իրադարձությունները կտանեն «ուրիշի ձեռքերով պատերազմի», որին մի կողմից կմասնակցեն Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը, մյուս կողմից՝ Արեւմուտքը, Պարսկական ծովածոցի երկրները եւ Թուրքիան:

***

Օգնելով ընդդիմությանը, որտեղ ակտիվ դերակատարում ունեին ջիհադիստները, եւ նրանց կոչելով «չափավոր», ԱՄՆ-ը՝ պնդելով, թե «պատերազմում» է «Իսլամական պետության» դեմ, մեղմ ասած,  կեղծում է: Նրանք իրենց հաշիվ տալիս էին, որ «Իսլամական պետությունը» կստեղծվի, եւ անկախ ամեն ինչից, նրանք շարունակեցին աջակցություն ցուցաբերել: Այդ կանխատեսումները իրադարձություններ էին, որոնք ոչ այնքան պարտադիր էին, որքան՝ ցանկալի:

***

Անցյալ տարի զինյալների խումբը գրավեց Մոսուլ քաղաքը: Իրաքյան բանակի խուճապահար փախուստն ամբողջ աշխարհում տարակուսանքի տեղիք տվեց: Մի քանի շաբաթ առաջ նույն կերպ ընկավ նաեւ Էր-Ռամադին: Դրանից հետո ԱՄՆ-ն եւ Իրաքը մեղադրեցին մեկմեկու, իսկ Ռուսաստանն ու Իրանը՝ ԱՄՆ-ին: DIA-ի զեկույցը, կողմերի փոխադարձ հայտարարությունները, ԱՄՆ տարածքային շահերը եւ ռազմաճակատից եկող տեղեկությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ «Իսլամական պետության» ձեռքբերումը ցանկալի էր ԱՄՆ-ի համար:


Թեեւ զեկույցը հղում է կատարում մի շարք կոնկրետ փաստերի, հարցը, թե «Իսլամական պետությունը» որքանով ունի ամերիկյան ծագում, վիճելի է: Պնդել, թե «Իսլամական պետությունը» լիարժեք ամերիկյան արտադրանք է, բավականին ինքնավստահ կհնչի: Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, եւ միգուցե մենք կիմանանք ճշմարտությունը, երբ անդորր կտիրի:

Բոլորին է հայտնի ԱՄՆ-ի ծառայողական ցուցակը, որով նրանք ծանրակշիռ ներդրում ունեցան բազմաթիվ իսլամիստական կազմակերպությունների՝ «Ալ-Քաիդա»-ից մինչեւ Թալիբան, ստեղծման եւ զարգացման գործում: Բոլորը գերազանց հիշում են, որ այդ կազմակերպությունների հիմքի վրա երկրներում եւ տարածաշրջաններում նոր դիզայն ձեւավորվեց: Նախկինում ծայրահեղական իսլամիստ-ջիհադիստներն օգտագործվում էին ԽՍՀՄ-ի դեմ, իսկ այսօր՝ Աֆղանստանում, Լիբիայում, Սոմալիում եւ Սիրիայում:

Աղբյուր՝ «Birgün»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան





  •   Просмотров Сегодня: 567


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА