• 19:51 – Территории оккупированные Азербайджаном являются суверенными территориями Арцаха | Парламент Арцаха 
  • 19:31 – В Ереване на площади Республики начался cтотысячный митинг сторонников Пашиняна. 
  • 11:19 – Ташкент получит 145 миллионов евро на модернизацию водоснабжения 
  • 19:51 – Территории оккупированные Азербайджаном являются суверенными территориями Арцаха | Парламент Арцаха 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 12:18 – В Харькове при пожаре в доме престарелых погибли 15 человек 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխայի մահվան համար

  • 04.06.2015, 13:48,
  • ---
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Աջափնյակ վարչական շրջանում դժբախտ դեպք է տեղ ունեցել: 5-ամյա երեխայի գլուխը մնացել է Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում, ինչի հետևանքով երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:


Armlur.am-ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե բազմաբնակարան շենքում, այլ 4-հարկանի առանձնատանը` ինչից ելնելով թաղապետարանից պարզաբանեցին, թե կատարվածի համար իրենք որևէ պատասխանատվություն չեն կարող կրել. վերահսկողություն առանձնատների մասով իրենք չեն իրականացնում: Ի դեպ, ըստ նախնական վարկածի, երեխայի գլուխը վերելակի դռների արանում է մնացել երկրորդ և երրորդ հարկերի միջև ընկած տարածքում:


Փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեխնիկական անվտանգության վերահսկողություն իրականացնող տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից: Կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն Armlur.am-ի հետ զրույցում հղում կատարելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին, նշեց, որ առանձնատներում վերելակների գործունեությունը օրենքով չի կարգավորվում:


Այսպիսով, գլխավոր փորձագետի խոսքով, կատարվածի հետ կապված իր կողմից ներկայացվող կառույցը որևէ պատասխանատվություն չի կրում, քանի որ օրենքով կարգավորվող նման դրույթ չկա. դեպքի վայր հանդիսացող առանձնատունն իրենց կողմից չի վերահսկվում. «Որպես կանոն, վերելակների անվտանգության համար իրականացվում են ամենամյա փորձաքննություններ այն հաստատություններում, որոնք հանդիսանում են տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթակա, ինչը մասնավոր բնակարանները չի ներառում»:


Որպես մասնագետ` Լուսինե Հովհաննիսյանը նկատեց, որ թեպետ օրենքը այս մասով դրույթներ չունի, այդուհանդերձ վերելակ տեղադրող կազմակերպությունները պետք է փորձաքննություններ անցկացնեն: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր տեղեկություններով, վերելակների տեղադրման լիցենզիա տալիս է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը. «Այն անձնավորությունը կամ ընկերությունը, որը տեղադրում է վերելակ, պարտադիր պետք է ունենա էներգետիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա: Պատահական մարդ իրավունք չունի վերելակ տեղադրելու: Բայց այդ հասցեում վերելակը ե՞րբ է տեղադրվել, ինչպե՞ս է տեղադրվել, ո՞ւմ կողմից է տեղադրվել, այդ տվյալներին չեմ տիրապետում»:


Ուստի Armlur.am-ը փորձեց հարցերի պատասխանները ստանալ նշված նախարարությունից: Մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը Armlur.am-ին հայտնեց, որ որևէ իրավասություն լիցենզիա տալու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չունի և մեզ ուղղորդեց դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նույն պատասխանը, սպասվածի համաձայն, ստացանք նաև այստեղից: ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը մեզ հայտնեց, որ իրենց կառույցը զբաղվում է բացառապես բնական մենաշնորհների կարգավորմամբ:


Հ.Գ. Արդյո՞ք տեղի ունեցած դժբախտությունը օրենքի բացթողում է, թե անփութության հետևանք, դժվար է ասել: Սակայն փաստն այն է, որ վերջին շրջանում մեր հանրապետությունում մարդկային բանականությունից դուրս բացահայտումները հաջորդում են իրար: Հերիք չէին գազալցակայաններում տեղի ունեցած մահվան ելքերով պայթյունները, երբ պարզ դարձավ, որ վարորդից բացի, մեկ ուրիշը` ներառյալ որևէ պետական կառույց, պատասխանատվություն չի կրում գազաբալոնների սխալ տեղադրման, անվտանգության կանոնները խախտելու համար, հիմա էլ վերելակների անսարքության հետևանքով տեղի ունեցող դժբախտ դեպքերը: Պարզվում է, ողջ մեղքը պետք է ընկնի վերելակը շահագործողի, այս դեպքում` երեխայի ծնողների վրա:


Տաթև Հարությունյան





  •   Просмотров Сегодня: 684


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА