Պատասխանում է հոգեբան Աշոտ Հակոբյանը:
Հարցը՝ «Ասպարեզ օրաթերթի ընթերցողից:
-Հարգելի հոգեբան, ընկերս մեկնելու է արտասահման, նրան գործի բերումով ուղարկում են ԱՄՆ, ես միշտ երազել եմ նրա հետ ամուսնության մասին, ցանկանում եմ միշտ նրա կողքին լինել, բայց չգիտեմ ինչ անել, մեկնե՞լ երկրից, արդյո՞ք կկարողանամ առանց ընտանիքիս, ծնողներս դա շատ ծանր կտանեն: Ի՞նչ անել, խնդրում եմ խորհուրդ տվեք: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
- Ընտրություն մենք միշտ ենք կատարում, 24 ժամվա ընթացքում մենք մեծ կամ փոքր ընտրություններ ենք կատարում՝ գնալ գործի երթուղայի՞ն տաքսով, թե՞ ոտքով, թե՞յ խմել քաղցր, թե՞ առանց շաքարի: Ընտրությունը մեխանիզմ ունի՝ ես ընտրում եմ այն դեպքում, երբ պետք է կատարեմ նպատակադրում: Իսկ նպատակադրում կարող եմ կատարել այն դեպքում, երբ կա այլընտրանք: Սկզբում այլընտրանքից ես գալիս եմ նպատակագոյացման: Սա իմ նպատակն է՝ ես Ա կետից գնալում եմ Բ կետ, Բ կետը պետք է լինի հստակ, ցանկալի, մոտիվավորված, իրատեսական: Նպատակադրումից հետո ընտրությունը չի ավարտվում, հիմա նաեւ միջոցներ պետք է ընտրեմ: Ա կետից Բ կետ տեղաշարժվելիս յուրաքանչյուր պահի իրավիճակը փոխվում է: Ես չգիտեմ ինչպես, բայց գիտեմ, որ կփոխվի, ես նորից ընտրություն պետք է կատարեմ խոչընդոտները հաղթահարելու համար: Կարեւոր է, որ ես հասկանամ՝ իմ ընտրությունը կարող է լինել անկատար, այն ինչ-որ թերություններ կարող է ունենալ, որովհետեւի ես ամեն ինչ չեմ կարող հաշվարկել: Բայց ես գոնե մի բան գիտեմ՝ իմ ընտրությւոնը կարող է լինել թերի: Իսկ ի՞նչ անել, եթե ընտրությունը թերի է՝ փոխել այն, այլ տարբերակ չկա: Ես կարող եմ փոխել նպատակը, միջոցները, ընկալումները: Բոլոր դեպքերում՝ ես կարող եմ փոխել ինչ-որ բան առանց տատանվելու միայն այն դեպքում, երբ գիտեմ, որ իմ ընտրության համար պատասխանատու եմ: Ես չեմ հուշում ոչինչ, ես ընդամենն ասում եմ ընտրության բանաձեւը: Այստեղ մնում է մեկ ուրիշ խնդիր, առանց որի ընտրությունը, պատասխանտվությունը եւ ազատությունը ամբողջական չեն դառնա, դա արդարությունն է: Մեխանիզմը կաշխատի, երբ չի խախտվում արդարության սկզբունքը: Կատարեք Ձեր ընտրությունն ազատորեն, այլընտարնքի մեջ, դրեք Ձեր նպատակակետը, քայլ կատարեք դրանով, սա արեք հանուն արդարության: Եթե բոլոր այս հարցերի պատասխաններն ունեք, ուրեմն մի երկմտեք, որովհետեւ հաջորդ պահին իրավիճակները փոխվում են, հաջորդ պահին այլ իրավիճակ կունենաք, նույնսիսկ, եթե սրանք մնան նույնը՝ Դուք կփոխվեք: 40 տարի հետո Դուք կկորցնեք Ձեր հարազատներին եւ կմնաք մենակ, սա օրինաչափություն է, ահա Ձեզ խոստացվող ապագան, հո՞ չզարմացաք: Այսինքն, վաղ թե ուշ, մենք կորցնելու ենք, իսկ Դուք այսօր Ձեզ զրկել եք ինչ-որ բան կորցնելու կամ իրավիճակը փոխելու հնարավորությունից: Պարզապես իմացեք՝ մեր ընտրության համար մենք ենք պատասխանատու:
Հարցեր ունենալու դեպքում դրանք կարող եք ուղղել մեր հոգեբանին՝ հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ hakobyanalis@gmail.com: Եթե, անգամ, խնդրի լուծումն ամբողջությամբ չստանաք, ապա ճիշտ որոշում ընդունելու ուղին, ամեն դեպքում, կմատնանշվի:
Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, մենք նպատակ ենք դրել ստեղծել հոգեբանական կենտրոն, որը նպատակաուղղաված է ավելի արդյունավետ դարձնել հոգեբանական խորհրդատվությունը, եթե ցանկանում եք՝ կարող եք ֆինանսապես աջակցել՝ Ձեր փոքր գումարը փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին` 24103006604701(AMD):
Պատրաստեց Ալիսա Հակոբյանը
________________________________
Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը: