• 13:28 – Никол Пашинян выполнил еще одно обещание данное народу | Ликвидированны Красные Линии 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 13:28 – Никол Пашинян выполнил еще одно обещание данное народу | Ликвидированны Красные Линии 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Աշոցքի հոգսերի ժամանակը

  • 04.06.2015, 13:50,
  • ---
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Մարզկենտրոն Գյումրուց 36 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենացուրտ բնակլիմայական պայմաններ ունեցող համայնքներից մեկը` Աշոցքը:  Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող այս տարածաշրջանը սկզբում կոչվել է Ղզլոչ, ապա Ղուկասյան եւ 1990թ. վերանվանվել Աշոցք: Նախկինում շրջկենտրոնն ունեցել է տարբեր արտադրական ձեռնարկություններ, հիմնարկություններ, որոնք 90-ականներին փոշիացվել են: 2880 բնակիչ ունեցող համայնքն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ՝ գյուղում բացակայում են աշխատատեղերը, անբարեկարգ վիճակում են գտնվում ինչպես համայնք տանող, այնպես էլ ներհամայնքային ճանապարհները  եւ այլն:


Ի տարբերություն մարզի մի շարք այլ համայնքների, Աշոցքում ինչ-որ չափով աշխատատեղեր կան, բայց դրանց դիմաց մարդկանց տրվող աշխատավարձն այնքան չէ, որ մարդը կարողանա ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ: Այնուամենայնիվ, գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է,  որից ստացված եկամուտը եւս մարդկանց չի բավականացնում ու առիթ է դառնում, որ տան հոգսը հոգացող տղամարդիկ յուրաքանչյուր տարվա սկզբին թողնեն հայրենի գյուղն ու աշխատանք գտնեն Հայաստանի սահմաններից դուրս:


Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ մարդիկ համայնքից գնում են ընտանիքներով, եթե ոչ հանրապետությունից դուրս, ապա` ՀՀ այլ  քաղաքներ` Երեւան, Գյումրի եւ այլն: Հենց այս փաստն է, որ ամենաշատն է անհանգստացնում գյուղացիներին. մտավախություն ունեն, թե մի օր գյուղում կմնան միայն տարեցները, կամ, ամենավատն է` գյուղը կդատարկվի:


Անասնապահությունն  ու հողագործությունն իրենց հերթին եկամտաբեր չեն: Տարածաշրջանի յուրահատկությունից ելնելով՝ գյուղացին զբաղվում է միայն խոտի մշակմամբ, իսկ թե դրանից օգուտ կունենա, թե ոչ` հույսը պետք է դնի եղանակի բարեհաճության վրա:


-Տարվա 9 ամիսը մենք «ձյան տակ» ենք: Գյուղացին չգիտի, երբ ցանի, երբ հավաքի իր բերքը,-դժգոհում են բնակիչները:


Գյուղացու ունեցած բազմաթիվ մտահոգություններին այս տարի գումարվել է եւս մեկը`  տարեսկզբից նվազում է մթերվող կաթնամթերքի գինը: Կաթը մթերման չհանձնել գյուղացին չի կարող, հատկապես որ իր կաթից ստացված կաթնամթերքը հետո չի կարողանա սպառել շուկայում եւ կզրկվի նաեւ այն գումարից, որը պետք է ստանար կաթը մթերման հանձնելու պարագայում:


Ջեռուցման սեզոնին գազաֆիկացված այս գյուղում շատերը բնական գազից օգտվել չեն կարողանում. ասում են՝ թանկ է. «Գազը քիչ էր, հիմա էլ լույսն են թանկացնում, որ դարձրին 60 դրամ, էլ ով պիտի օգտվի, 90-ականների մութ ու ցուրտ տարիները ետ պտի գան: Հայաստանում ապրելը թանկ հաճույք է եւ, առհասարակ, Հայաստանն ինքն իրանով խնդիր է, համակարգային լուրջ փոփոխություն է պետք: Եթե էսպես շարունակվի` ծայրամասային գյուղերում եւ, առհասարակ Հայաստանում, կմնան մենակ ծերերը»:


Գյուղի երիտասարդության հետաքրքրությունների եւ զբաղվածության շրջանակը սահմանափակվում է մշակույթի տան գործունեությամբ, ժամանցի այլ վայրեր գյուղում չկան. միայն թե մշակույթի տան շենքային պայմանները վատ վիճակում են` տանիքը կաթում է, ներքին հարդարման աշխատանքների կարիք կա: Մշակույթի տան վերանորոգման անհրաժեշտության մասին բարձրաձայնվել է, բայց դեռեւս ոչ մի արձագանք: Երիտասարդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կրթության հանդեպ, սովորում են ՀՀ բուհերից որեւէ մեկում, վերադառնում գյուղ ու կանգնում փաստի առաջ` աշխատատեղ չկա:


-Մեր գյուղում խնդիրներ ինչքան ասես, որ թվարկենք` հա կթվարկենք, բայց դրանց հետ զուգահեռ մենք չենք էլ մտածում գնալու մասին, արմատները չեն թողնում,-նշեցին գյուղի բնակիչները:


Վերջին շրջանում քննարկվող համայնքների խոշորացման ծրագրին Աշոցքի բնակչությունը դեմ է, գտնում են, որ եթե համայնքների խոշորացում պետք է լինի, ապա միայն այն դեպքում, եթե համայնքն ունի ընդամենը 3-4 տուն, հակառակ պարագայում՝ համայնքների խոշորացումը ավելորդ հոգսեր իր հետ կբերի:


Աշոցքի համայնքապետի տեղակալ Կ.Աբրեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մշակույթի տան վերանորոգման հարցով գյուղապետարանը զբաղվել է, «Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստացել է Աշոցքի համար եւս մեկ ծրագիր իրականացնել: Նախնական ուսումնասիրություններ կատարվել են, մասնագետները տեղում ծանոթացել են շենքի վիճակին, գյուղապետարանն էլ այսօր սպասում է նրանց արձագանքին:


-Մշակույթի տան միայն տանիքի վերանորոգման համար երեւի անհրաժեշտ կլինի մոտ 150 մլն դրամ: Եթե հիմնադրամի խոստումն իրականություն դառնա, շենքն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, այդպիսի հավաստիացում նախնական ունենք,-ավելացրեց Կ.Աբրեյանը:


Գյուղապետի տեղակալը գյուղում առկա բազմաթիվ խնդիրներից առանձնացրեց 1988-ի երկրաշարժից հետո կառուցված փայտաշեն բնակարաններում ապրող 164 ընտանիքների խնդիրը: Փայտաշեն բնակարանների շահագործման ժամկետն անցել է, դրանք շարքից դուրս են եկել, մարդիկ այսօր կանգնած են բնակարանային խնդրի առաջ: 164 ընտանիքները չունեն անօթեւանի կարգավիճակ, քանի որ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման ժամանակ դրանք սեփականաշնորհվել են.«Այս մասով ոնց-որ պետության պարտավորությունը քչանա, բայց խնդիրը բարձրացված է, չափագրումներ արվել են, ներկայացվել է, բայց հստակ ժամկետ չի տրվել»:


Աշխատատեղերի պակասի, երիտասարդների զբաղվածության եւ բազմաթիվ այլ հարցերի մասին եւս խոսեց համայնքի ղեկավարի տեղակալը: Կ.Աբրեյանը խոստովանում է` համայնքապետարանը օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները` դրսից ներդրումներ բերելու եւ գյուղին օգուտ տալու համար: Նման միջոցների շնորհիվ վերանորոգվել է գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, իսկ համայնքն իր միջոցներով գյուղում տեղադրել է խաղահրապարակ:


Աշոցք բերող անբարեկարգ ճանապարհների մասով եւս գյուղապետարանը դիմել է համապատասխան կառույցներին: Տրանսպորտի եւ կապի նախարարության միջոցներով այս տարի ճանապարհի 2 հատված վերանորոգվելու է. մի մասը մասնակի, մի մասը` հիմնական.


-Այստեղ այլ խնդիր էլ կա` այս ճանապարհը հյուսիս-հարավ մայրուղու ճանապարհահատված է, սա հաշվի առնելով, երեւի մեծ ներդրումներ չսպասենք: Չեմ կարծում, որ մեծ ներդրումներ կլինեն, հատկապես որ այս հատվածի նախագիծն էլ դեռ պատրաստ չէ, ու հայտնի չէ, թե ճանապարհն այս հատվածում ոնց է անցնելու,-ավելացրեց Կ.Աբրեյանը:


Սա միջպետական ճանապարհահատվածի մասով, իսկ միջհամայնքային ճանապարհները գյուղապետարանն է իր ուժերով  ամեն տարի բարեկարգում: Բարեկարգում ասվածն ասֆալտապատումը չէ, քանի որ համայնքն այդ հնարավորությունները չունի:


Սոնա Առաքելյան


________________________________


Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում


Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:


Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:


Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:







  •   Просмотров Сегодня: 721


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА