ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. Իշխանափոխություն չի նշանակում ամեն գնով
Լրագրողների հարցին՝ թե արդյո՞ք ԱԺ Նախագահը պնդում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ իր կուսակիցների այն տեսակետը, որ նա քաղաքականապես տգետ է, որը հնչեցվել էր փետրվարի 12-ի ՀՀԿ նիստում եւ հետագա երկու օրերին, պարոն Սահակյանը ասաց .
«Տգետ բառը եթե առանձնացնում ենք ընդհանուր կոլորիտից մի այլ հասկացողություն է դառնում։ Խնդիրը վերաբերվում է քաղաքական տեսակետից սխալ, ոչ ճշմարիտ գործողություններ կատարելու առումով, մենք մեր դիրքորոշումը չենք փոխել»։
Լրագրողների դիտարկմանը, որ փաստորեն իշխանափոխության ձգտող ամեն ոք Հանրապետականի համար կարող է համարվել քաղաքականապես տգետ, ԱԺ նախագահը արձագանքեց.
«Իշխանափոխության կարող են գնալ, բայց իշխանափոխություն չի նշանակում արյուն, իշխանափոխություն չի նշանակում ամեն գնով»:
Իսկ թե ո՞վ էր արյուն թափելու՝ Հանրապետակա՞նը, թե Գագիկ Ծառուկյանի թիմը, Խորհրդարանի ղեկավարը նշեց. «Թե այն կողմից արյուն թափվեր, թե այս կողմից արյուն թափվեր՝ դա բոլորիս արյունը կլիներ»։