Երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Արթուր Մարուքյանի գլխավորությամբ Երևանի 16-րդ թաղամաս տեղափոխեցին Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ: Վ. Դերձյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցների հսկողությամբ քննիչին դեպքի վայրում պատմում էր կատարվածի մանրամասները՝ որտեղ և ինչպես է տեղի ունեցել սպանությունը: Քննչական գործողություններ կատարելուց հետո Վ. Դերձյանը տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 5-ին, քննիչը դիմելու է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որպեսզի դատարանը կասկածյալ Վ. Դերձյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի 2-ամսյա կալանք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հունիսի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին: Վերջինս կասկածվում էր նույն օրը Երևանի 16-րդ թաղամասի 39 շենքի հետնամասում դանակի 1 տասնյակից ավելի հարվածներով Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանին սպանելու մեջ: Նույն օրը Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի կողմից ստեղծվել էր քննչական խումբ, իսկ ավագ քննիչ Արթուր Մարուքյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննիչ Ա. Մարուքյանի կողմից Վ. Դերձյանը ձերբակալվել էր և այդ պահին գտնվում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում:
Մանրամասներն՝ այստեղ: