Պատասխանում է իրավաբան Թամարա Յայլոյանը:
Հարցը՝ «Ասպարեզ» օրաթերթի ընթերցողից:
-Հարգելի իրավաբան, մի քանի ամիս առաջ ամուսնալուծվել եմ, ես ստանձնել եմ երկու աղջիկներիս խնամքը, ամուսինս ալիմենտ չի վճարում՝ պատճառաբանությամբ, որ աշխատանք եւ սեփականություն չունի, իրականում սեփականություն ունի, բայց` ոչ իր անունով գրանցված: Ի՞նչ կարող եմ անել:
-Երբ ծնողներն ամուսնալուծվում են, եւ երեխաները մնում են կողմերից մեկի խնամքի տակ, ուրեմն նա իրավունք ունի դիմել դատարան եւ պահանջել ալիմենտ: Ալիմենտ դատարանի կողմից սահմանվում է անկախ ծնողի աշխատելու կամ չաշխատելու փաստից, աշխատելու դեպքում համապատասխան սահմանակետ է նշված, թե ինչ չափով պետք է ալիմենտ վճարվի, չաշխատելու դեպքում եւս կայուն դրամական չափով է գումարը որոշվում: Տվյալ պարագայում, եթե անձը դիմել է դատարան եւ ստացել է դատարանի վճիռը, ուրեմն պետք է դիմի հարկադիր կատարման բաժին: ԴԱՀԿ-ի խնդիրն է այդ գումարը բռնագանձել պատասխանողից, սակայն, եթե նա չունի աշխատանք, չունի եկամտի միջոցներ եւ իր անունով սեփականություն, ապա հարկադիր կատարման բաժինը ոչինչ անել չի կարող: Այն, որ նա ունի սեփականություն, բայց ուրիշի անվամբ է՝ ոչինչ չի տալիս Ձեզ, որովհետեւ ուրիշի անվամբ գրանցված սեփականությամբ նա որեւէ պարտավորություն չի կրում:
Հարցեր ունենալու դեպքում դրանք կարող եք ուղղել մեր իրավաբանին՝ հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ hakobyanalis@gmail.com:
Ալիսա Հակոբյան
________________________________
Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը: