• 17:05 – Медики Беларуси в праздник Крещения переболевшим коронавирусом людям не советуют лезть в прорубь 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 11:24 – Сумма штрафа за вождение без прав в Армении составит 200 тысяч драмов 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ». ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

  • 08.06.2015, 11:01,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ,


ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ».


ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ


 


«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ». ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՕրերս Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի հ. 16 գրադարանը` ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումների շրջանակում, Ստ. Ջրբաշյանի անվ. երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպել էր ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ`«Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» ռուսալեզու պատմական, փաստա-վավերագրական գրքի շնորհանդեսը: Գրական միջոցառմանը ներկա էին եզդի համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ ու, պարզապես, 21-րդ դարում կրկնվող ցեղասպանությամբ մտահոգված ու ոչ անտարբեր մարդիկ, այդ թվում` «Իրավունքը»:




«ԽՈՍՔԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է ,ՈՒՍՏԻ` ՉՊԵՏՔ Է ԱՆՏԱՐԲԵՐ ԱՆՑՆԵԼ»«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ». ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ




«2014 թվականի օգոստոսի 3-ից եզդիների դեմ իրականացվող անմարդկային գործողությունները, որը նույնիսկ Սպիտակ տունը որակեց ցեղասպանություն, գրքի միջոցով բարձրաձայնեցի, որ մեր ապագա սերունդները տեղեկացված լինեն 21-րդ դարի իրենց նախնիների դեմ իրականացված ցեղասպանության մասին ու մեզ պես այսօր փաստի առաջ չկանգնեն` մեղադրելով մեզ` նախորդ սերնդին», - շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշեց գրքի հեղինակը` ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆՆ ու հավելեց. «Խոսքը ցեղասպանության մասին է, ուստի` չպետք է անտարբեր անցնել: Չէ որ տարիներ հետո ապագայի սերունդները, եթե մանրամասնորեն տեղեկացված չլինեն  այս դեպքերին, իրենց դժգոհությունը կարտահայտեն մեր հանդեպ, ինչպես մենք ենք այժմ դա անում: Քանի-քանի ընտանիքներ են եղել, որոնք շատ կցանկանային, որ անցյալում իրենց  հարազատների ձեռքով գրված վկայությունները տեղ գտնեին որեւէ աշխատությունում: Իսկ աշխատություններ կարելի է համոզված ասել, որ եղել են, ինչպես եւ համոզված կարելի է պնդել, որ չի գտնվի այնպիսի մի եզդի ընտանիք, որ տեսած չլինի ցեղասպանություն կամ դրա հետեւանքով ընտանիքի որեւէ անդամի կորցրած չլինի»:




«ՈՉ ՈՔ ՈՒ ԵՐԲԵՔ ԹՈՂ ԱՅԼԵՎՍ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՉՍՊԱՆՎԻ»




[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xta1/v/t1.0-9/11351210_867514469988853_7648366709621438800_n.jpg?oh=553028bcd1e47101ead69574ff207ad8&oe=5634D889[/img]Շնորհավորելով  Ռոման Ավդոյանին` «Մեդիա-Շանգալ» հկ նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆՆ ընդգծեց. «Այն, ինչ մեր ժողովուրդն այս 10 ամիսներին տեսավ, նույնիսկ զարհուրելի երազներում ոչ ոք չի կարող պատկերացնել: Բայց, եզդի ժողովուրդը եղել է, կա ու կլինի եւ դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ Շանգալի փախստական կանանցից մեկը հյուրանոցում ծննդաբերեց եւ 4 տղա երեխա ունեցավ: Իսլամական այդ բարբարոսությունները, ահաբեկիչների նկարած ու համացանցում տեղադրած նկարները սարսափելի էին եւ դրանցով նրանք ուզում էին, որպեսզի վախեցնեին եզդիներին: Փառք Աստծո, եզդիները չեն վախենում, այսօր եզդիների ջոկատները կռվում են եւ կարող եմ նույնիսկ ասել, որ իսլամիստ բարբարոսները վախենում են մեր կանանցից: Այնպես որ, մենք պետք է ապրենք, պետք է ստեղծենք մեր ինքնավարությունը, պետք է ազատագրենք մեր կանանց ու աղջիկներին: Ոչ ոք ու երբեք թող այլեւս ազգային պատկանելիության կամ դավանանքի համար չսպանվի», - ավարտելով խոսքը շեշտեց պարոն Շարոյանը:




«ԱՅՍ ԳԻՐՔԸ ԿՄՆԱ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ». ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ




Ըստ արեւելագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ, ցավոք սրտի, ոչ բոլոր դեպքերում է, որ զենքի ուժը կարողանում է հաղթահարել դժվարությունները. «Շատ դեպքերում այն, ինչին չես կարող հասնել զենքով, կարելի է հասնել գրչով: Հատկապես ներկա պայմաններում, երբ մարդիկ կան, ովքեր կոչված են գրչի ուժով պայքարել ցեղասպանությունների, իրենց ժողովրդի տեղահանությունների, իրենց ժողովրդին համապատասխան ճանաչում բերելու ուղղությամբ: Այսօր հպարտությամբ կարող եմ նշել, որ դա գործում է նաեւ Հայաստանում, ըստ որում` մի քանի ուղղություններով, մի քանի կառույցների ու երիտասարդների միջոցով: Ցավոք, խորհրդային տարիներին ՀՀ-ում հիմնականում եզդիների շրջանից դուրս եկած, իրենց քուրդ համարած նախկին ներկայացուցիչները լքել են այս երկրի տարածքը, լքել են իրենց համայնքին, լքել են իրենց ժողովրդին, եւ այսօր կամ ծառայում են այլ ժողովրդի շահերին կամ ընդհանրապես որեւէ ասպարեզում չկան: Այսինքն` 70 տարիների ընթացքում եզդիների շրջանից դուրս եկած եւ իրեն քուրդ համարող բազմաթիվ [img]https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/v/t1.0-9/10399994_867514536655513_2419440016770116799_n.jpg?oh=2723d8e24ab0b35fdd137a016ca39a44&oe=55F4A42D&__gda__=1443171569_1a7fa080dbe09ad161923269cb550c8e[/img]մարդիկ, որոնք կարող են այսօր իրենց նպաստը բերել թե՛ Հայաստանի եզդիական համայնքին, թե՛ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայրենակիցներին, այսօր որեւէ բան չեն անում: Եվ այս առումով ուրախալի է, որ Հայաստանում ձեւավորվել է երիտասարդ եզդիների մի սերունդ, որը իր գրագիտության, կրթության, ակտիվ գործունեության մակարդակով, իր քաղաքական, հասարակական, մշակութային գիտելիքներով ոչնչով չի զիջում նախկին Խորհրդային տարիների այդ մտավորականությանը»: Այնուհետեւ պարոն Ոսկանյանն ուրախությամբ ասաց, որ այսօր Հայաստանում ձեւավորվել է եզդի երիտասարդ մտավորականություն. «Ոչ բոլոր երկրներում է, որ եզդիներն ունեն նման ակտիվ, կիրթ, մտավորական երիտասարդներ: Այս գրքի շնորհանդեսը ասածներիս վառ ապացույցն է: Ռոման Ավդոյանը` ներկայացվող գրքով, իր աշխատանքներով, իր ուսումնասիրությամբ, մեթոդաբանությամբ, փաստերի շարադրմամբ, գրքում զանազան«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ». ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ խառը փաստերը համադրելու, ի մի բերելու կարողությամբ եւ նաեւ սեփական ժողովրդին աշխարհին ներկայանալի դարձնելու ուղղությամբ` կատարել է հսկայական եւ գնահատելի աշխատանք: Կարծում եմ` այս գիրքը կմնա եզդի ժողովրդի պատմության մեջ որպես կարեւոր մի աշխատանք, մի ժողովրդի, որը, ցավոք, բացի մասնագետների նեղ շրջանակից եւ իրենց հարեւաններից, աշխարհին հայտնի դարձավ իր դժբախտ դեպքերի բերումով` անցյալ տարի Սինջարում սկսված եւ մինչեւ այժմ շարունակվող եզդիական ցեղասպանությամբ: Բայց ես վստահ եմ, որ եզդի երիտասարդ մտավորականության այս սերունդն իր ժողովրդին ճանաչելի է դարձնելու նաեւ այլ առումներով` ներկայացնելով իր ժողովրդի հսկայական հարուստ մշակույթը, ժառանգությունը` լինի դա բանավոր ավանդությամբ, կրոնի միջոցով, թե մշակութային տարբեր ոլորտներով»:




«ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՃԱՆԱՉՎԵՐ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՉԷՐ ԻՐԱԳՈՐԾՎԻ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»




[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xft1/v/t1.0-9/11412254_867514403322193_8232178487951744969_n.jpg?oh=25ff758932725cfd084198f5333a11aa&oe=55F35D10[/img]«Եթե ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր նախկինում արված ցեղասպանություններն, այսօր չէր իրագործվի նոր ցեղասպանություն, որի ականատեսն ենք բոլորս: Վկան ենք այն ցեղասպանությունների, որոնք կատարվում են Իրաքում եզդիների եւ ոչ մուսուլման ժողովուրդների նկատմամբ», - իրավացիորեն նկատեց ԳԱԱ գիտաշխատող ԶԵՆՖԻՐԱ ԽԱԴԻԵՎԱՆ ու մանրամասնեց. - «Բարբարոս իսլամիստներն այսօր էլ ոչնչացնում են ոչ միայն ազգեր, ոչ միայն ժողովուրդներ, այլեւ ոչնչացնում են պատմական հրաշակերտ հուշարձանները, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-յի հսկողության ներքո: Եվ այս բոլոր հարցերին շատ խելացի, կարելի է ասել, նույնիսկ գիտականորեն անդրադարձել է Ռոման Ավդոյանը: Բավականին գնահատում եմ այս աշխատանքը, շնորհավորում եմ ու ցանկանում նորանոր հաջողություններ»:




«100 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՐԿՆՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԶԴԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ». ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ




Բավական ազդեցիկ ելույթ ունեցավ«Շամս» մարդասիրական-հասարակական կազմակերպության նախագահ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԸ, ով նախեւառաջ նշեց. «21-րդ դարում ականատես լինել նման ողբերգության, նման դաժանությունների, ցավալի է հատկապես այն դեպքում, երբ համաշխարհային հանրությունը կամ ամբողջ աշխարհի հզորները խոսում են դեմոկրատիայի կամ մարդու իրավունքների մասին: Այս դեպքում` 21-րդ դարում, ո՞ւր կորան մարդու իրավունքները, կարծում եմ` այդ մասին խոսելն ավելորդ է: Իրավունքների մասին կարող է խոսել այն մարդն, ով պաշտպանում է ինքն իրեն: Այս դեպքում մենք` եզդիներս, չպաշտպանեցինք ինքներս մեզ եւ ենթարկվեցինք եւս մեկ անգամ ցեղասպանության: Եվ այսքանից հետո  եզդիների մտավորականների մի հատված կա, որը քրդական ինքնագիտակցություն ունի եւ դեռ մինչեւ հիմա կարծում է, որ եզդիները կախված պետք է լինեն քրդերից ու ուրիշ ժողովուրդներից, որ պետք է ուրիշ ժողովուրդները պաշտպանեն մեզ: Այդպես եղավ նաեւ «ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ». ԿԱՅԱՑԱՎ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ100 տարի առաջ, երբ մեր հայ եղբայրները կարծում էին, որ պետք է Եվրոպան աջակցության գա եւ եվրոպական նավերը հայկական լեռներում կօգնեն, որ հայերը փրկվեն ցեղասպանությունից: 100 տարի հետո կրկնվում է նույն գործողությունները եզդիների նկատմամբ: Մենք անցյալից դասեր չենք քաղում եւ կրկնում ենք նույն սխալները, ինչ-որ կրկնեցին մեր հայ եղբայրները»: Միեւնույն ժամանակ, ուրախությամբ ասաց. « Երբ 1915 թվականին հայերը ենթարկվեցին ցեղասպանության, մի քանի տարի հետո ձեռք բերեցին անկախություն: Կարծում եմ` այսօր յուրաքանչյուր եզդի իր լուման պետք է ներդնի իր երկրի անկախության, ազատագրման մեջ: Մենք պետք է ունենանք ազատ, անկախ Եզդի Խանա: Այդ թվում` ե՛ւ Շանգալը, եւ Մոսուլի շրջակայքում գտնվող եզդիական Շեյխան եւ դրա հարակից եզդիական բոլոր տարածքները պետք է միավորված դառնան առանձին ավտոնոմիա: Այս գաղափարախոսությունն առանձնապես յուրաքանչյուր եզդի երիտասարդ պետք է իր մեջ կրի եւ դաստիարակի մնացած իր հետեւից եկող սերունդներին եւ մնացած այլ եզդիական համայնքներին, որոնք մինչ այժմ, ցավոք,[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xta1/v/t1.0-9/11391121_867514686655498_3140517714442868904_n.jpg?oh=ec3e0dcaf95e6c83a0ba367b78cddfb3&oe=55FA4418[/img] ցածր ազգային գիտակցության վրա են գտնվում եւ մտածում են, թե եզդիները քրդական մի հատված են»: Ինչպես պնդեց Ռ. Բաքոյանը,  ուրախալի է, որ այն ծերակույտը, որը Խորհրդային միության ժամանակ գոյացել էր եզդիների շրջանում, այն մտավորականները, որոնք քուրդ էին իրենց ներկայացնում, այսօր այլեւս գոյություն չունեն կամ, ուղղակի, մարել են. «Անկախության երիտասարդ եզդի սերունդը պայքարում է իր իրավունքների եւ իր ազատության համար : Ուրախ եմ, որ այդ սերնդին եմ պատկանում եւ պայքարում եմ մնացած իմ ընկերների նման: Շնորհավորում եմ իմ ընկերոջը` Ռոման Ավդոյանին: Նման աշխատանքները պայքարի միջոց են արդեն գրչով եւ մեր սերնդի մի հատվածն էլ արդեն զենքի ուժով փորձում է պաշտպանել մեր ժողովրդին, ազատագրել մեր Շանգալը: Ուզում եմ մեր եզդիներին մաղթել ազատություն եւ անկախություն»:


Ի դեպ, հավելենք, որ Ռ. Ավդոյանի «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գիրքն արդեն իսկ լայն արձագանք է գտել: Այն ուղարկվել է նաեւ Սպիտակ տուն, հանձնվել ռուսաստանյան խոշոր գրադարաններին, ինչպես նաեւ այլ պետությունների ու գերտերությունների պետական հաստատություններին: Հիշեցնենք, որ «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքում անդրադարձ է կատարվել տարբեր ժամանակներում եզդիների դեմ իրականացված ջարդերին ու հիմնական ներկայացված է վերջին շրջանի Հյուսիսային Իրաքի Շանգալի մարզում Իսլամական Պետություն Ահաբեկչական Խմբավորման գրոհայինների կողմից եզդիների դեմ իրականացվող ոճրագործությանը` ականատեսների վկայությամբ:




ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





  •   Просмотров Сегодня: 501


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    РЕКОМЕНДУЕМ ПРОЧИТАТЬ:
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА