ՀՈՍԱՆՔԻ ՎՐԱՅԻ ՎԻՇԱՊԸ
Ըստ Բիբինի` Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի չարաշահումների եւ կորուստների տեղը դեռեւս քաղցանցի տնօրեն աշխատած ժամանակվանից իր հարուստ փորձից գիտի, իսկ այդ վարձակալած 800 մեքենա, ամսական 2500 դոլարով բնակարանները էդ կորուստների դիմաց պՐցվՊՈ են:
ԽԵՂՃ ԼԻՍԿԱ
Ըստ Քննչական կոմիտեի` իր դեմ մահափորձի գործով Սուրիկ Խաչատրյանին տուժող են ճանաչել, քանի որ մեքենայի վրա կրակելով` ֆինանսական մեծ վնասներ է կրել:
ՄԻ ՇԻՇ ԱՎԵԼԻ, ՄԻ ՇԻՇ ՊԱԿԱՍ
(ԱԲՈՎՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇՇԻ ՄԵԼՈՆ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԴՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Չուզեցիք չառաջադրվեցինք, թող իրենց լինի»:
ՇՇԻ ՄԵԼՈ
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՅԵՐԸ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԸ ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մամայիդ հայերն են սադրել, որ դու ծնվել ես:
ԾԵԾԸ ԴՐԱԽՏԻՑ Ա ԳԱԼԻՍ
Ըստ Աբովյանի ընտրողների` նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանին ծեծել են, որ ընտրվելու դեպքում քաղաքապետ աշխատելուց իրեն խելոք պահի:
ՊՈՒՏԻՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Էդ Զեպ Բլատերը խի կատաղեց ու հրաժարական տվեց:
ՌԵՏՐՈ
(ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄԵԿՆԵԼ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Գարեգինը չուխա չունի, միշտ անում է սուգ ու լաց: