Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նոր կազմում կլինեն չորս՝ «Արդարություն և զարգացում», Ժողովրդա-հանրապետական, «Ազգայնական շարժում» և քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ,-տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
4 կուսակցություններից 3-ում հայազգի թեկնածուներ կան՝ Մարգար Եսայանն «Արդարություն և զարգացում»-ից, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Սելին Դողանն ու Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից Կարո Պայլանը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 40,7 տոկոսը:
Քրդամետ կուսակցությունը պատմության մեջ առաջին հաղթահարել է 10 տոկոսանոց շեմն ու ստանալու է պատգամավորական 78 մանդատ: Քրդամետ կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելը բացառվում է:
Թուրքիայում կայացած ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան