• 14:27 – Министр обороны Белоруссии обсудил с президентом проект совместного с Россией учения «Запад-2021» 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«Սերժ հոպարն ասում է՝ երեխուն ու «Բռաբուսը» հանգիստ թողեք». Փաշինյանը` գեւորգկոստանյանական – աղվանհովսեփյանական «բեջուրա» իրավաբանության մասին

  • 08.06.2015, 11:02,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

ԱԺ-ում շարունակվում է գլխավոր դատախազության նախորդ տարվա հաշվետվության քննարկումը: Ամփոփիչ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա սուր քննադատություն հնչեցրեց Կոստանյանի հասցեին: Փաշինյանը հայտարարեց, որ Կոստանյանը, խփելով շատախոսության բոլոր ռեկորդները, լուրջ փորձության ենթարկեց պատգամավորներին եւ վերջիններիս բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավագիտությունը:

«Ու չնայած այդ ընթացքում կիրառում էր կասկածելի եւ մեծ հաշվով շոումենին հարիր ժեստիկուլացիա, շոուն չստացվեց, որովհետեւ ով ով, բայց հայ հանրությունը շատ լավ գիտի, թե ինչ բեջուրա կենդանի են գեւորգկոստանյանական – աղվանհովսեփյանական իրավաբանությունը, եւ այդ տրամաբանությունը, օրինակ, որոշել է, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը 2013 թվականի հունիսի մեկին իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ քնած է եղել, եւ ինչպես Գ.Կոստանյանն է հայտարարել, չի եղել Ավետիք Բուդաղյանի հետ տեղի ունեցածի դեպքի վայրում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր այդ իրադարձությունները տեսաձայնագրվել են Ս.Խաչատրյանի տան մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկների կողմից, եւ ուսումնասիրելով այդ տեսաձայնագրությունները՝ այդ տարվա սեպտեմբերի երեսունին ինքը հարց է ուղղել Կոստանյանին.

«Թե արդյոք նախաքննությունը պարզել է, որ այդ տեսաձայնագրության մեջ ժամը 23:08 4-րդ վայրկյանին ով է ձայն տալիս, կանչում Ավետիք Բուդաղյանին: Այդ ում կանչի ձայնի վրա է Ա.Բուդաղյանը հետ շրջվում, փոխում ուղղությունը եւ ստանում մահացու վիրավորում»:

Ըստ Փաշինյանի՝ այս հարցի վերաբերյալ Կոստանյանն իր համար զարմանալի կերպով ընդունել է, որ այդպիսի կանչ կա տեսագրության մեջ, բայց հետո տվեց շատ զարմանալի պատասխան.

«Ով է կանչել, ով չի կանչել, էական չէ»,- ասել է Կոստանյանը: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, հենց սա է էականը եւ առանցքային նշանակություն ունի այս ամբողջ պատմության համար:

«Որովհետեւ եթե պարզվի, որ այդ կանչի հեղինակը Ս. Խաչատրյանն է, իսկ ես խորապես համոզված եմ, ու հենց Ս.Խաչատրյանն է, ապա Գ.Կոստանյանի կողմից առաջ քաշված վարկածը, թե Ս.Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել կամ թե քնած է եղել, գլխովին կջարդվի, եւ կապացուցվի, որ դա շինծու է»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսպես կարող է ասել միայն մի մարդ, ով կամ կմ-երով հեռու է իրավաբանությունից, կամ զբաղված է քրեական գործերը կոծկողի պրոֆեսիոնալ գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Գ.Կոստանյանի` ԱԺ-ում ցուցաբերած պահվածքից, մասնավորապես ժեստերով խոսելը:

«Գեւորգ Կոստանյանը մի ոգեւորվում է, այստեղ թռվռում է, հայտարարում, թե փաստեր բերեք եւ այլն: Ինչպես հայտնի ֆրազայում է ասվում, ապացույցների վրա նստել եք, ապացույց եք ման գալիս»,- ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է նրա ձեռքերով խոսելուն, ապա ըստ Փաշինյանի.

«Տպավորություն է, որ դուք ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, պարոն Կոստանյան, սա գլխավոր դատախազ նշանակող մարմին է, եկել է մատը սենց է անում, նենց է անում, որ գնում եք Սերժ Սարգսյանի մոտ, այդպե՞ս եք զեկուցում, մի հատ ձեզ կարգի բերեք, ընդհանրապես ձեր ցուցամատը ձեզ պահեք»:

Փաշինյանը խորհուրդ տվեց Կոստանյանին իրեն կոռեկտ պահել, հակառակ դեպքում խոստանում է, որ ամեն անգամ ԱԺ գալիս նա հոգեբանի կարիք կունենա:

«Կոստանյան Գեւորգ, ես ձեզ եւ ձեզ նմաններին հասկանալու տեսություն եւ պրակտիկա կարող եմ դասավանդել, սա հաշվի առեք, եթե հասկացաք իմ ասածը, շատ ավելի լավ, եթե ոչ, ապա խորացված դասերի կարիք ունեք»,- ասաց Փաշինյանը:

Հետո նա անդրադարձավ Ս.Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միաջադեպերին: Փաշինյանը հայտարարեց, թե Ս.Խաչատրյանի որդին «Բրաբուսով» Մաշտոցի պողոտայի մայթերով է երթեւեկում, եւ հետո մի օր ոստիկանները որոշում են տանել տուգանային հրապարակ:

«Մի հատ էլ ոստիկանությունը որոշում է, ասում է՝ ամոթ է բերման ենթարկենք, տանենք տուգանային հրապարակ, եւ ոստիկանությունն այնքան ոգեւորված է լինում, որ դարակազմիկ համարձակություն է ցուցաբերել, որ լրատվական հոսքեր են կազմակերպում, թե տեսեք, թե մեր ոստիկանությունն ինչ քաջարի է, որ Ս.Խաչատրյանի տղուն է տարել տուգանային հրապարակ: Իսկ մինչ ոստիկանները տոնախմբություն են անում, իրենք էլ են զարմացել իրենց դուխի վրա, մեկ էլ զանգ է հնչում, որ նախագահականից Սերժ հոպարն ասում է, որ երեխային եւ նրա «Բռաբուսը» հանգիստ թողեք, ի՞նչ է արել, հո չի կերել ձեր մայթերը, մայթի վրա քշել է, այնպիսի աղմուկ եք դրել, որ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Փայլակ Ֆահրադյան





  •   Просмотров Сегодня: 372


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    РЕКОМЕНДУЕМ ПРОЧИТАТЬ:
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА