«Հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու հարցում պետք է նաև ՀՀ հետաքրքրվածությունը». Հանս-Յոհեն Շմիդթ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 14:22 – В Молдову прибыла очередная партия вакцин из Румынии на безвозмездной основе 
  • 16:44 – Армяне должны вернуться в Шуши, Баку, Нахичевань и Гандзак - МИД АРМЕНИИ 
  • 11:27 – Ереванская детская железная дорога | Проект оценивается в 160 млн долларов 
  • 21:34 – В село Старый Хндзореск (Армения) , будет инвестировано 32 млн долларов 
  • 10:30 – Горячие Красотки Miss Universe | Бикини 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«Հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու հարցում պետք է նաև ՀՀ հետաքրքրվածությունը». Հանս-Յոհեն Շմիդթ

  • 08.06.2015, 11:02,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի (Albert Weiler ) նախաձեռնությամբ հիմնվել է հայ-գերմանական ֆորում: 2014թ.-ին խորհրդարանի անդամներ Ալբերտ Վայլերը, Կարստեն Կյորբերը և Մանֆրեդ Գրունդը (Albert Weiler, Carsten Körber, Manfred Grund) այցելել են Հայաստան և հիմա ցանկություն ունեն Հայաստանը ճանաչելի դարձնել մյուսների համար։  Ֆորումի ստեղծման նպատակն է ուսումնասիրել երկրի արտաքին ու ներքին քաղաքական ուղեգիծը, ինչպես նաև մանրակրիտ ուսումնասիրություն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։

«Մեր նպատակն է ավելի ինտենսիվ դարձնել հայ-գերմանական հարաբերությունները։ Ֆորումին միացել են մոտ 30 մարդիկ, որոնց թվում են խորհրդարանի անդամներ, գիտնականներ և մշակութային կառույցների ներկայացուցիչներ»,-ԳԱԼԱթղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը։

Ֆորումի նախագահը հանդիսանում է Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերը, փոխնախագահը՝ պատգամավոր Կարստեն Կյորբերը, փորձագետներ են  Հանս-Յոհեն Շմիդթը, դոկտոր Էրիկ-Նիլս Վոյգտը եւ պրոֆեսոր Էկքարտ Շտրատենշուլտեն:

«Սա հանդիսանում է լավ հնարավորություն, երբ հայաստանյան դեսպանատան կողքին հայ-գերմանական հարաբերությունների զարգացմամբ զբաղվում է նաև ոչ պաշտոնական կազմակերպություն։ Մենք ձգտում ենք զարգացնել հարաբերությունները երկրների միջև, նպաստել տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև մշակութային և գիտական փոխանակումները»,- շարունակեց իր խոսքը Հանս-Յոհեն Շմիդթը։

Նշենք նաև, որ հայ-գերմանական ֆորումի առաջին նիստը տեղի է ունեցել 2015թ.-ի մայիսի 20-ին։ «Ես՝ որպես Գերմանիայի նախկին դեսպան Հայաստանում, նման Ֆորումի ստեղծումը և գոյությունը անհրաժեշտություն եմ համարում։ Հայաստանն ունի հիանալի արվեստագետներ, ում գոյության մասին պետք է իմանան Գերմանիայում։ Նաև առավել զարգացման կարիք ունեն ուսանողական եւ գիտական ծրագրերը, նաև տնտեսության աճին կարող է նպաստել Գերմանիայի հետ համագործակցությունը»,- նշեց Հանս-Յոհեն Շմիդթը։

Պարոն Շմիդթը հայտնեց, որ նման ցանկությունը չի կարող լինել միակողմանի և պետք է նաև Հայաստանի հետաքրքրվածությունը նպատակների իրագործման հարցում։

Գերմանիա

Եվա Հարութ


  •   Просмотров Сегодня: 375

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА