Իսկ քննական կենտրոնի ղեկավարն արձագանքում է. «Ունենք այն, ինչ ունենք»
Երեկ հանրապետության 34 քննական կենտրոններում դիմորդները միասնական քննություն հանձնեցին Հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Այս առարկայի շտեմարանների բարդ առաջադրանքներից դիմորդներն ու մասնագետները բողոքում էին դեռ ամիսներ առաջ:
Շիրակի մարզում Հայոց լեզու եւ գրականություն առարկայից միասնական քննություն է հանձնել 500-ից ավել դիմորդ: Մեզ հանդիպած դիմորդները պատմում էին, որ թեստային առաջադրաքներն այնքան էլ բարդ չեն եղել, կարողացել են հաղթահարել եւ, վստահեցնում էին, որ ստանալու են բարձր միավորներ:
Գյումրու քննական կենտրոնների տարածքներում նախկին եռուզեռի չլինելը բացատրվում է ոչ միայն քննությունների հանդեպ հետաքրքրասիրության պակասով, այլեւ քննության ընթացքը արձանագրող էկրանների վատ աշխատանքով: Ծնողներից ոմանք արդեն նախընտրում են ոչ թե իրենց երեխային սպասել քննական կենտրոնի տարածքում, այլ տանը. Պատճառը մեկն է` մոնիտորի միջոցով գրեթե ոչ մի բան չեն տեսնում եւ անիմաստ են համարում սպասել դրսում:
Քննական կենտրոնի ղեկավարը չի թաքցնում դիմորդների ծնողների եւ հարազատների բողոքները, բայց եւ արձագանքում է. «Մոնիտորը դրված է ոչ թե դիմորդի դեմքը, շարժուձեւը մոտիկից տեսնելու, այլ քննության ամբողջական ընթացքը դիտելու համար,-ու եզրափակում է,- ունենք այն, ինչ ունենք»:
Ա. Մկրտչյան
________________________________
Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը: