• 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 20:22 – Армения становится транспортным хабом всего Южного Кавказа 
  • 20:22 – Армения становится транспортным хабом всего Южного Кавказа 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 17:38 – Депутат от фракции "Процветающая Армения" Иветы Тоноян лжет | Генпрокуратура Армении 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ՀՀ իշխանության ու ռուսական ընկերությունների համաձայնությունը

  • 08.06.2015, 11:04,
  • ---
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Ինչքան էլ որ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը փորձի չքմեղանալ, իրեն արդարացնել, թե կապ չունի ՀԵՑ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ձեռնարկի հետ, ինչքան էլ աշխատի մտահոգ երեւալ ժողովրդին սպասվելիք դժվարությունների առումով, մի բան ակնհայտ է. ՀԵՑ-ը չի կարող գործել առանց ՀՀ իշխանության համաձայնության: Ավելի շուտ՝ ոչ թե չի կարող (լավ էլ կարող է, քանի որ ինչպես Գազարդը, այնպես էլ ՀԵՑ-ը՝ որպես ռուսական ընկերություններ, ավելի շատ իշխանություն ունեն Հայաստանում, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը, որը ընդամենը գուբերնատոր է աշխատում Վլադիմիր Պուտինի մոտ), այլ չի ցանկանա, եւ ՀՀ իշխանությունն ու ՀԵՑ-ը լավ էլ համագործակցում ու գործում են լռելյայն կամ բացահայտ համաձայնության շրջանակում:


ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԷՑ-ը բացարձակ բոլոր բարեգործություններն արել է իշխանությունների առաջարկով՝ եկեղեցու կառուցում, մշակութային փառատոնների կազմակերպում, բարեգործական շինարարություններ: araratnews.am-ի փոխանցմամբ, Արամ Մանուկյանը նաեւ հայտարարել է.


«Եւ եթե Բիբինը գալիս է այստեղ ու համարձակ է խոսում, դա նշանակում է՝ Բիբինն ասում է՝ «ես ձեր ասելով եմ արել, չ՞է որ դուք տեղյակ եք, ձեր առաջարկով եմ արել: Եւ հիմա ինչ իրավունքով ես ասում, որ ծախսեր եմ արել»: Վերջին հաշվով, տեսաք, որ Բիբինը խոստովանեց, որ այս ամենից իշխանություններն են շահում»:


Ըստ Արամ Մանուկյանի, ինչքան էլեկտրաէներգիայի կորուստները մեծ լինեն, այնքան բյուջե շատ փող կմտնի, ինչքան կորուստները շատ եղան, այնքան ստվերը մեծ կլինի եւ գողանալու տեղ կլինի. «6-7 տարի այս երկու՝ ՀԷՑ-ի եւ գազի համակարգում կես տոկոս կորուստների նվազում չի եղել, ինչպե՞ս է ստացվում: Հարյուրավոր միլիոնավոր միլիոնների ներդրումներ են եղել, բայց կորուստները չեն պակասել: Իրենք շահագրգռված չեն իջեցնել կորուստները, քանի որ իրենց բաժինը կփոքրանա: ՀԷՑ-ն անում է իշխանությունների հետ համաձայնեցված քայլեր: Սրա արդյունքում քանդվում է համակարգը»:


Այդ հանցավոր համաձայնության մասին հայտարարում է ոչ միայն Արամ Մանուկյանը. բազմաթիվ մասնագետներ, մարդիկ են խոսում սրա մասին, բացահայտում այդ կապն ու ՀԷՑ-ի անօրինությունները: Սակայն ՀՀ կառավարությունը ատամներով պաշտպանում է այս ընկերությանը:


Երեկ էլ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Լեւոն Զուրաբյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու եւ մեղավորներին պատժելու նպատակով: ՀԱԿ խմբակցության պատգամավորները նաեւ առաջարկում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, բացի այդ, երկշաբաթյա ժամկետում մշակել եւ Ազգային ժողով ներկայացնել դրանց վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաեւ այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագրում:


 


Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում հիմքեր կան, որոնք պետք է ուսումնասիրի դատախազությունը եւ տա իր գնահատականը: Նա նշել է, որ խախտումներն այնքան շատ են, որ եթե դատախազությունն իսկապես ստուգումներ անի, կարող է զսպել այս համակարգի մեծ ախորժակը:


Այս առաջարկը ոչ միայն առաջացրել է նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի դժգոհությունը, այլեւ նա բացահայտ այլ ուղղությամբ է տարել քննարկումը, իրեն հատուկ փողոցային ժարգոնով արձագանքել Արամ Մանուկյանի ասածներին: Արդյունքում՝ առաջարկը չի ընդունվել. դրան դեմ են եղել հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները, ՀՅԴ-ական անդամը ձեռնպահ է քվեարկել, իսկ ԲՀԿ ու ՕԵԿ ներկայացուցիչները բացակա են եղել:


Համլետ Կիրակոսյան


________________________________


Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում


Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:


Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:


Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:







  •   Просмотров Сегодня: 346


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА