«ԻՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՀՈՒՇՈՒՄ ԵՄ ԴԻՄԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄՎՈՐ
[img]http://www.panorama.am/g_image.php?id=362865&t=b[/img]Այսօր ԱԺ քառօրյան նվիրված էր ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ պատգամավորների ելույթներին, որոնք կարելի է բաժանել երկու մասին՝ խիստ դժգոհողներ եւ ինչու չէ նաեւ պաշտպանողներ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ հանրության գերակշիռ մասն ունի խիստ բացասական վերաբերմունք եւ անվստահություն ոչ միայն դատական այլեւ դատախազական համակարգից: Եվ ինչպես իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ նաիրա Զոհրաբյանը մարդիկ այդքան չեն դժգոհում հացի փող չունենալուց, որքան արդարադատության եւ դատական համակարգերից: Իսկ մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, մեր երկրում կա արդյոք արդար արդարադատություն նշեց, որ հարցը բավականին ընդգրկուն է. «Այն, որ կա արդարության հանդեպ անվստահություն դա փաստ է: Նոր դատական համակարգի նկատմամբ անվստահության լուրջ դրսեւուումներ կան դա եւս փաստ է: մենք պետք է միասին փորձենք վերացնել այդ մթնոլորտը, յուրաքանչյուրս իր տեղում»: Պատգամավորն առաջարկում է դատական համակարգի մեր գործընկերները ոչ միայն վերանայեն այլ գործնական քայլեր կատարեն անվստահության վերացման համար. «Այն, որ կա, թե չկա արդարության մեր երկրում դա մի քիչ փիլիսոփայական մոտեցում է, իսկ եթե հարցին մի քիչ մասնագիտական մոտենանք, ապա վերջերս փոփոխություններ ենք կատարել դատական օրենսգրքում, մշակել ենք գործերի էլեկտրոնային բաշխման մեխանիզմ, դատավորների գնահատման մեխանիզմ եւ այլն: Կարծում եմ սա այն քայլերն ու գործիքներն են, որով ի դեմս մեզ փորձելու ենք մաքսիմալ վերացնենք խոչընդոտները: Երկրում առկա տարբեր խնդիրների պարագայում ձեւավորվել է նման մթնոլորտ: մի տեղ շատ վառ գույներով են ներկայացնում մի տեղ էլ փորձում են քաղաքական խնդիրներ լուծել»:
- Պարոն Սահակյան միգուցե տեսականորեն շատ բան է հնարավոր անել փոխել, սակայն գործնականում դժգոհությունները դրանից չեն վերանում, վստահությունն էլ չի ավելանում: Տեվական ժամանակ է հարց են բարձրացնում սյունիքի մարզպետի որդու մասին, սակայն սայլը տեղից չի շարժվում:
- Այդ առումով գլխավոր դատախազը ոչ միայն հաղորդում է ներկայացրել, այլեւ ներկա է գտնվում ԱԺ-ում, ինչն արդեն դրական քայլ է: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդու գործին, դրա մանրամասներին չեմ տիրապետում, սակայն գլխավոր դատախազը վերոնշյալ հարցերին պատասխանել է: Իսկ եթե պատասխանը չի բավարարում, ես իմ ընդդիմադիր գործիչներին հուշում եմ, որ կան այլ ատյաններ` մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ կարող են գործը տանեն ու լսեն եւ փորձեն արդարությունը բացահայտեն: Ունենք եռաստիճան դատական համակարգ, սահմանադրական դատարան, որտեղ կարող են բողոքել:
- Եթե հաշվի առնենք, որ Ազգային ժողովը թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, որտեղ տրվում է հաղորդում հանցագործության մասին, որից հետո եւս ոչ մի առաջխաղացում դատախազության կողմից չի նկատում կրկին Սուրիկ Խաչատրյանի գործով, ինչպիսի՞ վստահություն կարելի է ձեվավորել թե դատախազի, թե դատախազության նկատմամբ:
- Ուղիղ հաղորդման իսկությունն ու ճշմարտությունը դեռ պետք է ապացուցվի: Հիմա կանգնեք թիվ մեկ ամբիոնից ասեք, որ Հովհաննես Սահակյանը հանցագործ է, սա նշանակում է, որ ես հանցագո՞րծ եմ:
- Բայց մեր կողմից մատնանշած գործը ամիսներ շարունակ պտտվում է, կան բազում փստեր...
- Ես ընդունում եմ, իսկ թե ինչու քրեական գործ չեն հարուցում խնդրում եմ դիմեք համապատասխան մարմիններին...
- Նկատի ունեք դատախազությա՞նը:
- Դատախազությանը, կամ մեկ այլ քննչական մարմիններին: Իսկ եթե գործ են հարուցում եւ շարունակություն չի լինում սա եւս այլ հարց է:
- Ի՞նչ կառաջարկեք դուք, որպես պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի որդու գործը տեղից շարժվի եւ հանրության շրջանակում մեղմվի անվստահությունը:
- Ես հասկանում եմ, որ ժողովրդի մոտ կա մասնավոր գործերի նկատմամբ եւս անվստահություն: Բայց որպես իրավաբան պետք է նշեմ, որ կա քրեական գործ, որի շրջանակում իրականացվում են գործողություններ:
- Եղավ ուղիղ հաղորդում հանցագործության մասին նաեւ ՀԷՑ-երի նկատմամբ, ինչի մասին մատնանշեց նախարար Զախարյանը եւ ոչ միայն: Սակայն այս պարագայում եւս դատախազությունը ձեռքերը ծալած նստած է:
- ՀԷՑ-երի մասին հարց հնչեց, ինչին պատասխանեց գլխավոր դատախազը, ես չէի ցանկանա կրկնվել:
- Դուք բավարար համարո՞ւմ եք դատախազի պատասխանը:
- Եթե բավարար չհամարեմ, պետք է ունենամ հիմնավորումներ: Նույնը վերաբերում է այն նախարարներին, պատգամավորներին ԶԼՄ-ներին, ովքեր մատնանշում են խախտումների մասին, դա պետք է հիմնավորեն եւ ներկայացնեն դատախազությանը:
- 4-րդ գումարման պատգամավոր ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանին մի գիշերվա մեջ կալանավորում են, ծանր մեղադրանք առաջադրում, այնուհետ հաջորդ օրը ազատ արձակում, իսկ երկու շաբաթ անց պարզվում է, որ այդ կինը որեւէ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ո՞վ է պատասխան տալու այս շղթայական, իրար հակասող իրողություններին:
- Այս գործի մանրամասներին եւս տեղյակ չեմ, սակայն քննչական մարմինները ամենայն հավանականության գործն ուսումնասիրել են եւ տեսել են, որ չկա ապացույց եւ նման որոշում են կայացրել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ