ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ ՏԱՐԱԾ ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Երեկ Յակուտիայից վերադարձավ հայ-ռուսական բարեկամական պատգամավորական հանձնաժողովը, որի կազմում էր նաեւ ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Մեր այն հարցին, թե ինչ հարցեր է նա բարձրացրել հայ-ռուսական պատգամավորական հանձնաժողովի նիստում պարոն Բաբուխանայնը պատասխանեց, որ հանդես է եկել երկու ելույթով, նախ ՌԴ պետդումայում, դումայի փոխնախագահ Իվան Մելնիկովի հետ հանդիպման ժամանակ եւ ապա բուն նիստում, որը տեղի ունեցավ Յակուտսկ քաղաքում:
- Իմ կողմից բարձրացված հարցերը բազմ,աթիվ էին: Դրանցից մեկը վերաբերում էր մեր խորհրդարանների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի արժեվորմանը, դրա իրականացման անհրաժեշտության խնդրին: Ռուսաստանը իր Ղրիմի հարցով եւ Հայաստանը Արցախի խնդրով պետք է հասնեն նրան, որ վերջ տրվի կայսերապաշտական այնպիսի դրսեւորումների, երբ մի ժողովրդի ստիպում են ապրել այնպիսի պետության մեջ, որտեղ այդ ժողովուրդը ենթարկվում է ճնշումների, ստորացումների եւ ենթակա է ոչնչացման: Մեր պետությունները պետք է հասնեն նրան, որ ժողովրդավարության հիմնական ցուցանիշը պետք է դառնա վերաբերմունքը ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:
Մյուս հարցը վերաբերում էր աշխարհում ազգայնամոլության, ֆաշիզմի վերականգման տենդենցներին եւ պատմության նենգափոխման դեպքերին: Այստեղ մենք նույնպես ունենք շատ ընդհանրություններ: Մենք պետք է պաշտպանենք մեծ հայրենական պատերազմում տարած մեր համատեղ հաղթանկը տարբեր կեղծարարներից: Նույն կերպ մենք պետք է կտրականապես ընդվզենք հայոց ցեղասպանության մերժողականության դեմ աշխարհի, որ երկրում էլ դա տեղի ունենա: [img]http://iltumen.ru/sites/default/files/img_news/1H2R0744_0.jpg?1433480874[/img]
Իմ կողմից բարձրացվեց նաեւ մեր այն քաղաքացիների հարցերը, որոնք զրկվել են Ռուսաստան մուտք գործելուց, ինչ-ինչ պատճառներով: Այդ հարցը նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ, ինչպես նաեւ անդրադարձ կատարեցինք ՌԴ-ն ներկայացնող որոշ համակարգերի առաջին դեպքերի վերաբերյալ:
Բաբուխանյանը բարձր գնահատեց հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժովի, Հերմինե Նաղդալյանի եւ մնացյալ բոլոր անդամների աշխատանքը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ