«ԿԻՆՈՏԱՎՐ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՆԱԵՎ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՖԻԼՄԸ
[img]https://scontent-ams2-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/10659220_593818654093422_9201658556192299788_n.jpg?oh=4c8b2f813e5a75c4399da1ff847e8204&oe=5631E1E1[/img] Հունիսի 7-ին Սոչիում մեկնարկել է ամենամյա «Կինոտավր» ռուսական 26-րդ բաց կինոփառատոնը, որը բացվել է ավանդական դարձած «կարմի գորգով»: Փառատոնի հիմնական մրցույթին մասնակցում են 14 երկարամետրաժ ֆիլմեր: Հիմնական մրցույթում է հայտնվել նաեւ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Մաղադանոսի սինդրոմ» ֆիլմը: Նախորդ տարի հայազգի ռեժիսորն իր «Աստղ» ֆիլմով լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է «Կինոտավրի» մրցանակին:
Բացի երկարամետրաժ ֆիլմերից, փառատոնին ներկայացվել է նաեւ 22 կարճամետրաժ աշխատանքներ:
Այս տարի ժյուրի նախագահը ռեժիսոր, պրոդյուսեր Ալեքսեյ Ուչիտելն է:
Փառատոնի արդյունքները կամփոփվեն հունիսի 14-ին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ