«ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ».
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ`ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՀՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության նախորդ տարվա հաշվետվությունը: «Չեմ պատրաստվում Գեւորգ Կոստանյանին պաշտպանել, քանի որ ինքը դրա կարիքը չունի: Ես պրն Կոստանյանին համարում եմ դատախազի նոր կերպար, սակայն նաեւ ասեմ` գլխավոր դատախազի կերպարը սիրելու բան չէ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն իր խոսքում անուղղակիորեն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին` ասելով, որ շատերին կարող է դուր չգալ յուրաքանչյուրի պահվածքը, խոսքերը, ելույթները, որը նորմալ է: «Սերը քաղաքական կատեգորիա չի ճանաչում»,- ասաց տիկին Եսայանը:
Միաժամանակ, ՀՀԿ պատգամավորը կոչ է անում Գեւորգ Կոստանյանին հետեւել մամուլի հրապարակումներին եւ դրանք որպես հաղորդում ընդունել հանցագործության մասին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ