Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական գործունեության իրականացումն ակամա ենթադրում է նաև անդրադարձ նույն ոլորտում գործող պետական կառույցների գործունեությանը: Պատճառն ինքնին մեկն է. հասարակական սեկտորը կարող է ապահովել միայն սպառողների` տեղեկացված և լսելի լինելու իրավուքների իրացումը, իսկ մնացած հիմնարար իրավունքների իրացման համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները: