• 22:56 – В Армении налаженно производство гранатометных снарядов ОГ-7В нового поколения 
  • 00:37 – Никол Пашинян провел телефонный разговор с госсекретарем США Энтони Блинкеном 
  • 22:56 – В Армении налаженно производство гранатометных снарядов ОГ-7В нового поколения 
  • 22:56 – В Армении налаженно производство гранатометных снарядов ОГ-7В нового поколения 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 12:18 – В Харькове при пожаре в доме престарелых погибли 15 человек 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Արմեն Հարությունյանն այդքան բարոյական իրավունք չունի, որպեսզի զբաղեցնի ՄԻԵԴ դատավորի պաշտոնը. ակցիա` Ստրասբուրգում (ֆոտո)

  • 09.06.2015, 09:46,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Հունիսի 9-10-ը տեղի է ունենում ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանձնաժողովը հարցազրույցների միջոցով ընտրելու է ՀՀ ներկայացրած երեք թեկնածուներից մեկին եւ երաշխավորելու է նրա թեկնածությունը: Հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ լիագումար նիստում էլ Վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորին:


ՄԻԵԴ դատավորի հայաստանյան մրցույթում հաղթող էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավապաշտպան Արա Ղազարյանը եւ դատավոր Լիանա Հակոբյանը:


1903068_434067996775463_1780941882_n


Սրան զուգահեռ Ստրասբուրգում գտնվող ՀԱԿ նախկին անդամ, քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը բողոքի ցույց է իրականացնում: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երկու օր օրինական թույլտվություն ունի ակցիա անցկացնելու: «Ես այս պահին անմոռուկ Սերժ Սարգսյանի նկարով մայկայով Եվրադատարանի մոտ եմ: Ես չեմ ուզում, որ Արմեն Հարությունյանը լինի այստեղ դատավոր»,- ասաց Գ. Մանուկյանը:


11329624_434068043442125_1526312030_n


Նա նշեց, որ ինքը նամակ է ուղղել Եվրադատարանին` ներկայացնելով փաստեր, որ Արմեն Հարությունյանն, իր խոսքով, «կրիմինալ է» և չպետք է այստեղ դատավոր լինի:


Նամակն ամբողջությամբ  ներկայացնում ենք ստորև.


«Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Nils Muisnieks- ին Bjørn BERGEDirector -ին , Leyla KAYACIK Senior Adviser – ին։ Նամակ Ես Գևորգ Մանուկյանս ծնված 11.07.1979 թ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, մինչ 2012 թ. ապրել եմ Հայաստանում այնուհետ եկել եմ Ֆրանսիա եվ քաղաքական ապաստան եմ խնդրել Ֆրանսիայի հանրապետությունից , 2013 թվի փետրվարին ես ստացել եմ «REFUGE» կարգավիճակ, Հայաստանում ես բազմիցս հալածվել եմ իմ քաղաքական հայացքների համար:  Մասնավորապես` 2008 թվի մարտյան իրադարձությունների ժամանակ իմ դեմ ապորինի գործ հարուցեցին 225 հոդվածի 2 մասով, և ինձ դատապարտեցին 4 տարի ազատազրկման, 2008 թվականի դեկտեմբերի 23 ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իմ հանդեպ եղավ անմարդկային վերաբերմունք, մոտ 30 դիմակավորված մարդիկ մտան 66 խուց և ինձ դաժան ծեծի ենթարկեցին, դրանից հետո ես կորցրեցի աջ աչքիս տեսողությունը: Ես վերը նշված բռնությունը բողոքակեցի հացադուլ հայտարարելով և դիմում ուղարկեցի իմ փաստաբան Իննեսա Պետրոսյանի միջոցով: Դիմումս հասցեավորված էր այդ ժամանակվա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հայաստանի արդարության նախարար Գևորգ Դանիելյանին:


Վերաքննիչ դատարանին դիմում են հաստատում բռնության փաստը, դիմումը ուղարկելուց հետո ինձ այցելեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եվ հետաքրքրվեցին կատարվածով, դրանից հետո մինչեվ օրս ինձ գրավոր չեն ներկայացրել դիմումիս պատասխանը: Լրատվամիջոցներից տեղակացա որ գործ չեն հարուցել: Ես հաստատում եմ, որ Արմեն Հարությունյանը, լինելով իշխանությունների կամակատարը եվ հավատարիմ մնալով իր տերերին,  այսինքն Սերժ Սարգսյանին, պատշաճ կարգի իմ դիմումին ընթացք չի տվել, կխնդրեմ այդ փաստից հետեևություն անեք և նրան չնտրեք որպես Հայաստանը ներկայացնող դատավոր, քանի որ նա ժողովրդավարության ճանապարհները կատարում է Սերժ Սարգսյանի թելադրանքով, ելնելով Արմեն Հարությունյանի նախկին գործունեությունից ու պահվածքից, ես համոզված հայտարարում եմ, որ նա այդքան բարոյական իրավունք չունի որպեսզի զբաղեցնի Ստրասբուրգում Մարդու իրավունքների դատարանում Հայաստանի համար նախատեսված դատավորի պաշտոնը»:


Քրիստինա Աղալարյան


11268341_434068050108791_1382388446_n






  •   Просмотров Сегодня: 554


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    РЕКОМЕНДУЕМ ПРОЧИТАТЬ:
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА