ՈՒՄ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԱՆԳԼՈՍԱՔՍԵՐԸ
Երեք օր առաջ ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ԵԽ երեւանյան գրասենյակը եւ ՄԱԿ երեւանյան գրասենյակը «Կոնգրես» հյուրանոցում իրականացրել էին, այսպես կոչված` համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն, սակայն պաշտոնական տեղեկատվությունը տարածվեց միայն երեկ: Այսպես, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը հռչակվեց «ազատության պաշտպան», թեեւ առավել հայտնի է` որպես գույնզգույն փոքրամասնություններին մամուլի ազատությունից պաշտպանող: «Խիզախ կին» մրցանակը բաժին հասավ սանձարձակ ֆեմինիզմ քարոզող մի կառույցի...
Լավ է գոնե մրցանակներ հասան նաեւ որոշ մարդկանց, ովքեր առայժմ դեռ նկատված չեն հակապետական գործերում` ցմահ դատապարտյալների թեմայով գրող մի լրագրողուհու, թրաֆիքինգի դեմ պայքարի կառավարական խմբին, հաշմանդամների խնդիրներով զբաղվող մի կազմակերպությանը եւ մի գյուղապետի: Ինչեւէ, կարող ենք արձանագրել, որ «շպիոնօնիկական» մրցանակները պակասել են, իսկ չեզոք կամ դրական գործունեության համար` ավելացել:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ