• 22:56 – В Армении налаженно производство гранатометных снарядов ОГ-7В нового поколения 
  • 00:37 – Никол Пашинян провел телефонный разговор с госсекретарем США Энтони Блинкеном 
  • 22:56 – В Армении налаженно производство гранатометных снарядов ОГ-7В нового поколения 
  • 22:56 – В Армении налаженно производство гранатометных снарядов ОГ-7В нового поколения 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 12:18 – В Харькове при пожаре в доме престарелых погибли 15 человек 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՍՈԴՈՄՅԱՆ ՄԵՂՔԸ ԸՆԴՈՒՆԵԼ ՕՐԵՆՍԴՐՈՐԵՆ ԵՎ ԴԱՏԻ ՏԱԼ ՆՐԱՆ, ՈՎ ԴՐԱՆ ԴԵՄ Է»

  • 11.06.2015, 09:21,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՍՈԴՈՄՅԱՆ ՄԵՂՔԸ ԸՆԴՈՒՆԵԼ ՕՐԵՆՍԴՐՈՐԵՆ ԵՎ ԴԱՏԻ ՏԱԼ ՆՐԱՆ, ՈՎ ԴՐԱՆ ԴԵՄ Է»


 


[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/v/t34.0-12/10638027_870550379685262_40987098_n.jpg?oh=d701f5707b10a4909c950ccb3fcdd2d9&oe=557A94CA&__gda__=1434081281_98210fb74f236d2c4783652a48b538f5[/img]Օրերս Երեւանում էր «Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» ՀԿ ղեկավար ՄԱՐԻԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում խոսեց «յուվենալ արդարադատության» սպառնալիքների եւ «գենդերային» հասկացության օգտագործման արդեն իսկ սարսափելի հետեւանքների մասին:


Տիկին Մամիկոնյան, քաջ գիտակցելով օրենսդրության մեջ «գենդերային» հասկացության օգտագործման ռեալ վտանգների մասին` հետաքրքիր է, թե ինչպիսի՞ պայքար եք պատկերացնում այս ամենի դեմ, որը ոչ միայն մեր երկրի, այլ միջազգային խնդիր է դարձել:


– Կարծում եմ` մարդիկ դեռ չեն հասկանում` ինչի մասին է խոսքը: Հետեւաբար, նախեւառաջ պետք է բացատրել ու հակապրոպագանդման մեծ աշխատանք տանել այս ուղղությամբ եւ երկրորդ` պետք է դուրս գալ ուղիղ հակագործողությունների` նման օրենսդրական նախաձեռնությունների դեմ: Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է պայքարի մեր իրավունքների, ընտանիքի մասին մեր պատկերացումների եւ մեր ազգային շահի համար: Ինչո՞ւ պետք է հույսեր փափագենք, որ դա ինչ-որ մեկին ավելի է հետաքրքրում, քանի հենց մեզ: Շատ ուրախ էի, որ հայ հանրությունը կես տարի առաջ միանգամից ոտքի կանգնեց, երբ պարզվեց, որ ժողովրդի թիկունքում Ազգային ժողովում ընդունվել է «գենդերային» ինչ-որ օրենք: Այն լայն արձագանք գտավ, եւ սա հույս է, որ  որ դեռ կան ազգային ավանդական օջախներ, որոնք ընդունակ են հակապայքարի անցնելու: Ի վերջո, Արեւմուտքի այդ հրահրումները ոչ մի լավ բանի չեն բերի:


Բայց նույն Արեւմուտքը հանուն ընտանեկան արժեքների սկիզբ առած պայքարը համարում է անհանդուրժողականություն ու փորձում ներազդել երկրների վրա` հենց «գենդերային» օրենքներով:


– Իսկապես, այդ «գենդերային» հասկացությունը հանդուրժողականության անվան տակ փաթաթվեց մեր վզին, մինչդեռ այն մեզ ոչինչ չի տալիս: Ճիշտ հակառակը` այդ հանդուրժողականությունն ու սեռերի համահավասարեցումն է քայքայում ընտանիքը: Բայց կան կնոջ եւ տղամարդու փոխլարցնող ֆունկցիաներ, եւ խոսակցություններն այն մասին, որ դրանք ուղղակի պայմանական են, ունի սոցիալական բնույթ, նույնիսկ ցինիկ է հնչում: Ընդհանրապես, չեմ հասկանում, թե գենդերային լոբբիստներն ինչպես են պատրաստվում այդ խնդիրը լուծել, երբ կնոջ եւ տղամարդու միջեւ տարբերություններն առաջին հերթին բիոլոգիական են: Թեպետ եվրոպական երկրներից մեկում այսօր Ազգային ժողովի մակարդակով քննարկվում է, որ պետք է համահավասար հնարավորություններ եւ իրավունքներ տալ տղամարդկանց եւ կանանց: Ու այս առումով լրիվ անթույլատրելի է, որ կանայք չեն կարող իրենց բնական կարիքները հոգալ այնպես, ինչպես տղամարդիկ են հոգում` կանգնած: Ավելին` արդեն իսկ ստեղծել են նման «հարմարանք», որով կանայք կարող են օգտվել այդ «հրաշք» հնարավորությունից: Սա, իհարկե, ծիծաղելի է, բայց անեկդոտ չէ, այլ իրականություն ու նույնիսկ այդ երկրի սանհանգույցներում նկարված է, թե ինչպես պետք է օգտվել այդ սարքերից: Այս ամենը, մեղմ ասած, գժանոցի է նմանվում, իսկ եթե ասել ավելի լուրջ` դա հարձակում է մարդու եւ ընտանիքների վրա: Վերջիվերջո, ավանդական ընտանիքի գաղափարը ենթարկվում է անկարելի փոփոխությունների: Օրինակ, երբ մեզ մոտ` Ռուսաստանում, օրենսդրական փոփոխության արդյունքում ընդունվեց, որ ամուսնությունը միություն է կնոջ եւ տղամարդու միջեւ, դա առաջացրեց ինչ-որ արեւմտամետ զանգվածների կատաղի վրդովմունքը, որովհետեւ իրենք ուզում են, որ ամուսնություն համարվի յուրաքանչյուր սեքսուալ հարաբերություն երկու եւ ավելի անձանց միջեւ, ընդ որում, առանց սեռային տարանջատման:


Փաստորեն, այս առումով ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ո՞ւմ են առկա լրջագույն խնդիրներ:


– «Գենդերի» դեմ հակապայքար իհարկե կա մեզ մոտ, բայց դրան դեռեւս ոչ ոք լրջորեն չի էլ վերաբերվում, քանի որ մեզ մոտ լայն հակապայքար է «յուվենալ արդարադատության» դեմ: Շատ բարդ էր համախմբվելը, բայց երբ տեսանք, որ համառուսաստանյան պայքար է սկսվում, մենք էլ դուրս եկանք եւ սկսեցինք պայքարել: Հուրախություն մեզ` նշեմ, որ հիմա Եվրոպայում էլ է ծնողական շարժումն աճում ու իրենից բավական լուրջ ուժ է ներկայացնում: Երբ ես եվրոպական միջազգային կոնֆերանսներից մեկի ժամանակ ասացի, որ Հայաստանում չեն ընդունել «գենդերային» օրենքը, ներկաները ծափահարությամբ ընդունեցին այդ փաստը: Ըստ էության, նորմալ հանրությունը երբեք դա չի կարող ընդունել, եւ մարդիկ հույս ունեն, որ հակայուվենալ շարժումը միջազգային, ինչու ոչ, համաշխարհային պայքարի կվերածվի:


Ի՞նչ խնդիր են լուծում արեւմտյան ուժերը` հիմա էլ առաջ տանելով «յուվենալ արդարդատության» գաղափարը:


– Մարդկության կրճատման ամենահեշտ տարբերակը ընտանիքները քայքայելն է: Իսկ յուվենալ արդադատության կիրառման պատճառով մարդիկ կսկսեն խուսափել ընտանիքներ կազմելուց: Եթե ընտանիքն իմանա, որ յուվենալ արդարադատության ներկայացուցիչն ամեն րոպե կարող է գալ եւ վերցնել իրենց երեխաներին, կսկսեն խուսափել ընդհանրապես երեխա ունենալուց: Ասում են, թե յուվենալ արդարադատության միջոցով հնարավոր կլինի վերացնել ընտանեկան բռնությունները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այդպիսի օրենք մտնի ուժի մեջ: Այո, կան ընտանիքներ, որտեղ առկա է բռնություն, բայց դա ներազդելու է նորմալ ընտանիքների վրա, որովհետեւ այդ ընտանիքների կյանքի մեջ սկսելու են քիթները մտցնել ինչ-որ անձինք: Չէ որ բռնությունները պետք է հայտնաբերել ու այն էլ` նախնական շրջանում: Այսինքն` եթե ընտանիքում կա կոնֆլիկտ, դա նախադրյալ  է բռնության: Այս հարցում առավել սպեկուլյացիա է գնում երեխաների վերաբերյալ: Այն ամենը, ինչ այսօր ծնողներն անում են երեխաներին դաստիարակելու համար, վաղը կարող է որպես բռնություն դիտվել: Օրինակ, եթե թույլ չտաք ձեր երեխային դիսկոտեկ գնալ, քանի որ նա այնտեղից նախորդ անգամ եկել էր ինչ-որ բան ծխած ու դրա վերաբերյալ փորձեք զրույց տանել ձեր իսկ երեխայի հետ, այն կարող է դիտվել որպես հոգեբանական բռնություն: Իսկ երեխայի նկատմամբ տնտեսական բռնություն կլինի այն, եթե նրան փող չեք տալիս իր ամեն մի գլխից դուրս եկածի համար:


Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հաջողվում այս խայտառակ իրականության դեմ կոնկրետ հակապայքար տանել Ռուսաստանում, երբ մեզ մոտ, օրինակ, համասեռամոլներին ընդամենը մամուլի հոդվածներում բացասական քողի ներքո ներկայացնելով` կարող ես հայտնվել դատարանի առջեւ:


– Ռուսաստանում կա ընդունված օրենք, ըստ որի, գեյ պրոպագանդան չափահաս չդարձած երեխաների մոտ արգելված է, եւ առաջնորդվելով սրանով` մեզ մոտ յուրաքանչյուր համասեռամոլության քարոզչություն արգելվում է: Արդյունքում նրանք դատի են տալիս ու մերժվում: Եվ ի տարբերություն Հայաստանի` մեզ մոտ չկան օրենքներ, որոնք թույլ տան իրենց գործունեությունը: Ուղղակի, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է Հայաստանը, լինելով հինավուրց քրիստոնեական երկիր, որի հավատքն ասում է, որ համասեռամոլությունը մահացու մեղք է, եւ դա գրված է Աստվածաշնչում, հանդուրժել դա: Ինչպես կարելի է սոդոմյան մեղքը ընդունվել օրենսդրորեն, նույնիսկ թույլատրելի եւ գովելի համարել եւ դատի տալ նրան, ով այդ ամենին դեմ է: Սա նմանվում է հոգեբուժարանի:




ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





  •   Просмотров Сегодня: 442


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    РЕКОМЕНДУЕМ ПРОЧИТАТЬ:
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА