• 14:27 – Министр обороны Белоруссии обсудил с президентом проект совместного с Россией учения «Запад-2021» 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»

  • 11.06.2015, 09:21,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ


 


ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»




[img]https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRJslnY3sGAFigXy7QG5Fb0jD8f6zrqZTZ-vZUgMFEOws2dKDe13Q[/img]Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ շարունակվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի գործով դատական նիստը: Հավելենք, որ հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ: Նշենք, որ «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում  է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Արթուր Այվազյանը:


Նշենք, որ հայցվոր Լ. Բարդակչյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, իսկ դատաքննության ընթացքում վերջինիս ներկայացուցիչը կրկին ներկայացրեց եւ ամբողջ ծավալով պնդեց իրենց հայցապահանջը: Հատկապես ուշագրավ էր այն, որ հայցվոր կողմը արեց այսպիսի հայտարարություն. «Ավետարանական եկեղեցին քրիստոնեության մեջ դիտվում է որպես աղանդ»: Իհարկե, այստեղ խոսքերն ավելորդ են: Եվ պատասխանող կողմի փաստաբան Լ. Բաղդասարյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Սահմանադրությունն ասում է, որ հեգեմոն դերը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն»:


Հավելենք, որ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց կոնկրետ ապացույց, որով ապացուցվում է, որ իսկապես Լ. Բարդակչյանի կողմից բազմաթիվ լրատվամիջոցներով  արվել է հայտարարություն, որով վերջինս անուղղակի կերպով մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ, Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանին: Պարոն Բաղդասարյանի կողմից հանգամանորեն ներկայացվեց նաեւ, որ հոդվածում ուղղակի վիրավորանք չի եղել Բարդակչյանի նկատմամբ, ավելին հոդվածագիր  Հրանտ Սարաֆյանը  Բարդակչյանին դիմել է իր` վերապատվելի կոչումով: Եվ հոդվածագրի կողմից եղել է, պարզապես, քննադատողական հայտարարություն, որը բացարձակ որեւէ  աղերս չունի տվյալ անձին վիրավորելու կամ զրպարտելու, այլ խոսքը վերաբերում է տվյալ անձի կողմից արված նողկալի հայտարարությանը, որով հայցվորը անուղղակի կեպով մեղադրում էր Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականին: Դատարանը ուսունմնասիրեց գործում եղած ապացույցները, այդ թվում նաեւ վերը նշված ապացույցի վրա անդրադարձ կատարվեց, որը ներկայացրեց պատասխանողների ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը: Այսպիսով ավարտվեց դատաքննության փուլը, հաջորդ` դատական նիստը, որում կհրապարակվի վճիռը կկայանա հունիսի 24-ին, շամը 17:00-ին:


Ի դեպ, դատական նիստի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Ա. Այվազյանը հանդես եկավ հանդուրժողականության մասին հուզիչ ելույթով, թե հոգեւորականների մասին նյութեր հրապարակելիս պետք է առավելագույնս հանդուրժողականություն ցուցաբերել`մոռանալով, որ հենց իր վստահորդն է զրո հանդուրժողականություն դրսեւորել նախեւառաջ Տ. Կոմիտաս վարդապես Հովնանյանի նկատմամբ: Ասվածին անդրադարձավ նաեւ դատավոր Ափինյանը` ընդգծելով, որ «ինչպես դատարանի, այնպես էլ Աստծո առաջ բոլորը հավասար են»: Որպես հավելում էլ փաստաբան Լ. Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Մարդիկ ծնվում են մերկ եւ հավասար»:


 


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 


 






  •   Просмотров Сегодня: 522


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА