ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ԴԵ ԹՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ԱՅԴ ՀԱՐՑԸ ԴՆԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՌՋԵՎ»
ՀԷՑ-երի թալանի շուրջ իրադարձություններն ու խոսակցությունները չեն ավարտվում: Ավելին, պատգամավոր, թե նախարար, դիմություն, թե ընդդիմություն իրենց տեսակետները, քննադատություններն ու վերլուծություններն են ներկայացնում ամենուր: «Այլանս» ցենտրիստական կուսակցության ղեկավար ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ դեռեւս նախորդ քառօրյային, հայտարարությունների ժամին ասաց, որ կարող է հնչեցնել անուններ եւ տրամադրել տվյալներ, փաստեր, ըստ որի ՀԷՑ-երում տեղի է ունեցել թալան: Սակայն կուսակցության ղեկավարը վստահեցնում է, որ կոնկրետ գործողություններով նա չէ, որ պետք է զբաղվի այնուհետ պարզաբանեց.
«Սկսենք նրանից, որ ոլորտը համակարգող գերատեսչություն կա, որը կոչվում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ այդ պաշտոնյաններն են ժողովրդի փողով գնած թանկարժեք պետական ծառայողական մեքենաները վարում: Իրենք են ստանում պետաական աշխատավարձ եւ օգտվում այլ արտոնություններից եւ հետեւաբար պարտավոր են ունենալ այդ տեղեկությունները այլ ոչ թե ես, կամ որեւէ մեկ այլ մարդ: Բացի այդ, թե' Էներգետիկայի նախարարին եւ թե' Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախարարին հարց տալուց նշել եմ կոնկրետ դեպքերի եւ հասցեների մասին, նույնը գրավոր տարբերակով: Եվ ի վերջո ամեն Աստծու օր տարբեր ԶԼՄ-ներով հրապարակվում են դեպքեր, անուններ, տվյալներ, գումարների չափեր: Վերջապես նախարար Զախարյանն է հնչեցրել <<գողություն>> եւ անարդյունավետ կառավարում ձեվակերպումները: Ինձ, որպես այս երկրի քաղաքացի եւ առավել եւս պատգամավորի մեղմ ասած չափազանց մտահոգում է, որ քրեական հոդվածի տակ ընկնող երեւույթների մասին է խոսում է ոչ ավել, ոչ պակաս ոլորտը ղեկավարող անձնավորությունը, որի արդյունքում տեղի չի ունենում, որեւէ քրեադատավարական գործընթաց: Անշուշտ մենք բոլորս, բոլոր շահագրգիռ մարմինների ու հանրության հետ միասին իրավունք ունենք պահանջելու, որպեսզի հանցագործության մասին տեղեկություն ունեցողը տրամադրի այդ նյութերը համապատասխան մարմիններին:
Թե արդյոք պարոն Ուրիխանյանը դատախազությանը ներկայացրել է որերւէ կոնկրետ հաղորդում նշեց, որ նա իր խոսքը սկսեց նրանից, որ հաղորդում տվողը ինքը չէ, այլ նա, ով խոսել է դրա մասին. «Ես տրամադրում եմ իմ չափով, իմ հնարավորությունների սահմաններում, որոնք կարելի է բաց հաղորդում համարել դատախազության համար քերական գործ համարելու հիմք հանդիսացող: Խոսվել է <<գողության>> մասին հույսով ենք, որ ոլորտը համակարգող նախարարը պարտավոր է տրամադրի իր իսկ կողմից հնչեցրած արտահայտությունների հիմք հանդիսացող տեղեկությունները: Այլապես պետք է հայտարարի, որ իր իսկ կողմից կատարած հայտարարությունները արվել են անգիտակցաբար, հենց այնպես, ինչի մասին խոսեց նաեւ գլխավոր դատախազը նշելով, թե նախարարը քաղաքական անձ է եւ կարող է... Այսինքն ի՞նչ է սա նշանակում պատահաբար կարող է չհիմնավորված հայտարարություննե՞ր կատարել նախարարը: Դե ուրեմն թող հրաժարական ներկայացնի այդ պահանջը դնենք ուրիշների առջեւ»:
Ի դեպ նորաթուխ կուսակցության նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր, «Ալյանս» կուսակցության երիտասարդական թեւը իրականացնելու է ակցիա տրամադրելու է բաց հաղորդագրության տեքստ, կապված ՀԷՑ-երում կատարված եւ նախարարի կողմից հնչեցրած գողությունների մասին`զանգվածային պահանջի տեսքով:
Պարոն Ուրիխանյանից հետաքրքրվեցինք նաեւ քաղաքական դաշտում սպասվող քաղաքական վերադասավորումների մասին եւ արդյոք «Այլանս» ցենտրիստական կուսակցությունը պատրաստվում է համագործակցել կամ միանալ որեւէ կուսակցության: Հարցին ի պատասխան կուսակցության նախագահը նշեց, որ իրենք արդեն համագործակցում են ժողովրդական լայն զանգվածների հետ, այն մարդկանց հետ, ովքեր ընդունել եւ ընդունում են իր քաղաքակն թիմի տարիներ որդեգրած քաղաքական կուրսը եւ շարունակելու են համագործակցել:
Կհամագործակցի՞ արդյոք ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ նշեց, որ նա չի կարող տեսնել համագործակցություն հենց այնպես, որեւէ կուսակցության հետ եւ միայն համագործակցություն կարող է լինել կոնկրետ քայլերի եւ գործողությունների շուրջ: Իսկ երբ վերոնշյալ կուսակցության գործողությունները կհռչակվեն, երբ կլինի քաղաքական դաշտում օրակարգ այն անշուշտ կքննարկվի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ