ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԼԱՊՍ
Հայաստանի քաղաքական դաշտում ոչ ընդդիմություն կա, ոչ դիմություն, քաղաքական գենդերային հավասարություն է:
ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
Քաղաքական արխիվից հայտնում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումն այնքան հեռու գնաց, որ անգամ Արշակ Սադոյանը «վերակենդանացավ»:
ԷՐԴՈՂԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԱՆՑԱԾ ԵՐԵՔ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
Հայի մեկը լավ է, իսկ երեքը` գլխացավ է:
ԶԱՐՄԱՆՔԻՑ ՑՆՑՎԵՑ
(ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ՈՐԴԻՆ
ԹՈՐՈՅԱՆԻՆ ԾԵԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հոգեբույժների` Պարույր Թորոյանը ուղեղի ցնցում է ստացել Ճոյտի եւ որդու աննախադեպ «օգնության» պատճառով:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՅՀՈՅԱՆՔ
Դու հո Բիբինը չե՞ս:
ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Никола пальцем не испортишь.