• 13:53 – Лукашенко и Путин обсудили совместную актуальную повестку 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 13:28 – Никол Пашинян выполнил еще одно обещание данное народу | Ликвидированны Красные Линии 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Նոր բացահայտումներ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ

  • 11.06.2015, 09:22,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և առկա 41 դրամը օբյեկտիվ չէ, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ուռճացրել է ՀԷՑ-ի ծախսերը, որոնք մտնում են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը որոշակի բացահայտումներ ներկայացրեց ՀԷՑ-ի կատարած ծախսերի և ՀԾԿՀ կողմից այդ ծախսերի բավարարման փաստաթղթերի շուրջ, որոնք անմիջականորեն կապ ունեն էլեկտրաէներգիայի սակագնի հետ:

«Գոյություն ունի սակագնային մարժա,այսինքն թույլատրելի ծախսերի բազմություն, որտեղ ներառված ծախսերի դիմաց մենք բոլորս վճարում ենք և դա ուղղակիորեն անդրադառնում է սակագնի վրա:Թե որքանո՞վ է օբյեկտիվ ներկա գործող 41 դրամը, ես կներկայացնեմ իմ վերլուծությամբ: Նշեմ, որ էլեկտրաէներգիայի թե գործող 41 և թե նախկին 37 դրամ սակագին ըեղել է գերուռճացված»,-ասում է Մանուկյանը:

Նա հավելում է, որ վերջին տարիներին ՀԾԿՀ ծախսերի հանդեպ կիրառվող մոտեցումների և վարքագծի մեջ որևէ կապ չկա, ինչը պարզորոշ ի ցույց է դնում, որ ծախսերի հիմնական մասի հիմքում չկան հստակ նորմատիվներ:

Այնուհետև Մանուկյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀԷՑ-ի կատարած ծախսերը բոլոր ուղղություններով 2013, 2014 և 2015 թթ-ի համար, որոնք ներկայացնում ենք ձեզ ստորև.

Նորոգման ծախսեր

2013-ին՝ 1 մլրդ 613 մլն դրամ
2014-ին՝ 1 մլրդ 636 մլն
2015-ին՝ 1 մլրդ 593 մլն

«Այստեղ 2015-ին 2013-ի համեմատ ցուցանիշը պետք է ավելի բարձր լիներ, որովհետև կա ինֆլյացիա, որն ազդում է նյութածախսային կոմպոնենտի վրա: Այսինքն եթե կա նորմատիվ, ապա այս դեպքում այդ նորմատիվը պետք է գնար ավելի բարձրացնելու ուղղությամբ, քան նվազեցնելու: Այսինքն այստեղ չի եղել գործիք, որով կորոշվեր, այլ ուղղակի բանակցային ընդհանուր հայտարարի գալու սկզբունքով են առաջնորդվել: Հիմա շատ էին խոսում դոլար/դրամ տատանումների կամ սակավաջրության մասին, բայց դրանք ոչ մի կապ չունեն այս մոտեցումների հետ»,-ասում է Մանուկյանը:

Նորոգման ծախսեր

Հաշվիչների նորոգում- 2013-ին՝ 163 մլն
Հաշվիչների ստուգաչափում-2013-ին՝ 150 մլն

«ՀԷՑ-ը 2014-ին առաջարկում է 96 մլն հաշվիչների նորոգման համար, իսկ ՀԾԿՀ-ն ասում է բերեք 163 մլն տանք ձեզ դրա համար: Այսինքն ՀԷՑ-ի առաջարկից ավելի ենք վճարում այդ ծախսի ուղղությամբ: Նույնը հաշվիչների ստուգաչափման համար, ՀԷՑ-ը առաջարկել է 89 միլիոն, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ասում է, որ 150 միլիոն ներառեք: Այսինքն` այսպես ՀԷՑ-ի ծախսերը ուռճացրել են մեր շարքային սպառողների հաշվին: Այստեղ խորը դիսբալանս կա այս տարիների ծախսերի վարքագծի առումով»,-հավելում է Մանուկյանը:

Այլ ծախսեր (խորհրդատվական)

2013-ին՝ 3 մլրդ 682 մլն դրամ
2014-ին ՀԷՑ-ը առաջարկել է 4 մլրդ 22 միլիոն, Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը բավարարել է 3 մլրդ 652 մլն:
2015-ին ՀԷՑ-ը առաջարկել է 309 մլն դրամ, Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը բավարարել է 39 մլն դրամ:

«Եթե 39 մլն էր անհրաժեշտայսքան տարի, մենք ինչու՞ էինք 150 մլն-ով ավել ամեն տարի այդ սակագնով այդ բեռը մեզ վրա կրում: Այստեղ կա չզտված ծախսեր, որն ազդում է սակագնի վրա: Էլեկտրաէնէրգիայի կորուստների կրճատման մասով նույնպես կան հաշվարկներ, որը ներառվել են թույլատրելի ծախսերի մեջ: Ավելին, կորուստները չեն նվազում, հետևաբաև պարզ չէ ինչի համար են պետք այս վերլուծությունները: Օրինակ՝ այս առումով 2013-ին թույլատրելի ծախսերի մասով եղել 192 մլն, 2014-ին ՀԷՑ-ը առաջարկել է 163 մլն, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի շնորհիվ մեզ, բարությունէ արել և ավելացրել ևս 50 մլն: Այսինքն 213 մլն է ընդունել: Իսկ 2015-ին ՀԷՑ-ի կողմից ներկայացվել է 280 մլն, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ասել, որ միայն 32 մլն է կարողանում ընդունել: Իսկ ինչու՞ մինչ այդ այդպես չի վարվել, եթե 32 մլն էր անհրաժեշտ, ինչու՞ այդքանը չեն բավարարել նաև նախորդ տարիներին»,-հավելեց Մանուկյանը:

Մարքեթինգային ծախսեր

2013-ին` 76 մլն
2014-ին ՀԷՑ-ը առաջարկել է 59 միլիոն, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է 75 մլն:

«Կրկին ի հաշիվ մեզ լավություններ է արել: Միթե՞ սա շռայլություն չէ»,-ընգծում է Մանուկյանը:
2015-ին ՀԷՑ-ը առաջարկել է 56 միլիոն, Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը թույլատրել է 33 մլն:

Իրավաբանական ծախսեր

2013-ին՝ 84 մլն
2014-ին ՀԷՑ-ը առաջարկել է 161 մլն, Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը թույլատրել է 84 մլն:
Իսկ 2015-ին իրավաբանական ծախսերի համար Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը տվել է 0 ծախս:

Գործուղման ծախսեր

2013-ին՝ 163 մլն
2014- ՀԷՑ-ը առաջարկել է 166 մլն, հանձնաժողովը բավարարել է 161 մլն
2015-ին ՀԷՑ-ը առաջարկել է 165 մլն, հանձնաժողովը թույլատրել՝ 94 մլն:

Աշխատավարձեր

2012-ին` 15 մլրդ
2013-ին ՀԷՑ-ը առաջարկել է 19 մլրդ, հանձնաժողովը բավարարել է 18 մլրդ
2013-ին միջին ամսեկան աշխատավարձի համար ՀԷՑ-ը առաջարկել է 177 հազար դրամ, սակայն հանձնաժողովը բավարարել է 200 հազար դրամ:

«Այսինքն կարելի է ասել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ավելի շատ է մտածում ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձի մասին, քան ՀԷՑ-ի տնօրենը: Այս ամենի հետ ինչքա՞ն է օբյեկտիվ 41 դրամի թանկացումը: Հասկանալի է, որ կան լրջագույն կասկածներ: Այս առումով մեղքի հիմնական սլաքը պետք է ուղղել հենց Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին, քանի որ իրենք նշում են են որ ոչ մի շքեղություն, ոչ մի ավել ծախս իրենք չեն գրել, բայց ինչպես տեսնում ենք մենք տարիներ շարունակ կրել ենք այդ ծախսերի բեռը»,- հավելեց Մանուկյանը:





  •   Просмотров Сегодня: 497


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА