«ԴԻՄՈՐԴ ԿԱՐ, ՈՐԸ ՎԱՏ ԷՐ ԶԳՈՒՄ». Քննական կենտրոնի ղեկավար
[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/v/t34.0-12/11057794_847784335303206_8413047559881904547_n.jpg?oh=71f425fe445987934c3723829f986a43&oe=557D7A16&__gda__=1434305769_310c034530bcdf2ef1ff5ef862a01936[/img]Հունիսի 12-ին «Իրավունքը» ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում տեղակայված Օտար լեզու (անգլերեն) առարկայի քննական կենտրոնում: Այստեղ նախատեսված 263 դիմորդից 10-ը՝ չի ներկայացել քննության: «Շատ բարեհամբույր աշխատակազմ ունենք: Հուսամ՝ դիմորդներն այս պայմաններում շատ լավ կդրսևորեն իրենց գիտելիքները»,- ասաց քննական կենտրոնի ղեկավար ԼԻԼԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ հավելելով, որ ամեն ինչ խաղաղ է ընթանում:
Մեր զրուցակցին խնդրեցինք ասել, թե արդյոք փոխվել է դիմորդների մոտեցումը քննության հանդեպ. «Չեմ կարող հստակ պատասխանել ձեր հարցին, քանի որ դա շատ անհատական է: Քննությունը չսկսած դիմորդ կար, որը վատ էր զգում, և նա արդեն մեր ուշադրության կենտրոնում է: Մենք բոլորին զգուշացրել ենք՝ վատ զգալու դեպքում դիմեն մեզ»:
Լ. Սաֆարյանի խոսքերով՝ եթե հնարավորություն չի ստեղծվում կարգավորել դիմորդի առողջական վիճակը (քննական կենտրոնում կա բժիշկ)՝ կազմվում է արձանագրություն. դիմորդը դադարում է գրել աշխատանքը: Նա իրավունք ունի ևս մեկ անգամ մասնակցելու քննության՝ հայտագրվելով երկրորդ փուլին:
Հիշեցնենք, որ երկրորդ փուլի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին և կտևի մինչև հուլիսի 1-ը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ