«ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ»
[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xtf1/v/t1.0-9/11393265_10207038055812614_3863029982706752991_n.jpg?oh=3b4a1479ea054c5bba142d9ebb3aef63&oe=562C6838&__gda__=1442750492_9f459ed133ae8ceb564a62e9fd3b93ad[/img]Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում հունիսի 4-7-ը Շվեյցարիայի Վո նահանգի Քրիստոնեական Եկեղեցիների Միության նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով եւ էկումենիկ արարողություն Աստվածամոր Մայր Տաճարում: Այս մասին նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը եւ հավելում. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գիտաժողովին եւ էկումենիկ արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Վերջինս հանդես եկավ բանախոսությամբ՝ «Ինչպե՞ս ապրել միասին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» թեմայով»:
Ընդգծենք, որ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս[img]https://scontent-vie1-1.xx.fbcdn.net/hphotos-xat1/v/t1.0-9/11350605_10207038053252550_658148895475394556_n.jpg?oh=adff643d33092f5faf87a0586816668d&oe=55F2E48C[/img] Գալստանյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի հետ, Սուրբ Պատարագ մատուցել Ժնեւի եւ Լեման շրջանի Ս. Հակոբ եկեղեցում: Սրբազանն այցելել է նաեւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գրասենյակ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՀԽ-ում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ