• 14:27 – Министр обороны Белоруссии обсудил с президентом проект совместного с Россией учения «Запад-2021» 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ԵԽԽՎ ՄՈ­ՆԻ­ՏՈ­ՐԻՆ­ԳԻ ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ ՀԱՅՏՆ­ՎԵԼ Է ՈՐՈՇ ԱՆ­ԴԱՄ­ՆԵ­ՐԻ ԿՈՂՄ­ՆԱ­ԿԱԼ ԱԶ­ԴԵ­ՑՈՒ­ԹՅԱՆ ՏԱԿ»

  • 13.06.2015, 14:10,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ԵԽԽՎ ՄՈ­ՆԻ­ՏՈ­ՐԻՆ­ԳԻ ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ ՀԱՅՏՆ­ՎԵԼ Է


ՈՐՈՇ ԱՆ­ԴԱՄ­ՆԵ­ՐԻ ԿՈՂՄ­ՆԱ­ԿԱԼ ԱԶ­ԴԵ­ՑՈՒ­ԹՅԱՆ ՏԱԿ»


[img]http://www.panorama.am/g_image.php?id=251342&t=b[/img]


ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը հունիսի 10-ին ժամանել են Հայաստան եւ հանդիպել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ժամանակ բավական թեժ քննարկում է եղել, որի մանրամասների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:



«ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ ԽՈՐՀՐ­ԴԻ


ԲԱ­ՌԱ­ՊԱ­ՇԱՐՆ ԱՆ­ՀԱՆԳՍ­ՏԱՑ­ՆՈՂ Է»


–Տի­կին Նաղ­դա­լյան, գաղտ­նիք չէ, որ ԵԽԽՎ-ում քննարկ­վող Հա­յաս­տա­նի հա­մար խնդրա­հա­րույց թե­մա­նե­րը շա­րու­նա­կում են մնալ  Սար­սան­գի ջրամ­բա­րի եւ ԼՂ զե­կույ­ցի հիմ­նա­հար­ցե­րը: Մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի Հա­յաս­տա­նի հար­ցով հա­մա­զե­կու­ցող­նե­րի հետ ի՞նչ քննար­կում ծա­վալ­վեց այս հար­ցե­րի շուրջ:


– Բազ­մա­թիվ ան­գամ բարձ­րա­ձայն­վել է, որ սրանք այն խնդիր­ներն են, որոն­ցում պա­հանջ­վում է ծայ­րա­հեղ զգու­շա­վո­րու­թյուն: Եվ հա­մա­զե­կու­ցող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ հույս հայտ­նե­ցինք, որ այս զգա­յուն հար­ցե­րի վե­րա­բե­րյալ Վե­հա­ժո­ղո­վը կպահ­պա­նի իր սկզբուն­քայ­նու­թյու­նը: Այս դաշ­տում ամե­նա­մեծ նվա­ճու­մը այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում այն խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­ներն են, որոնք ըն­թա­նում են այ­սօր եր­կու երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ, եւ կա­րե­ւոր է, որ­պես­զի ըն­դուն­վող բա­նա­ձե­ւե­րը հա­մա­հունչ լի­նեն ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րի ոգուն: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, մեր եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­ցինք հատ­կա­պես Եվ­րո­պա­յի խորհր­դի կող­մից կի­րառ­վող այն բա­ռա­պա­շա­րի վրա, որն ան­հանգս­տաց­նող է, քան­զի նման բա­ռա­պա­շար եր­բե­ւի­ցե չի եղել Եվ­րո­պա­յի խորհր­դի փաս­տաթղ­թե­րում: Ի վեր­ջո, որե­ւէ մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թում առ այ­սօր չեք հան­դի­պի «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ եւ յոթ գրա­վյալ տա­րածք­ներ» ձե­ւա­կերպ­մա­նը:


– Ըստ Ձեզ, ար­դյո՞ք եվ­րո­պա­ցի պա­րո­նայք ըն­կա­լե­ցին հար­ցի նրբու­թյու­նը, երբ այս մա­սին բազ­միցս է բարձ­րա­ձայն­վել, սա­կայն ԼՂ հար­ցում ԵԽԽՎ-յան զե­կույ­ցը մնա­ցել է նույն խայ­տա­ռակ բո­վան­դա­կու­թյամբ:


– Դրա հա­մար էլ պատ­մա­կան ակ­նարկ կա­տա­րե­ցինք` հա­մա­զե­կու­ցող­նե­րին հի­շեց­նե­լով, որ Հա­յաս­տա­նը Եվ­րո­պա­յի խորհր­դին ան­դա­մակ­ցել է 2001 թվա­կա­նին, այ­սինքն` այն ժա­մա­նակ, երբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկ­տի հետ կապ­ված բո­լոր խնդիր­նե­րի ակ­տիվ ֆա­զան ար­դեն ավարտ­ված էր: Զի­նա­դա­դա­րը կնքվել է 1994 թվա­կա­նին, իսկ 2001 թվա­կա­նին Հա­յաս­տա­նին եւ Ադր­բե­ջա­նին Եվ­րո­պա­յի խոր­հուրդ ըն­դու­նե­լիս` ԵԽ-ն չի օգ­տա­գոր­ծել «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ եւ 7 գրա­վյալ տա­րածք­ներ» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը: «Օկու­պաց­ված տա­րածք­ներ» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը եր­բե­ւի­ցե չի եղել այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում եւ որե­ւէ բա­ցատ­րու­թյուն չկա, թե ին­չու այ­սօր հան­կարծ այդ բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րը հայտն­վում են ԵԽ բա­ռա­պա­շա­րի մեջ: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի գոր­ծըն­թաց­նե­րում որե­ւէ նոր բան չի կա­տար­վել, ուս­տի` տա­րա­կու­սե­լի է, թե ին­չու շուրջ 10 տա­րի այս մա­սին լռե­ցին ու հան­կարծ հի­մա խո­սում են:


 


«ԵՎՍ ՄԵԿ ՆՄԱՆ ԶԵ­ԿՈՒՅ­ՑԻ ԸՆ­ԴՈՒ­ՆՈՒ­ՄԸ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ Է


ՓԱՍ­ՏԱՐԿ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ՁԵՌ­ՔԻՆ»


–Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, եթե նման զե­կույ­ցը շա­րու­նա­կի մնալ ԵԽԽՎ օրա­կար­գում, ապա այն ինչ­պի­սի՞ վտանգ­նե­րով է հղի:


– Նման անսկզ­բուն­քա­յին վե­րա­բեր­մուն­քը կամ թե­լադ­րան­քը` որե­ւէ մե­կի առան­ձին վերց­րած շա­հե­րով, շատ վտան­գա­վոր է ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար: Տա­րի­ներ շա­րու­նակ ԵԽ Խորհր­դա­րա­նա­կան Վե­հա­ժո­ղո­վը իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հել հայ­կա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խնդի­րը, եր­կու պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի եւ հա­սա­րա­կու­թյուն­նե­րի մի­ջեւ փոխվս­տա­հու­թյան ամ­րապն­դու­մը եւ ոչ թե` մի­ջամ­տե­լը կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­մա­նը: Ի դեպ, հա­մա­զե­կու­ցող­նե­րին հի­շեց­րինք, որ 2005-ին, երբ ԵԽԽՎ-ում ԼՂ հար­ցի վե­րա­բե­րյալ ըն­դուն­վեց հայտ­նի բա­նա­ձե­ւը, այն ոչինչ չա­վե­լաց­րեց խա­ղաղ կար­գա­վոր­ման, լար­վա­ծու­թյան թու­լաց­ման, կամ փոխվս­տա­հու­թյան կա­ռուց­ման եւ ամ­րապնդ­ման գոր­ծում, ին­չը որ հա­յա­տա­րար­վել էր ԵԽԽՎ-ի կող­մից որ­պես նպա­տակ: Մինչ­դեռ տե­ղի ու­նե­ցավ հա­կա­ռա­կը, եւ սա խո­սում է այն մա­սին, որ եւս մեկ նման զե­կույ­ցի ըն­դու­նու­մը ըն­դա­մե­նը լի­նե­լու է մեկ լրա­ցու­ցիչ գոր­ծոն, փաս­տարկ Ադր­բե­ջա­նի ձեռ­քին` կոշ­տաց­նե­լու իր դիր­քո­րո­շում­նե­րը եւ խա­թա­րե­լու խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քը, խու­սա­փե­լու կոմպ­րո­միս­նե­րից:


– Որ­քա­նո՞վ կա­րող են ազ­դել ԵԽԽՎ Մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի Հա­յաս­տա­նի հար­ցով հա­մա­զե­կու­ցող­նե­րը հեր­թա­կան խայ­տա­ռակ զե­կույ­ցի ըն­դուն­ման վրա:


– Ամեն դեպ­քում, մեր եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին հոր­դո­րե­ցինք օգ­տա­գոր­ծել իրենց հե­ղի­նա­կու­թյու­նը եւ իրենց պատ­վի­րա­կու­թյուն­նե­րում, Եվ­րո­պա­յի խորհր­դի քա­ղա­քա­կան խմբե­րում ու հանձ­նա­ժո­ղով­նե­րում խո­սել եւ ներ­կա­յաց­նել բարձ­րաց­ված մտա­հո­գու­թյուն­նե­րը: Բա­ցի դա, եւս մեկ մտա­հո­գու­թյուն հայտ­նե­ցինք մեր գոր­ծըն­կեր­նե­րին` Սա­ռեց­ված հա­կա­մար­տու­թյուն­նե­րի հար­ցով ԵԽԽՎ են­թա­հանձ­նա­ժո­ղո­վի ստեղծ­ման վե­րա­բե­րյալ, որ­տեղ կան սկզբուն­քա­յին խնդիր­ներ` նախ Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը լի­ա­զոր­ված չէ հա­կա­մար­տու­թյուն­նե­րով կամ դրանց կար­գա­վոր­ման հար­ցե­րով զբաղ­վե­լու ման­դա­տով: Եվ ստեղծ­ված հանձ­նա­ժո­ղո­վը սահ­ման­ված չէ նա­եւ Եվ­րո­պա­յի խորհր­դի մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի կա­նո­նա­կար­գե­րով, ու­նի նա­եւ բո­վան­դա­կա­յին թույլ եւ պրոբ­լե­մա­տիկ կողմ: Այն է` տա­րա­ծաշր­ջա­նում գո­յու­թյուն ու­նե­ցող բո­լոր կոնֆ­լիկտ­նե­րը, որոնք տար­բեր ծա­գում, ըն­թացք եւ բնույթ ու­նեն, լցված են «մեկ արկ­ղի» մեջ: Ու հա­տուկ ընդգ­ծե­ցինք, որ նույն ձե­ւա­կեր­պումն է ըն­կած նա­եւ այս դեպ­քում, ին­չը վտան­գում է տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղու­թյու­նը եւ չի հա­մա­պա­տաս­խա­նում Մինս­կի խմբի բա­ռա­պա­շա­րին: Ար­դյուն­քում ԵԽԽՎ Մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վը հայտն­վել է որոշ ան­դամ­նե­րի կողմ­նա­կալ մո­տե­ցում­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ: Նման քայ­լե­րը խո­րաց­նե­լու են ան­դուն­դը: Ինչ վե­րա­բե­րում է Սար­սան­գի ջրամ­բա­րի հար­ցին,  հոր­դո­րե­ցինք մեր գոր­ծըն­կեր­նե­րին` նախ ծա­նո­թա­նալ այն նա­խագ­ծին, որն այս պա­հին գո­յու­թյուն ու­նի, որով­հե­տեւ ըն­դա­մե­նը մեկ հա­յացքն էլ բա­վա­կան է, որ­պես­զի պարզ լի­նի, որ հու­մա­նի­տար և տե­նի­կա­կան խնդիր­նե­րը  փո­խա­րին­վել են քա­ղա­քա­կան բա­ռա­պա­շա­րով եւ քա­ղա­քա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րով:


 


«ՄՈ­ՆԻ­ՏՈ­ՐԻՆ­ԳԻ ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ ԴԱՐ­ՁԵԼ Է ԱՆԱՐ­ԴԱ­ՐԱ­ՑԻ


ԵՎ ԱՆ­ՀԱ­ՎԱ­ՍԱՐ ՎԵ­ՐԱ­ԲԵՐ­ՄՈՒՆ­ՔԻ ԴԱՇՏ»


–Հե­տաքր­քիր է, թե ինչ­պի­սի՞ ար­ձա­գանք եղավ եվ­րո­պա­ցի հա­մա­զե­կու­ցող­նե­րի` Աք­սել Ֆի­շե­րի ու Ալան Մի­լի կող­մից:


– Աք­սել Ֆի­շե­րը տե­ղե­կաց­րեց, որ իրենց մո­նի­տո­րին­գա­յին զե­կույ­ցի  մաս չի կազ­մում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խնդի­րը: Սա­կայն, ի պա­տաս­խան դրան, մենք` ԵԽԽՎ հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­ներս` Ար­մեն Ռուս­տա­մյա­նը, Նա­ի­րա Զոհ­րա­բյա­նը եւ ես տա­րա­կու­սանք հայտ­նե­ցինք Ադր­բե­ջա­նի մո­նի­տո­րին­գի մաս կազ­մե­լու առն­չու­թյամբ: Աք­սել Ֆի­շե­րը դա իս­կա­պես խնդրա­հա­րույց հա­մա­րեց եւ նշեց, որ Ղա­րա­բա­ղի հար­ցը Ադր­բե­ջա­նի մո­նի­տո­րին­գի մաս չպետք է լի­ներ: Եվ եթե դա այդ­պես է եւ հա­մա­զե­կու­ցող­նե­րը հա­մա­րում են, որ Ղա­րա­բա­ղի խնդի­րը չպետք է ար­ծարծ­վի մո­նի­տո­րին­գա­յին փաս­տաթղ­թե­րի մեջ, ապա նրանք եւս պետք է ձայն բարձ­րաց­նեն դրա դեմ նույն Մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վում:


– Ար­դյուն­քում հա­ջող­վե՞ց նրանց կող­մից որե­ւէ հա­վաս­տի­ա­ցում­ներ ստա­նալ:


– Եվ­րո­պա­ցի հա­մա­զե­կու­ցող­նե­րը հա­վաս­տի­աց­րին, որ իրենց նպա­տա­կը ավե­լի լավ, որա­կյալ զե­կույց պատ­րաս­տելն է, որն ավե­լի հա­վա­սա­րակշռ­ված կլի­նի եւ ըստ էու­թյան: Թե­եւ, այս­տեղ խոս­քը գնում է ոչ մի­այն զե­կույ­ցի, այլ նա­եւ այն մա­սին, որ եր­կու հա­մա­զե­կու­ցող Մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներ են, հե­ղի­նա­կա­վոր պատ­գա­մա­վոր­ներ Եվ­րո­պա­յի խորհր­դում եւ պար­տա­վոր են ձայն բարձ­րաց­նել եւ խո­սել այն մա­սին, թե ին­չու է Մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վը դար­ձել  անար­դա­րա­ցի եւ ան­հա­վա­սար վե­րա­բեր­մուն­քի դաշտ: Ին­չո՞ւ է այ­սօր գոր­ծում  որոշ ու­ժե­րի ճնշման տակ եւ բա­ցար­ձակ մի­ա­կող­մա­նի դիր­քո­րո­շում ներ­կա­յաց­նում:


 


«ԴԱ ԱՌԱ­ՋԻՆ ՀԵՐ­ԹԻՆ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿ­ՐԻՆ ԵՎ


ՄԵՐ ՀԱ­ՍԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅԱ­ՆԸ»


–Որ­քա­նով տե­ղյակ եմ, Մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի Հա­յաս­տա­նի հար­ցով հա­մա­զե­կու­ցող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ անդ­րա­դարձ է եղել նա­եւ Եվ­րա­սի­ա­կան մի­ու­թյան եւ Եվ­րո­պա­յի մի­ու­թյան հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին...


– Եւս մեկ ան­գամ մեր եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին ասա­ցինք, որ Հա­յաս­տա­նի ընտ­րու­թյու­նը դե­պի Եվ­րա­սի­ա­կան մի­ու­թյուն պայ­մա­նա­վոր­ված է բա­ցա­ռա­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան իրո­ղու­թյուն­նե­րով եւ անվ­տան­գու­թյան գոր­ծո­նով: Մի­ա­ժա­մա­նակ հա­մա­զե­կու­ցող­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լով այն հան­գա­ման­քի վրա, որ Եվ­րա­սի­ա­կան մի­ու­թյա­նը ան­դա­մակ­ցու­թյան առա­ջին իսկ օր­վա­նից ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի գի­տակց­ված դիր­քո­րո­շու­մը եղել է այն, որ դա բո­լո­րո­վին չի նշա­նա­կում Եվ­րո­պա­կան մի­ու­թյան հետ քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյան դա­դա­րե­ցում կամ թու­լա­ցում: ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րել են, որ Եվ­րա­մի­ու­թյու­նը եղել եւ շա­րու­նա­կում է մնալ կա­րե­ւո­րա­գույն գոր­ծըն­կեր ՀՀ-ի հա­մար, եւ գործ­նա­կան քայ­լեր են ար­վել` այդ հայ­տա­րա­րու­թյու­նը տե­սա­նե­լի դարձ­նե­լու բո­լո­րի հա­մար: Այն­պես որ, Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է հանձ­նա­ռու մնալ եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րին եւ սկզբունք­նե­րին, ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րին` ընդ­լայ­նե­լով եւ խո­րաց­նե­լով բա­րե­փո­խում­նե­րի գոր­ծըն­թա­ցը, որն ուղղ­ված է ժո­ղովր­դա­վա­րու­թյան, մար­դու իրա­վունք­նե­րի, օրենք­նե­րի գե­րա­կա­յու­թյա­նը` ոչ այն պատ­ճա­ռով, որ այդ­պես պա­հանջ­վում է Եվ­րո­պա­յի մի­ու­թյան կող­մից, այլ այն պատ­ճա­ռով, որ մենք քաջ գի­տակ­ցում ենք, որ դա առա­ջին հեր­թին պետք է մեր երկ­րին եւ մեր հա­սա­րա­կու­թյա­նը:


ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ





  •   Просмотров Сегодня: 397


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА