ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԲԻԲԻՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ`
ԼԿՏԻ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ Է ԱԺ-Ի ՀԱՆԴԵՊ»
[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xta1/v/t1.0-9/11390419_840128016040965_5851000324685512640_n.jpg?oh=f6acb9197a45322be2aadbc5459aa563&oe=55F91923[/img]«Բիբինի բացակայությունը լկտի արհամարհանք է Հայաստանի խորհրդարանի հանդեպ»,- այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական լսումների ժամանակ:
Ըստ նրա, եթե Բիբինը ժամանակ ունի հարցազրույցներ տալ լրատվական գործակալություններին, ապա նա պարտավոր էր գալ խորհրդարան:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց ՀԾԿՀ նախագահին մերժել հայտը, անցկացնել անկախ փորձաքննություն, նոր հետո կայացնել որոշում, ինչպես նաեւ զարգացման տեսլականը առաջ քաշել:
Ռոբերտ Նազարյանն ասաց, որ մերժելու երկու ձեւ կա`գտնել աղբյուր, որը խիստ անհրաժեշտ էֆինասնական էներգակայունությունն ապահովելու համար, ինչպես նաեւ մեկ անգամ եւս հիշեցրեց դրամ-դոլար հարաբերակցության մասին ասելով, որ եթե այն գա հասնի 407 դրամի, այդ ժամանակ նման բան չի լինի: «Չեմ կարող մերժել` առանց որեւէ աղբյուր ցույց տալու»:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին մասնագիտական գնահատականներ տալուն, ՀԾԿՀ նախագահը հիշեցրեց մեկ տարի առաջվա իր հորդորը: «Չեմ մեղադրում որեւէ մեկին, բայց մեկ տարի առաջ այստեղ էինք, խնդրեցի Ձեզ միասին աշխատել, ոչ թե հիմա գալ էստեղ, իրար մեղադրել»,- արդարացավ Նազարյանը:
ՀԾԿՀ նախագահի խոսքով` ինքը պահանջել է ՀԷՑ-ից աշխատավարձերի հաստիքացուցակը, բայց հրաժարվել է ՀԷՑ-ը դա տրամադրել` ասելով, որ դա գաղտնիք է սահմանադրության խատում է: «Հիմա որ չեն տալիս, ես ինչ անեմ: Դե օրենսդիր մարմին եք, եկեք մի բան անենք»,- ասաց Նազարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ