ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 12-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ » Новости, Аналитика и Репортажи | Сервер Новостей


 
  • 10:30 – Заявление МИД Республики Арцах в связи с Геноцидом армянского населения поселка Марага 
  • 10:30 – Реальность отличается от выдуманной пропаганды | у Никол Пашиняна очень высокая поддержка даже в Сюнике 
  • 17:41 – ЕБРР отметил заинтересованность в углублении совместных программ с Арменией 
  • 10:30 – Заявление МИД Республики Арцах в связи с Геноцидом армянского населения поселка Марага 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 18:54 – Таджикские милиционеры раскрыли факт торговли девушками 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 12-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

  • 15.06.2015, 11:18,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 12-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ




[img]https://scontent-ams2-1.xx.fbcdn.net/hphotos-xtf1/v/t1.0-9/11407111_596489220493032_9057888497545015578_n.jpg?oh=98deb7293cbec6a229e9992427644a77&oe=55EE4C86[/img]Արդեն 12 տարի  «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իսկական տոն է պարգեւում հայ արվեստասեր հանրությանը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ կինոթատրոններում կցուցադրվեն տարբեր ժանրերի ֆիլմեր: 12-րդ «Ոսկե ծիրանը» կանցկացվի  հուլիսի 12-19-ը:


ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկին փաստեց, որ փառատոնը յուրահատուկ է իր տրամաբանությամբ, քանի որ «Ոսկե ծիրանը» միջազգային այն մրցույթն է, որը տարիների ընթացքում դարձել է հայկական մշակույթի խորհրդանիշը.«Փառատոնը միջազգային հարաբերություններում ամենաճանաչված եւ հեղինակավոր ստուգատեսն է: Սա լավագույն օրինակն է պետություն, հասարակական կազմակերպություն եւ մասնավոր սեկտոր համատեղ աշխատանքի: Փառատոնն այս տարի եւս պահպանելու է բոլոր մրցութային  անվանակարգերը, կլինեն նաեւ արտամրցութային անվանակարգեր եւ ծրագրեր, ինչպես նաեւ  վարպետության դասեր, հանդիպումներ»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ավելացրեց, որ փառատոնի մեխերից մեկը լինելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  ցուցադրությունները: Ըստ նրա`փառատոնի այս տարվա յուրահատկություններից մեկը «Ռեժիսորներ առանց սահմանների»  ծրագիրն է, որին մասնակցելու են մի շարք երկրների մշակույթի նախարարներ եւ փոխնախարարներ.«Համոզված եմ, որ այս տարվա կինոփառատոնը լինելու է լավագույններից մեկը»,-եզրափակեց պարոն Պողոսյանը:


«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով`փառատոնի ընթացքում կլինեն շարժական կինոթատրոններ, որոնց շնորհիվ ֆիլմեր կցուցադրվեն Օպերայի եւ Մոսկվա կինոթատրոնի տարածքներում.«Այս տարի ե՛ւ պայծառության ե՛ւ տխրության տարի է, քանի որ նշում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց ուրախ ենք, որ գործում ենք, նկարահանում ֆիլմեր եւ անցկացնում փառատոներ, որովհետեւ քայլում ենք առաջ եւ պահանջում ճշմարտության ընդունում»,-մեկնաբանեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:


Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ  ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում Երեւանը պատրաստ է ընդունել բազմաքանակ հյուրերի եւ քաղաքում ստեղծել բարձր տրմադրություն.«Բացի դահլիճային միջոցառումներից եւ կինոդիտումներից, բացօթյա կինոդիտումներ կլինեն նաեւ Երեւանի կենտրոնում, որոնք իհարկե նախատեսված չեն ժյուրիի համար: Կարծում եմ փառատոնի հյուրերը եւ մասնակիցները Երեւանից կմեկնեն տպավորված»,-շեշտեց ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:


12-րդ  «Ոսկե ծիրանի» առանցքում  կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակում իրականացվող երկու ծավալուն ծրագրերն են «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»: Փառատոնն արդեն ստացել է  1600 հայտ`105 երկրներից: Այս տարի ժյուրիի կազմը կգլխավորեն `«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»`Ռոբեր Գեդիգյանը, «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ»`Մարեկ Հովորկան,  «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ`Հովիկ Հաբեշյանը,  «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ»`Ալեքսանդր Գրոզեւը:




ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ




  •   Просмотров Сегодня: 436

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА