• 13:28 – Никол Пашинян выполнил еще одно обещание данное народу | Ликвидированны Красные Линии 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 13:28 – Никол Пашинян выполнил еще одно обещание данное народу | Ликвидированны Красные Линии 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Նաիրա Նիազյան. «ՀԱՅԵՐԸ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆ, ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ»

  • 15.06.2015, 11:18,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Նաիրա Նիազյան. «ՀԱՅԵՐԸ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆ, ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ»


 


[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xta1/v/t34.0-12/11269377_617308381733603_843016164_n.jpg?oh=d048365baf4a03ce5edf29354ab36a11&oe=557F7F7F&__gda__=1434494176_7e704fd4c6cd31dec8ea08c5a01579dd[/img]Այս օրերին սահմանամերձ Բարեկամավան եւ Բաղանիս համայնքներում ճանապարհային լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում` շնորհիվ ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի ունեցած բարեգործական համերգից ստացված հասույթի եւ Հայաստանի օգնության ֆոնդի աջակցության: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռուսաստանի սրտում` Մոսկվայում, կայացավ մեծ համերգ` տեղի ճանաչված հայ աստղերի մասնակցությամբ, որը կազմակերպել էր «New GP» փրոդաքշնը` Նաիրա Նիազյանի եւ Թոմաս Ոսկանյանի գլխավորությամբ: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց վերջերս Հայաստան ժամանած ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ հետ:


- Նաիրա, նախ անդրադառնանք կայացած համերգին եւ դրան հաջորդած արձագանքներին:


- Ինչպես գիտեք, համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, եւ մարդիկ` թե՛ արտիստները, թե՛ հանդիսատեսը ցանկացան իրենց ներդրումն ունենալ այդ փոքրիկ ծրագրի մեջ: Չեմ ասի, թե մենք ինչ-որ գլոբալ խնդիրներ կարողացանք լուծել, բայց համենայն դեպս, կարողացանք անհրաժեշտ սարքավորումներ գնել եւ ուղարկել սահմանամերձ երկու համայնքներին: Աշխատանքներն այս պահին շարունակվում են եւ գյուղապետերը[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xta1/v/t35.0-12/11262986_617308341733607_1600545526_o.jpg?oh=3416d41ecb963ad5802bbeb9464a0978&oe=557FB875&__gda__=1434495497_5a111a82bcc0d7f4ecd2cc63770cba01[/img] ժամանակ առ ժամանակ մեզ ուղարկում են ֆոտո եւ վիդեո հաշվետվություն արված աշխատանքի մասին: Իսկ գյուղացիները շնորհակալություն են հայտնում եւ օրհնում մեզ:


- Հետաքրքիր է, ինչպե՞ս հաջողվեց անվանի արտիստներին համախմբել, որովհետեւ նրանցից ոմանք երբեւէ ինչ-որ հայրենասիրական գործունեությամբ աչքի չեն ընկել: Եվ երբ խոսք է գնում բարեգործական համերգի մասին, արտիստների մոտ այսպիսի տրամադրություն է տիրում, թե գնանք այդ գումարները տանք, որ տան ինչ-որ մեկին...


[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/v/t35.0-12/11244888_617308875066887_1122661952_o.jpg?oh=c4eb05303b5e242b6732d92b26e679f2&oe=557FECE8&__gda__=1434435227_296ae4e931fc8cb4e908b63e66a7a562[/img]- Ամբողջ հարցն այն էր, թե ինչպես պետք է կազմակերպվեր համերգը: Երբ հեռախոսով խոսում էինք արտիստների հետ, իրենցից անգամ ավտոմեքենայի պետհամարանիշներ էինք հարցնում, իրենց հյուրերի ցուցակը եւ այլն: Բոլորը զարմանում էին` ասելով, որ այդպես լինում է միայն կրեմլյան համերգների ժամանակ: Այնպես որ, շատ կարեւոր էր մոտեցումը եւ այդ էր պատճառը, որ արտիստները, թեպետ խնդրել էինք մեկական երգ կատարել, սակայն շատերը երկու-երեք երգ կատարեցին: Ավելին` նրանք պատրաստակամություն հայտնեցին մեր մյուս բարեգործական համերգներին էլ մասնակցելու:


- Անդրադառնանք նաեւ մեր ռուսաստանաբնակ հայտնի հայ արտիստներին եւ նրանց մասին ձեւավորված թյուր կարծիքներին, որոնք, այնուամենայնիվ, մասնակցեցին այս բարեգործական համերգին:[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xft1/v/t35.0-12/11268978_617308388400269_1063353161_o.jpg?oh=ba66770e243859d17dc6a427d1f25371&oe=557F99D2&__gda__=1434415202_5016b762ec1e969ac561980d862ed518[/img]


- Որոշել եմ հարցազրույցների ժամանակ չառանձնացնեմ որեւէ մեկին, քանի որ բոլորը` թե՛ արտիստները, թե՛ պարային համույթները, մասնակցել են այս կարեւոր գաղափարին եւ իրենց ներդրումն են ունեցել: Այս դեպքում,որպես կազմակերպիչ, շատ սխալ կլինի, որ առանձնացնեմ մի քանիսին: Գիտեք, կողքից մտածում են, թե արտիստները իրենց շատ հեռու են պահում մարդկանցից, բայց հավատացեք, որ դրսում այդ ջերմությունն ավելի շատ է: Պատկերացրեք, մենք, ուղղակի, զանգահարել էինք տասնյակ արտիստների եւ առաջարկել մասնակցել համերգին: Այդպիսի զանգեր նրանք հարյուրներով են ստանում, բայց մարդիկ շփվեցին մեզ հետ, հասկացան գաղափարի լրջությունն ու կարեւորությունը: Արդյունքում եկան ու մեծ սիրով մասնակցեցին:


[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xta1/v/t35.0-12/11266482_617309088400199_1962516774_o.jpg?oh=d668f8a23b78cfeaea26e7a169f66dc5&oe=557F67E1&__gda__=1434429853_fec2e63ce7eb85a4aa1bdd844df6e001[/img]- Ո՞րն էր այն բաղադրատոմսը, որի շնորհիվ հաջողվեց իրականություն դարձնել բավական մեծ բարեգործական աշխատանքը:


- Ինչքան էլ ես բղավեի սահմանամերձ գյուղերում առկա խնդիրների, հայրենասիրության եւ այլնի մասին, եթե մարդիկ, որոնք այսօր մեր՝իմ և Թոմասի կողքին են, չգիտակցեին այդ ամենի կարեւորությունը, սա կլիներ հերթական գոռգոռոցը, որը շատ շուտ կմոռացվեր: Այս առումով ուրախ ենք, որ դրսում շատ կան մեզ գաղափարակից երիտասարդներ, ընկերներ, որոնք հասկանում են մեզ և աջակցում:


- Փաստորեն, բավական է միայն լինի այդ հայրենասիրական կայծն ու բոլորի սրտերը կրկին կբաբախեն հանուն հայրենիքի՞:[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/v/t35.0-12/11269486_617308408400267_1015595007_o.jpg?oh=373a53fa023e504cd9f5209703fd21a2&oe=5580A741&__gda__=1434429137_b4a1a5168acdc6a2da558079961567c4[/img]


- Կան մարդիկ, որոնք ռուսական միջավայրում են մեծացել, ուսում ստացել, աշխատանք գտել ու իրենք երբեք էլ չեն եղել հայկական սահմանամերձ գյուղերում: Եվ ես ինքս էլ երբեք չէի եղել այնտեղ, բայց դա էական չէր, այլ կարեւոր էր գաղափարը, թե ինչի համար ենք անում: Սա էլ Ձեզ վառ օրինակ, որ հայերը որտեղ էլ լինեն, չեն փոխվում: Ընդհակառակը, արտասահմանում ապրելով` սովորում ենք կողքից գնահատական տալ: Դա շատ կարեւոր է, որովհետեւ այդպիսով կկարողանանք մեր խիստ հայկական սուբեկտիվիզմին մի քիչ օբյեկտիվին մոտենալ: Կարծում եմ` դա մեզ չի խանգարի:


- Ի՞նչ կասեք հետագա ծրագրերի մասին:


- Բնականաբար, մեր փրոդաքշնը նպատակ ունի շարունակել արտիստների հետ աշխատանքը: Մտադիր ենք ակտիվացնել երկխոսությունը երկու երկրների միջեւ: Խոսքն, իհարկե, մշակութային երկխոսության մասին է: Այս պահին չեմ ուզում փակագծերը բացել, բայց առաջիկայում մեծ մշակութային միջոցառումներ ենք նախատեսել:


 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





  •   Просмотров Сегодня: 408


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    РЕКОМЕНДУЕМ ПРОЧИТАТЬ:
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА