«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ»` ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՆԸ
[img]https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/v/t1.0-9/10360244_595689483906339_7254026223289702462_n.jpg?oh=5777754a7898d37fc4990ac2b179cb0a&oe=55F8C7FB&__gda__=1441323007_1ea0d3de349705b8d476100c0e508208[/img]Հուլիսի 29-ին Սեւանում` Հայրավանք գյուղում, որտեղ տեղակայված է մեծանուն հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի Ստեղծագործական Տունը, տեղի կունենա արվեստների յուրօրինակ փառատոն՝ «ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» խորագրով:
Փառատոնի բովանդակությունը պատահական չէ եւ պայմանավորված է անձամբ կոմպոզիտորի երազանքով՝ Սեւանի ափին անցկացնել ժողովրդական տոնախմբություն, որտեղ երաժշտության տիեզերական ոգին, կմիաձուլվում վեհապանծ լեռների եւ կապուտակ լճի չնաշխարհիկ բնապատկերին: Առավոտյան
Փառատոնը կմեկնարկի պատարագով, այնուհետեւ տեղի կունենա ժողովրդական արհեստների նմուշների ցուցադրություն, գրական հանդիպումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, ֆոլկլորային համույթների մասնակցությամբ: Փառատոնի գաղափարի մասին կոմպոզիտորը «Երկխոսություններ Ավետ Տերտերյանի հետ» գրքում գրում է. «Իսկ երեկոյան, մթնշաղի եւ լռության իջնելուն պես իր տիրապետությանը կանցնի երաժշտությունը: Դա կլինի ձայնի ցնծություն, երաժշտություն՝ հնչող Սեւանի ափին, Հայրավանք եկեղեցու պատերի մոտ, լազերային լուսավորության պատկերին եւ երաժշտություն կամերային մթնոլորտում, իմ նորակառույց տան հատուկ այդ նպատակով սարքավորված դահլիճում: Հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ՝ օժտված կազմակերպչական տաղանդով, ովքեր կաջակցեն այդ գաղափարի իրականացմանը»:
«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» փառատոնը կմիավորի տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունները, ամենաերիտասարդ մասնակիցները – «ԲԱԱՐԴԻԱ» պարային ստուդիայի սաները, կցուցադրեն Տերտերյանի երաժշտությամբ «Վակուում» ներկայացումը, Երեւանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների սովորողները կներկայացնեն իրենց գծանկարչական եւ գեղանկարչական աշխատանքները: Իսկ Ուրալի ճարտարապետա-գեղարվեստական ակադեմիայի ուսանողները Հայաստանի ցուցադրությանն են նախապատրաստում Եկատերինբուրգում Տերտերյանի բնակարան-թանգարանի կոնցեպցիայի մշակումները:
Նույն օրը տեղի կունենա Ռուսաստանում հրատարակված գրքերի շնորհանդես; «Հայաստանի պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանություններում», «Զրույցներ Ավետ Տերտերյանի հետ» Ռ. Տերտերյան (անգլ. լեզվով) եւ Տերտերյանի երաժշտությամբ կինոֆիլմերի դիտում:
Եկատերինբուրգից՝ քաղաք, որը հատուկ դեր է խաղացել կոմպոզիտորի կյանքում, եւ որտեղ շուտով կբացվի Ավետ Տերտերյանի անվան փողոց, Սեան կժամանի Սվերդլովյան ֆիլհարմոնիայի Լարային քառյակը՝ հատուկ հայկական ծրագրով:
Քառյակի ելույթը, որը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ս. Ասլամազյանի հայտնի մշակմամբ, կբացվի փառատոնի վերջին՝ երաժշտական գործողությունը, որտեղ կհնչեն Տերտերյանի ժամանակակիցների եւ ընկերների՝ հայտնի հայ կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանի եւ Էդգար Հովհաննիսյանի սիմֆոնիկ երկերը: Որպես եզրափակիչ ակորդ կկատարվի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան:
Ավետ Տերտերյանի երաժշտությունը՝ յուրօրինակ ժամանակակից հնչյունային աշխարհում, համամարդկային գաղափարների գիտակցումն է՝ խորը ներթափացելով հայ ժողովրդի գենետիկ, ազգային եւ հոգևոր հիշողության մեջ, այսօր շատերի համար հանդիսանում է հին եւ ժամանակակից Հայաստանի, նրա պատմության եւ ապագայի ձգտման, վշտի եւ անսասան ոգու խորհրդանիշ: Ահա թե ինչու, հարգանքի տուրք մատուցելով եւ փառատոնը նվիրելով Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կազմակերպիչները համոզված են, որ այն կընդգրկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ