• 13:44 – Продолжается рабочий визит министра иностранных дел Армении Ара Айвазяна в Грузию. 
  • 13:39 – Кандидат на пост госсекретаря США Энтони Блинкен подтвердил обещание избранного президента Джо Байдена поддержать резолюцию о признании Геноцида армян 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 13:44 – Продолжается рабочий визит министра иностранных дел Армении Ара Айвазяна в Грузию. 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 12:29 – На борту затонувшего у берегов Турции судна были 10 украинцев 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Ինչպե՞ս է հանդարտեցվել Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծը

  • 15.06.2015, 12:04,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«Ժողովուրդ»-ը հրապարակել էր մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում. մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, եւ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սեյրան Խաչատրյանը՝ հանրահայտ Աղալարը:


Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ, որոնք աղմկալի այս դեպքի մասին ուշագրավ մանրամասներ հայտնեցին: Մենք տարբեր աղբյուրներից փորձեցինք պարզել տեղեկությունը, եւ մի քանի վկաներն ու այս գործով վկաների հետ առնչվող անձինք տվեցին գրեթե նույնանման պատասխաններ, ինչը ենթադրում է, որ մեզ տրված տեղեկությունը բավականին մոտ է ճշմարտությանը:


Այնուամենայնիվ, ելնելով նախաքննության գաղտնիությունից՝ մենք որոշ նրբերանգներ չենք բացահայտի, բայց հասարակության հետաքրքրությունը բավարարարելու համար կներկայացնենք, թե, ի վերջո, ինչն է եղել մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող հատվածում կռվի պատճառը, ովքեր են մասնակցել ծեծին եւ, առհասարակ, ովքեր են այսօր փախուստի մեջ գտնվող անձինք:


Ինչի՞ց է սկսվել պատմությունը


Այն, որ այս պատմությունը խորը արմատներ ունի, այդ մասին Գորիսում գրեթե բոլորը գիտեն: Զաքարյանների եւ Խաչատրյանների հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: Զաքարյաններն ակնհայտ ցույց են տվել, որ Խաչատրյանները չեն կարող իշխել իրենց: Ավելին՝ Մուշեղ Զաքարյանը 2013թ մարզպետի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի մտերիմ ընկերն է եղել: Ուստի մայիսի 2-ի դեպքը զարմանք չի հարուցել որեւէ մեկի մոտ:


Եվ այսպես, նշված օրը Սուրիկ Խաչատրյանի տղան` Տիգրան Խաչատրյանը, իր «Բրաբուս» մակնիշի 077 QQ 77 համարանիշով ավտոմեքենայով մի քանի անգամ անցել է Գորիսի Անկախություն փողոցով, որտեղ իր մեքենայով կանգնած է եղել Մուշեղ Զաքարյանը` ընկերների հետ: Հերթական շրջապտույտի ժամանակ Տիգրանն իր մեքենայով հարվածել է Մուշեղի մեքենային, ինչից վնասվել է վերջինիս մեքենայի հայելին: Հարվածից հետո Տիգրան Խաչատրյանը կանգնեցրել է իր մեքենան եւ Մուշեղից պահանջել. «Քշի՛ հետեւիցս»: Սակայն Մուշեղի ընկերները նրան խորհուրդ են տվել չգնալ: Մուշեղը լսել է: Ավելի ուշ Տիգրան Խաչատրյանն անձամբ է զանգահարել Մուշեղին եւ ասել. «Պիտի հանդիպենք»: Բայց Մուշեղն էլի չի գնացել: Արդեն ուրիշ մարդիկ են զանգահարել Մուշեղին եւ պարտադրել՝ պիտի գաս: Զանգերի տեղատարափի ճնշման տակ Զաքարյան եղբայրները՝ Հարութն ու Մուշեղը, որոշել են, ի վերջո, գնալ, հանդիպել մարզպետի որդուն՝ հասկանալու համար, թե ինչու է այդքան համառորեն ցանկանում տեսնել Մուշեղին:


Երկու եղբայրները միայնակ՝ առանց ընկերների, գնացել են պայմանավորված վայրը՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք: Եւ այնտեղ տեսել են, որ իրենց մի «զորք» է սպասում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նշված տարածքում Զաքարյաններին սպասելիս են եղել Սյունիքի մարզպետի երկու որդիները՝ Տիգրան Խաչատրյանը, Տրդատ Խաչատրյանը, վարորդի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, Յուրկան, որ մարզպետի բարեկամն է, մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը՝ Աղալարը, նրա որդին` էյները, Սյունիքում հայտնի Շահումը, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը, եւ Գորիսի «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սուրեն Բաղդասարյանը:


Թվարկվածներից բացի՝ շատ այլ մարդիկ եւս եղել են նշված տարածքում, սակայն նրանց անունները նախաքննությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով՝ առայժմ չենք հրապարակում:

Հավաքվածների ու Զաքարյան եղբայրների միջեւ սկսված խոսակցությունը վերածվել է անհասկացվածության, ինչն էլ ավելի ուշ դաժան ծեծի պատճառ է դարձել: Եւ լուրեր կան, որ վերը նշված անձինք, ով ինչպես պատահի, սկսել են ծեծի ենթարկել Մուշեղ եւ Հարութ Զաքարյաններին:


Ինչպես է հանդարտեցվել կռիվը


Տեղեկացնենք, որ այդ Սդղլի գյոլ կոչվող տարածքը գտնվում է միջպետական ճանապարհի մոտ. այդ ճանապարհը տանում է դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հայտնի է՝ դեպքի հաջորդ օրը ԼՂՀ-ում պետք է կայանային խորհրդարանական ընտրություններ, եւ Արցախ մեկնող մեքենաների հոսքը նշված օրը սովորականից շատ է եղել: Ու երբ մարզպետի որդին իր մեքենայով փակել է ճանապարհն ու, ըստ էության, կազմակերպել տղաների ծեծը, ավտոճանապարհին մեծ խցանում է առաջացել, ինչն էլ կռվի մասնակիցներից շատերին ստիպել է ազդանշաններից խուճապահար փախչել: Եւ ծեծկռտուքը ինքնաբերաբար ավարտվել է:


Սակայն մարզպետի որդին չի մոռացել փախուստից առաջ իր թիմակիցների օգնությամբ իրենց հետ տանել նաեւ արնաշաղախ Մուշեղին: Տիգրանն ու թիմակիցները Մուշեղին ստիպողաբար տարել են Սդղի գյոլի մոտ գտնվող հանգստյան տան տարածք, իսկ նրա եղբորը՝ Հարությունին, ծեծված թողել են ճանապարհից դուրս գտնվող հատվածում՝ գետնին անշարժ ընկած (այսօր նա կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ եւ բուժվում է Մոսկվայում):


Այստեղ բավականին ուշագրավ է եղել ոստիկանության պահվածքը: Ու թերեւս դրա համար էր, որ Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանն ազատվեց աշխատանքից: Պարզվում է, որ երբ ծեծի մասնակիցները հավաքվել են այս անգամ էլ հանգստյան տանը, ոստիկաններն անմիջապես հայտնվել են դեպքի վայրում եւ փոխանակ ձերբակալեն ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին, շրջապատել են տարածքը՝ թույլ չտալով անգամ Զաքարյանների հարազատներին մտնել տարածք: Ոստիկանական պատնեշը բացվել է միայն այն ժամանակ, երբ հանգստյան տան տարածքում հայտնվել է Սյունիքի տերը՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ իրավիճակին տեղում ծանոթանալու եւ Մուշեղ Զաքարյանի հետ խոսելու համար, եւ ոստիկանները սրանով իրենց աշխատանքը համարել են ավարտված, իսկ ծեծողներն ու ծեծվողները գնացել են իրենց «տներով»:


Ձերբակալվածներն ու «թռածները»


Ինչպես արդեն գրել էինք՝ հունիսի 9-ին նշված գործով ձերբակալվեցին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Ղեւոնդյանը, եւ մարզպետի բարեկամ Յուրկան:


Գորիսում պտտվող լուրերի համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիսը, ծեծի մասնակցից Շահումը եւ Ս. Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը` Աղալարը, արդեն երկու օր է ՝«կորած են»: Յուրկայի ու Դերենիկի ձերբակալությունից հետո նրանք մտավախություն են ունեցել, որ հերթը իրենց էլ կհասնի, դրա համար էլ «իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:


«Ժողովուրդ»-ը փորձեց լսել նաեւ հենց բուն մասնակիցներին, որոնք հարուցված քրեական գործով անցնում են տարբեր կարգավիճակներով, սակայն ե՛ւ մարզպետի կողմնակիցները, ե՛ւ Զաքարյանները գրեթե «ողջ կազմով» անհասանելի էին:


Քնար Մանուկյան






  •   Просмотров Сегодня: 558


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    РЕКОМЕНДУЕМ ПРОЧИТАТЬ:
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА