՛՛ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԿԱՄ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ՛՛. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Շուտով խորհրդարանը կավարտի իր աշխատանքը եւ մոտենում է հանգստի շրջանը: Յուրաքանչյուր պատգամավոր ունի իր նախընտրելի հանգստի տարբերակը, միջավայրն ու վայրը: Այն կարող է լինել, ՀՀ-ում եւ նրանից դուրս: Սակայն մեր զրուցակիցը, մեր տեղեկություններով, ամեն տարի մեկնում է հանգստի Արցախ: Թե արդյոք այս տարի կպահպանվի նույն ավանդույթը եւ արդյոք շատերի համար հասանելի է հանգիստն անցկացնելու Արցախում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ասաց.
- Ես չեմ կարծում , որ Արցախում ավելի թանկ է հանգիստ կազմակերպելը, քան մնացած տեղերում: Արդեն իսկ ժամանակն է, որ կարողանանք մի քիչ հաշվենկատ մոտեցում ցուցաբերենք եւ իմաստավորենք մեր արձակուրդները, հասկանալ, որ այն միջոցները, որը տրամադրելու ենք հանգստին, ցանկալի է, որ մնա ՀՀ-ում եւ Արցախում, որոնք որոշակիորեն կխթանեն տնտեսությանն ու տուրիզմին, ներքին տնտեսական աշխուժություն կհաղորդեն: Դրանում կա թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային կողմ: Ինչ խոսք իմ ընտանիքով այս տարի եւս մեր հանգիստը կանցկացնենք Արցախում, ինչն արդեն ավանդույթ է դարձել դեռեւս պատերազմական տարիներից: Կոչ եմ անում նաեւ մեր սփյուռքին, որ եւս առաջնորդվեն այս գաղափարով եւ իրենց հանգիստն իրականացնեն կամ Հայաստանում, կամ Արցախում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ