ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՔԸՐՔ
ՔԸՐՔՈՐՅԱՆԸ
98 տարեկան հասակում մահացել է աշխարհում հայտնի հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը, տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Bloomberg-ն իր հերթին, վկայակոչելով MGM Resorts International-ի խոսնակին, տեղեկացնում է, որ Քըրքորյանը մահացել է հունիսի 15-ին, Քլարկ Դոմունթում: Մահվան պատճառները, սակայն, դեռ չեն հայտնել:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականին։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր Forbes ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քըրքորյանին շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։