ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ 21-
ԱՄՅԱ ԻՎԱՆ ԲՈՍԽՈՄՋԻԵՎՆ Է
Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուսաստանցի զինծառայողի սպանության գործով կասկածյալ կա, լրատվամիջոցներին հայտնել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պետի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլիխոյը:
Զինվորականի խոսքով, կասկածյալը ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է՝ ազգությամբ ռուս: Ըստ Պոլիխոյի, կասկածյալը գտնվում է ռազմաբազայի տարածքում, նա հարցաքննվում է:կասկածյալը 21-ամյա Իվան Բոսխոմջիեւն է, որը զորակոչված է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին եւ ծառայում է որպես պայմանագրային զինծառայող: ԱՅս մասին տեղեկացնում է vesti.az-ը:
Սպանված զինծառայող Իվան Նովիկովը 19 տարեկան է, նա Կրասնոյարսկից է: Նրան գտել են որովայնի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներով: Դիակի կողքին անձնական իրեր` հեռախոս և ժամացույց են հայտնաբերվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Կա վարկած, որ զինվորին սպանել են սպային չմատնելու համար: