Կառավարությունն ամենաշատն է մտահոգված
հոսանքի սակագնի բարձրացման հարցով. Գալուստ
Սահակյան
[img]http://news-book.am/timthumb.php?src=/disc/15-06-15/eac6065dbae1cdd934b1486195181e49.jpg&w=565&h=386[/img]«Լսումների արդյունքում պարզ դարձավ, որ թանկացում կլինի, ինչը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի տատանումների հետևանքով առաջացած խնդիրների հետ: Դուք քաջատեղյակ եք, որ դոլարի փոխարժեքը բարձրացավ մոտ 60 դրամով, իսկ եթե նման բարձրացում է եղել, այդ 6.93 դրամ թանկացումը պետք է լիներ»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին հոսանքի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Նա հավաստիացրեց` ՀԷՑ-ի անձնական ծախսերի համար ՀՀ քաղաքացին չի վճարի և որպես հիմնավորում` ներկայացրեց, որ հոսանքի սակագինը բարձրանում է ոչ թե 17, այլ գրեթե 7 դրամով։ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի թանկացումը բեռ չլինի: Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ամենաշատը մտահոգում է հենց իշխանություններին՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ միայն հարված է քաղաքացու գրպանին, այլ նաևբացասական հետևանքներ է ունենալու երկրի տնտեսության վրա: «Կառավարությունն այս ամենը շատ լավ գիտակցում է, ուստի ամենաշատն է մտահոգված այս հարցով: Մեզ համար այս թանկացումը, բնականաբար, ցանկալի չէ, սակայն կառավարությունը ցանկություններով չէ, որ պետք է առաջնորդվի»,- նշեց Սահակյանը: ԱԺ նախագահը նաև անդրադարձավ Եվգենի Բիբինի հարցազրույցին և այն գորշ որակեց։
«Գորշ, անիմաստ հայտարարություն էր, նա մտածելով, որ իրենց մեղադրում են հանցագործության մեջ, նոր հանցագործների փնտրտուքի մեջ է, կշռելի կլիներ, որ ոչինչ չխոսեր»,- նկատեց նա` հավատացնելով՝ Բիբինը չի կարող սպառնալ ՀՀ իշխանություններին: