ՕԵԿ-Ը ԲԱՑԱԿԱ ԷՐ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
[img]http://www.pastinfo.am/sites/default/files/styles/594x363/public/default-image/23.05.26.jpg?itok=dJGGPT6V[/img]Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամագրվելու հարցը: Այս վիճելի քվեարկությունն ունեցավ ընդամենը 4 դեմ, որոնցից երեքը ժառանգականներն են: Ի դեպ, ԱԺ դահլիճից բացակայում էր խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իսկ 4-րդ դեմը նորընծա, քաղաքական ընդդիմադիր, իրեն երեւակայող Նիկոլ Փաշինյանն էր: Քվեարկությանը չի մասնակցել հայտնի արեւմտամետ էդմոն Մարուքյանը, որի համար ամերիկաներում հատուկ դասընթացներ անցած Զարուհի Փոստանջյանը նրան «բշտեց» եւ ինչ որ բան հարցրեց: Զարմանալի է նաեւ, որ ՕԵԿ-ն ամբողջ կազմով դահլիճ մտավ ճիշտ այն պահին, երբ քվեարկությունն ավարտվեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ