• 13:53 – Лукашенко и Путин обсудили совместную актуальную повестку 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 15:33 – В Таджикистане зафиксирована самая высокая за последние 10 лет инфляция 
  • 13:28 – Никол Пашинян выполнил еще одно обещание данное народу | Ликвидированны Красные Линии 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 15:03 – Азербайджанец жестоко убил 26 летную россиянку и ее 9-летнего брата 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»

  • 17.06.2015, 09:20,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»


 


[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xfa1/v/t1.0-9/215124_231451130226917_5760217_n.jpg?oh=4ea94e248a690919cb9cb07bd09f4772&oe=55E86302[/img]Այսօր կկայանա «Թոփ մոդել Երեւան 2015» եւ «Թոփ մոդել Չարենցավան 2015» մանկական մրցույթների եզրափակիչ փուլը: Իսկ թե ինչ է սպասվում գլխավոր մրցանակակիրներին, «Իրավունքը» հետաքրքրվեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ, ով նաեւ ուրախալի տեղեկություններ հաղորդեց իրենց միջազգային նվաճումների մասին.


- Ժյուրիի որոշմամբ եւ նաեւ սոցցանցում առավել քանակով ձայն հավաքած մասնակիցներից այսօր կընտրվեն գլխավոր մրցանակակիրները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու  «Little Miss World» մրցույթին: Հուրախություն մեզ, Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու աշնանը կայանալիք այս մրցույթին: Ի դեպ, «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան հետայսու դառնում է «Little Miss World»-ի ազգային տնօրենը Հայաստանում, որն ամեն տարի կներկայացնի հայաստանյան մասնակցին այդ մրցույթում:«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»


- «Little Miss World» մրցույթը մանկական մրցույթների մեջ համարվում է ամենահեղինակավորներից մեկը, ինչպե՞ս Ձեր ասոցիացիային հաջողվեց ստանալ նման մրցույթի մասնակցության  հնարավորություն:


- Համագործակցության առաջարկը եղել է իրենց կողմից, եւ հենց երեկ ենք ավարտել բանակցությունները, որովհետեւ հսկայածավալ պայմանագրային գործընթաց էր: Իրենք նույնիսկ առաջարկում էին մեզ տեղում չանել մրցույթ, այլ, ուղղակի, քասթինգով ընտրել մեր մասնակիցներին, բայց, ամեն դեպքում, նպատակահարմար գտանք, որ մրցույթ լինի: Եվ միայն մրցույթի արդյունքում ընտրված հաղթող երեխան ստանա «Little Miss World»-ին մասնակցելու հնարավորություն:


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»- Հետաքրքիր է, թե այս միջազգային մրցույթին մասնակցելու համար ի՞նչ չափորոշիչներ են գործում:


- Նախեւառաջ նշեմ, որ «Little Miss World»-ը  ոչ թե գեղեցկության, այլ տաղանդի եւ շնորհալիության մրցույթ է: Հատուկ փուլեր կան, որոնցով, օրինակ, գնահատվում է երեխաների ունեցած հմտությունները արվեստի այս կամ այն բնագավառում: Իրենք, պարզապես, ցանկանում են, որ մրցույթին մասնակցեն տաղանդավոր երեխաներ: Այս տարի մրցույթը տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Անթալիայում:


- Իսկ ինչո՞ւ հենց Անթալիայում:«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»


- Իհարկե, հասկանում եմ հարցի խորությունը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոնտեքստում, բայց չմոռանանք, որ այս պահին մեր մարզիկները գտնվում են Բաքվում, որտեղ մասնակցում են եվրոպական խաղերին: Միեւնույն ժամանակ, հիշեցնեմ, որ մայիսի 13-14-ը նույն Անթալիայում անցկացվեց ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների գագաթնաժողովը։ Այնպես որ, որքան էլ բարդ է, բայց պետք է ընդունենք, որ Թուրքիան այսօր մեծ ինդուստրիա ունի: Նրանք կարողացել են փոքրիկներին ընդգրկել մոդելային բնագավառ եւ այսօր հետեւողականորեն կարում են մանկական հագուստներ, կոշկեղեն, այսինքն`երեխաներն անմիջական մասակցություն ունեն այդ բնագավառի հետ: Եվ, ի վերջո, սա եւս մի ուղի է, որ Հայաստանն ինտեգրվի մոդելային միջազգային մրցույթներին:


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»- Ի՞նչ կստանա «Little Miss World»-ի հաղթող փոքրիկը:


- Հաղթող երեխան մրցանակ ստանալու է գումարային տեսքով, որը սկսվում է 1000 եվրոյից: Ընդգծեմ, որ այդ գումարները փոխանցվելու է այն հաստատությունների հաշվեհամարներին, որտեղ այդ փոքրիկը սովորում է, օրինակ, արվեստի դպրոցին կամ քոլեջին: Այսինքն` այդ մրցանակով փոքրիկի ուսման վարձը փոխհատուցվում է ամբողջությամբ:


- «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան դեռեւս կսահմանափակվի այս միջազգային նվաճումո՞վ, թե՞ առաջիկայում էլի անակնկալներ կլինեն:«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»


- Մենք ունենք մեծ հրավերներ եւ բազմաթիվ պայմանագրեր է հիմա կնքվում համաշխարհային մրցույթների հետ: Ուղղակի, այս պահին գումարային խնդիրներ կան, ինչի համար հովանավորներ ենք փնտրում:


Հավելենք, որ «Little Miss World» մրցույթը կազմակերպվում է 2000 թվականից եւ այն գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային նշանների բազայում:




ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





  •   Просмотров Сегодня: 537


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА