• 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 20:22 – Армения становится транспортным хабом всего Южного Кавказа 
  • 20:22 – Армения становится транспортным хабом всего Южного Кавказа 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 17:38 – Депутат от фракции "Процветающая Армения" Иветы Тоноян лжет | Генпрокуратура Армении 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ԹԱՏՐՈՆ X-Ը» ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ»

  • 18.06.2015, 10:40,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ԹԱՏՐՈՆ X-Ը» ՄԵԿՆԱՐԿԵՑ


«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ»




«ԹԱՏՐՈՆ X-Ը» ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ»«Թատրոն X» 8-րդ թատերական բաց փառատոնն այս տարի մեկնարկեց այլ ձեւաչափով` հավատարիմ մնալով իր սկզբունքներին` քննադատական խոսքին, փառատոնը մեկնարկեց ոչ թե ներկայացումների քնարկումներով, այլ ոլորտի խնդիրների բարձրաձայնմամբ: Այն ընթացավ երեւանյան տապից հեռու` Բյուրականի նորաբաց Արվեստի ակադեմիայում: «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագրով քննարկումն իր մեջ ընդգրկել էր մի քանի ոլորտներ` թատերագիտություն, երաժշտություն եւ գրականություն:




«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ»




«ԹԱՏՐՈՆ X-Ը» ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ»Փառատոնի նախագահ, թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ ամփոփելով քննարկումը` այն համարեց կայացած:


- Մեծ ցանկությունն էր, որ փառատոնի մեկնարկը դառնա առիթ` ոչ միայն թատերական ոլորտի խնդիրների մասին խոսելու, այլ առհասարակ մշակույթի ոլորտում առկա արմատական խնդիրների: Այստեղ ամենակարեւորն այն էր, որ ոչ թե մեղադրվեցին ինչ-որ պաշտոնյաներ, քաղաքականություն, այլ խնդիրը դրվեց առավել լուրջ գլոբալ եւ խորքային` մեր մտածողության խնդրի վրա: Այս հանդիպումը, որ հավաքել էր մեր միջավայրի ամենաբանիմաց, հեղինակավոր մարդկանց, կարծես այդ բոլոր հարցերը ուրվագծվեցին եւ ստացան մի ամբողջական թեզ: Կարծում եմ` վաղը այդ հարցերի ամբողջությունը կունենա իր ռեալ, շոշափելի արդյունքները:


- Ի վերջո, որտեղի՞ց պիտի սկսել` ոլորտի խնդիրները լուծելու համար:


- Մի կետ կա, որ կարծես բոլորը համաձայնեցին ինձ հետ` բարեփոխումների ակունքը պիտի լինի կրթական համակարգը: Այնքան ենք կրկնել կրթություն, կրթական համակարգ, որ այս բառերը արժեզրկվել են: Սրա ռեալ որոշակի շոշափելի իմաստը այլեւս չենք ընկալում: Բայց չի կարող դերասանը, ստեղծագործող անհատը` առանց մտավոր պաշարի, հետաքրքիր լինել: Ցավոք, այսօր ամենամեծ աղետը, որ քանդում է ե՛ւ թատրոնը, ե՛ւ գեղարվեստական իրականությունը, այն է, որ ամեն ինչ շատ հեշտ է դարձել: Հեշտ է լինել դերասան, ռեժիսոր, հեշտ է գրել ներկայացման մասին, հեշտ է ընդունվել թատերական ինստիտուտ եւ ավարտել այն: Այսինքն` քայլ առ քայլ խորտակվում է մասնագիտության ընկալումը, մինչդեռ` տարիներ շարունակ ինքս փորձում եմ հասկանալ թատրոնի առեղծվածը: Այս քննարկումն ապացուցեց դրա լրջությունը, որովհետեւ բոլոր բանախոսները այդ բոլոր խնդիրները հաղթահարած մարդիկ էին, ովքեր տեղյակ են ե՛ւ ժամանակակից գեղագիտական մտքին, ե՛ւ փիլիսոփայության պատմությանը, ե՛ւ հոգեբանությանը, ե՛ւ արվեստի տեսությանը: Այնպես որ, քննարկումով հաստատեցինք գեղարվեստական իրականության լրջությունը:




«ՄԵԿՆԱՐԿԸ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆՔ ԼՈՒՐՋ ԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ»




«ԹԱՏՐՈՆ X-Ը» ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ»- Իսկ հաջորդ տարիներին կպահպանվի՞ այս ձեւաչափը:


- Ձեւաչափը, բոլոր անցած 8 տարիների համեմատությամբ, ինձ համար նախընտրելի է, այստեղ ես զգում եմ հարմարավետություն, լրջություն: Միշտ էլ բոլոր փառատոների հանդիսավորությունը, այդ թվում` եւ մեր, ներքին վերապահությամբ եմ ընդունել: Քանի որ տարին մեզ համար խորհրդավոր էր` 100-րդ տարելիցն էր, հրաժարվեցինք հանդիսավորությունից եւ մեկնարկը տեղափոխեցինք լուրջ զրույցի եւ երկխոսության ոլորտ: Սա այն էր, ինչ միշտ ցանկացել եմ:


- Ընդհանրապես, փառատոնը տեւում էր մեկ ամիս, այս տարի այն կրճատվել է, կրճատվել է նաեւ ներկայացումների քանակը:


- Դա պայմանավորված է պետական բյուջեի բաշխումով, կարեւոր տարի էր, ու բոլոր միջոցներն ուղղել են տարբեր միջոցառումներին: Փորձել են տեղավորվել այն միջոցների մեջ, որոնք հատկացրել են: Ներկայացումների խնդիրը չէ միայն, նաեւ իրազեկության խնդիր կա, որովհետեւ բոլորը գիտեն` «Թատրոն X-ը» սկսվում է գարնանը, բայց հետաձգեցինք, քանի որ ունեինք լրջագույն միջոցառումներ` կապված տարվա խորհրդի հետ:




ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ





  •   Просмотров Сегодня: 495


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА