ՀՀ ոստիկանապետը սթափության կոչ արեց. իրավիճակը լարված էր » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ՀՀ ոստիկանապետը սթափության կոչ արեց. իրավիճակը լարված էր

  • 27.06.2015, 10:57,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Լրացում՝ 01:10

ԱԺ պատգամավորների եւ ՀՀ ոստիկանապետի առանձնազրույցն ավարտվեց: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը տեղեկացրել է, որ ոստիկանապետը նշել է, թե բորբոքված է եղել, այդ պատճառով է մի քիչ կոպիտ արտահայտվել: Այնուհետ պատգամավորներին հայտնել է, որ իրավիճակն անկառավարելի է դառնում, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ տարածքում շատ են սադրիչները, եւ կոչ է արել վերահսկել ցուցարարներին: Ակտիվիստները բարձրախոսով հայտարարում են, որ անհրաժեշտ է լինել զգոն եւ կազմակերպված խաղաղ ակցիան շարունակելու համար:

Լրացում՝ 00:50

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս պահին խորհրդակցության է հրավիրել մի խումբ պատգամավորների, իսկ «կենդանի պատ» կազմած «շղթան» փորձում է ավելացնել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ առկա տարածությունը:

Լրացում՝ 00:44

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը րոպեներ առաջ սթափության կոչ արեց ցուցարարներին: Նա դիմելով պատգամավորներին, նշեց, որ «կենդանի շղթա» կազմելու կարիքը չկար, քանի որ ոստիկաններն են ժողովրդի պաշտպանը:

Նշենք, որ ոստիկանապետը բավականին լարված էր, եւ խոսելու ընթացքում ծածկված էր վահաններով:

Լրացում՝ 00:40

Բաղրամյան պողոտայում վիճակը լարված է: Ինչ-որ քաղաքացիներ բարձրացան բարիկադների վրա եւ միեւնույն ժամանակ վառվեց ջրցան մեքենաների լույսերը, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը գործողությունների է պատրաստվում: Մեւնույն ժամանակ կրկին ուժեր են բերվում Բաղրամյան պողոտայի վերեւի հատվածից:

Նշենք, որ վերջին չորս օրերի ընթացքում այս հատվածում ջրցան մեքենա չէր կենտրոնացվել եւ չէին վառվել լույսերը: Մի քաղաքացի շիշ նետեց ոստիկանների ուղղությամբ: Թե ով էր քաղաքացին, հայտնի չէ, ամեն դեպքում նա կազմակերպիչներից չէր եւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն էլ նրան չեն ճանաչում: Ակտիվիստներն ու քաղաքացիները անմիջապես կոչ արեցին սադրանքների չտրվել: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ քիչ առաջ լրագրողներին փոխանցեց, որ ոստիկանները զինված մարդիկ են հայտնաբերել եւ բերման են ենթարկել ոստիկանություն:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում լսվում են նաեւ աղոթքներ եւ հոգեւոր երաժշտություն:

Լրացում՝ 23:42

Բաղրամյան պողոտայում ցուցարարները հայտարարեցին, որ աուդիտի անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն ուշացած է:

Ակտիվիստները հայտարարեցին, որ իրենց պահանջը մեկն է` էլէկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկումը: Հենց դա էլ հիմնականում վանկարկում են պողոտայում հավաքված ցուցարարները:

Տարածքում են նաեւ ԱԺ որոշ պատգամավորներ: Ի դեպ, ըստ ցուցարարների, շատ են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները:

Լրացում՝ 22:15

Քիչ առաջ լրագրողներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը: Լրագրողների հարցին, թե ինչ- որ քայլե՞ր է պատրաստվում ձեռնարկել ոստիկանությունը, որ ուժեր է կենտրոնացնում, Օսիպյանը պատասխանեց. «Քիչ անց կտեղեկացնենք, թե ինչ է անելու ոստիկանությունը»:

Լրացում՝ 22:02

Բաղրամյան պողոտայում շարունակվում է բազմամարդ հանրահավաքը: Ցուցարարները ներկայացել են նոր բովանդակությամբ պաստառներով:

Քիչ առաջ անախորժ միջադեպ է տեղի ունեցել տարածքում: Երկու քաղաքացի վիճաբանել են «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամների հետ, սակայն ցուցարարները արագ կանխել են միջադեպը։

Ոստիկաններն այդ անձանց դուրս են բերել ցուցարարների շարքերից: Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է:

Րոպեներ առաջ բերվեց 100 մետր երկարություն ունեցող եռագույն դրոշ, որը ձգվեց պողոտայի երկայնքով:

Լրացում՝ 20:30

Ազատության հրապարակում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցից և փակ խորհրդակցությունից հետո ոստիկանները նոր ուժեր կենտրոնացրեցին բարիկադների մոտ, տարածքին մոտեցան և մի քանի շարք կազմեցին կարմիր բերետավորները:

Հիշեցնենք՝ ցույցի համակարգողների և ոստիկանների միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ ցուցարարները բարիկադի այն կողմն անցելու փորձ չէին անի, փոխարենը՝ ոստիկանները կնվազեցնեն իրենց հերթապահող ուժերը:

Նշենք, որ ոստիկանությունն այս քայլին գնաց այն բանից հետո, երբ Մաշտոցի փողոցում երթ անող քաղաքացիներն ինքնաբուխ նստացույց սկսեցին եւ որոշ ժամանակ փողոցը փակ պահելուց հետո շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա:

Ցույցի կազմակերպիչները նշում են, որ շարժման մեկնարկից սկսած այսօր  ամենաբազմամարդ ցույցն է, ինչի պատճառն է նաև այն, որ վաղը և մյուս օրը հանգստյան օրեր են:

Նշենք նաև, որ զուգահեռ ՀՀԿ գրասենյակում անցկացվում է  ՀՀԿ ԳՄ նիստ, որին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը և չի բացառվում, որ նա հանդես կգա հայտարարությամբ:

Լրացում՝ 20:11

arm14352277339

Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ցույցը: Քիչ առաջ  Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանին և վերջինիս մեղադրեց. «Դուք արդեն կարծես թե ոգևորվել եք և  շարունակում եք թույլ տալ անօրինականություններ»:

Օսիպյանին զայրացրել էր փաստը, որ Ազատության հրապարակից երթով դեպի Բաղրամյան շարժվող քաղաքացիները նստացույց են սկսել Մաշտոցի պողոտայում. «Ես հորդորում եմ ձեզ դիմել այնտեղ գտնվող մյուս համակարգող անդամներին՝ հանձինս Վաղինակ Շուշանյանի, որ ազատեն Մաշտոցի պողոտան, հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի կտրուկ քայլերի օրենքով սահմանված կարգով՝ այնտեղի երթևեկությունը վերականգնելու համար: Ես ձեզ զգուշացնում եմ»,- ասաց Օսիպյանը:

Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ ամեն օրվա նման նախապես հայտարարված երթի ընթացքում քաղաքացիներն ինքնաբուխ նստել են և հայտարարել, որ փողոցը կբացեն միայն մեկ ժամից:


  •   Просмотров Сегодня: 519

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА