Արմավիրում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 15:39 – Президент России поучаствовал на IX Московском заседании по мировой безопасности 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 14:43 – И.о. премьера Армении почтил память погибших в Карабахе 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Արմավիրում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ

  • 29.06.2015, 21:24,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ նախադպրոցական հաստատություններում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ:

2015թ. մայիս-հունիս ամիսներին սուր «աղիքային ինֆեկցիա», «կլեբսիելա» և «շիգելլա զոնե» ախտորոշումներով «Արմավիր» ԲԿ է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը տարբեր մանկապարտեզների սաներ են, 11-ը որևէ  ուսումնական և նախադպրոցական հաստատություններ չեն հաճախել, իսկ մեկ երեխան դպրոցական է:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հիվանդանոց դիմած երեխաներից 27-ի մոտ հայտնաբերվել է «սուր աղիքային ինֆեկցիա», 11-ի մոտ՝ «կլեբսիելա», 10-ի մոտ՝ «շիգելլա զոնե» աղիքային հիվանդություններ, 4 տարեկան տղան գտնվում է անգիտակից վիճակում, իսկ երեխաներից մեկը մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախապատրաստված 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով, ևս 7 դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե


  •   Просмотров Сегодня: 406

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА