«Նոր» Բաղրամյանի անելիքները » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«Նոր» Բաղրամյանի անելիքները

  • 29.06.2015, 21:24,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«Նախ պետք է նշեմ, որ միշտ ասվել է, որ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կլինեն մեծամասնության հետ, կլինեն ժողովրդի հետ: Ժողովուրդն ակնհայտորեն իր կամքն արտահայտեց առ այն, որ ցանկանում է մնալ Բաղրամյան պողոտայում: Սա փաստ է: Թե ինչու քաղաքացիական նախաձեռնության (նկատի ունի «Ոչ թալանին». Փայլակ Ֆահրադյան) որոշ անդամներ գնացին, սա բարդ հարց է, կարծում եմ եղել են որոշակի ճնշումներ իշխանության թիմի կողմից, եւ նաեւ հնարավոր է, որ մարդիկ վախեցել են պատասխանատվություն վերցնել»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում զարգացած իրադարձություններին՝ կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Նրա խոսքով, սակայն ակնհայտ է, որ եթե մեծամասնությունը մնում է  մի տեղ, եւ եթե ժողովուրդը կայացրել է իր որոշումն, ապա տրամաբանական է, որ ակտիվիստները պետք է լինեն ժողովրդի հետ:

Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվելու, շատերը համարեցին հաղթանակ, մյուսները կարծիք հայտնեցին, որ սա պարզապես ժամանակ շահելու եւ պառակտում մտցնելու նպատակ ուներ, ո՞րն է ճիշտը, Էդգար Վարդանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Պառակտում տեղի չունեցավ, եւ դա մեծ  ձեռքբերում է: Ցուցարարների, կարելի է ասել, ամենալուրջ ձեռքբերումն է, թեեւ ամեն ինչ արվեց, որ պառակտում լինի, բայց մեծամասնությունը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում»:

Ըստ Էդգար Վարդանյանի՝ Սերժ Սարգսյանի որոշումն իհարկե միտված էր նրան, որ ցուցարարների մեջ լինի անհամաձայնություն եւ հնարավորինս շատ մարդիկ հավանություն տան այդ որոշմանը:

«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքական վերլուծաբանը խոսել է  նաեւ ոստիկանների գործողությունների փոփոխությունից, մասնավորապես, թե ինչու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո, թե ընդամենը 30 րոպե հետո հատուկ միջոցներ կձեռնարկվեն, ցուցարարները շարունակեցին մնալ Բաղրամյան պողոտայում: Ընդհանուր առմամբ ի՞նչ արձանագրեց ՀՀ քաղաքացին, եւ ո՞րն է  «նոր» Բաղրամյանի հանգրվանը:

Դիտեք հաղորդումն ամբողջությամբ:


  •   Просмотров Сегодня: 373

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА