«Ինտեր ՌԱՈ»-ն կկատարի այն, ինչը կորոշի Հայաստանի կառավարությունը » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 19:19 – Участница из Туркменистана вышла в финал международного конкурса по туризму Altai Contest 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 14:43 – И.о. премьера Армении почтил память погибших в Карабахе 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«Ինտեր ՌԱՈ»-ն կկատարի այն, ինչը կորոշի Հայաստանի կառավարությունը

  • 29.06.2015, 21:24,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հունիսի 23-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, կարծիք հայտնեց, որ կատարվածում Մոսկվայի հետքը փնտրելն առնվազն հիմարություն է: Համոզված է՝ Մոսկվան այստեղ անելիք չունի, ոչինչ չի որոշի, եւ խնդրի հանգուցալուծումը միայն ու միայն Հայաստանի իշխանությունների ձեռքերում է:

Կարծիքները, թե այն, որ ընկերությունը ռուսների ձեռքում է, ՌԴ-ն է լուծելու այս խնդիրը, չի ընդունում փորձագետն՝ ընդգծելով՝ ոչ մի կոմպրոմիս այս հարցում Կրեմլից պետք չէ սպասել:

«Ես չեմ կարծում, որ ամեն ինչ Հայաստանում պատկանում է ռուսներին: Ես վստահ եմ՝ շատ ավելին պատկանում է հայերին: Կրեմլից այս պահին ոչինչ էլ կախված չէ»,- նշեց Կոլերովը:

Վերջինս համոզված է, որ «Ինտեր ՌԱՈ»-ն կկատարի այն, ինչը կորոշի Հայաստանի կառավարությունը. «Խոսքը գնում է հայաստանյան ընկերության մասին, որն աշխատում է Հայաստանում՝ հայաստանյան օրենքներով: Ես վստահ եմ, որ ցանկացած ընկերություն, որն աշխատում է, ասենք, Գյումրիում, ֆորմալ առումով կգործի հենց այնպես, ինչպես Գյումրիի կանոններն ու օրենքներն են թելադրում»:

Իրավիճակի ելք Կոլերովը համարում է այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը հրապարակայնորեն քննարկվի եւ արդարացի ու հիմնավորված սակագին սահմանվի:

Ինչ վերաբերում է այս օրերին ռուսաստանյան լրատվամիջոցների գործելաոճին, Հայաստանի իրադարձությունների ուկրաինական «Մայդանի» միջեւ զուգահեռներ գտնելու անզուսպ ցանկությանը, քաղաքագետը դա հիմարների վայել արարք համարեց.

«Ռուսաստանյան լրատվամիջոցներն ունեն շատ տարբեր տեսակետներ, կան ե՛ւ հիմարներ, ե՛ւ խելացիներ: Նրանցից առավել հիմարներն օգտագործում են ամենապարզունակ հնարքները: Իսկ մայդան Հայաստանում չի լինի, կամ մայդանը կսկսվի իշխանության պառակտումից»:


  •   Просмотров Сегодня: 361

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА