• 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 20:22 – Армения становится транспортным хабом всего Южного Кавказа 
  • 20:22 – Армения становится транспортным хабом всего Южного Кавказа 
  • 19:08 – В селе Букнари в Грузии произошла драка на религиозной почве с азербайджанцами. | Введены войска 
  • 00:23 – Как грузинка блистала на показе бренда Dolce & Gabbana 
  • 17:38 – Депутат от фракции "Процветающая Армения" Иветы Тоноян лжет | Генпрокуратура Армении 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

  • 29.06.2015, 21:24,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` մենք հույս ենք հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում եւ իրավունքի շրջանակներում: Այդ նպատակով հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ եմ անում, ինչպես նաեւ ներկայացնում տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:

Հայտնի է, որ հավաքների ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկն է: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, որի ապահովմանն է ուղղված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքն, իր հերթին, լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթ ունեցող հավաքների համար՝ ամրագրելով, որ իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ անցկացվող հավաքն անգամ ենթակա է պաշտպանության, եթե ունի խաղաղ բնույթ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ գործերով կայացված իր վճիռներով մշտապես արձանագրել է, որ ցանկացած մեծամասշտաբ հավաքհասարակական վայրում ախուսափելիորեն անհարմարություն է պատճառում բնակչությանը: Թեև ցույցը հասարակական վայրում կարող  է առաջացնել առօրյա կյանքի որոշակի խաթարում, այդթվում՝ երթևեկության խաթարում, սակայն, շատ կարևոր էորպեսզի պետական մարմինները ցուցաբերեն որոշակի աստիճանի հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզիչիմաստազրկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքների ազատության իրավունքը (Galstyan,  §§ 116-117, Bukta and Others, § 37): Ընդ որում, հանդուրժողականության պահանջվող աստիճանը չի կարող որոշվել վերացական եղանակով: Դատարանը պետք է գնահատի կոնկրետ գործի հանգամանքները և հատկապես, առօրյա կյանքի խաթարման աստիճանը ( Primov and Others v. Russia):

Ընդհանրապես, այն հարցը, թե որ պահից հավաքն այլևս չի կարող համարվել ժամանակավոր բնույթ ունեցող, պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքի անհատական հանգամանքներից ելնելով: Հավաքներիազատության իրավունքի ապահովման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է ցուցարարների համարիրենցտեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման մեջԵթե հավաքը մեծ անհարմարություն չի պատճառում այլ անձանցապա իշխանությունները պետք էհամապատասխանաբարհավաքի ժամանակավոր լինելու պայմանը գնահատելիս առաջադրեն առավել մեղմ պահանջներ:

Պետք է նշել նաև, որ պետությունը կարող է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավաչափ սահմանափակումներ կիրառել հավաքների ազատության իրավունքի իրականացման նկատմամբ:Հասարակական վայրերում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները կարող են ծառայել այլ անձանց իրավունքների պաշտպանությանը՝ անկարգությունները կանխելու ևերթևեկության կանոնակարգված ընթացքը ապահովելու նպատակով (Éva Molnár v. Hungary):

Ինչ վերաբերում է փողոցների արգելափակմանը՝ որպես բողոքի մարտավարություն, դա կարող է որոշակի հանգամանքների պարագայում սահմանափակվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան (Lucas v. UK):  Cisse v. France գործով, Փարիզում երկու ամիս շարունակ եկեղեցում գտնվող 200 ապօրինի ներգաղթած անձանց դուրսբերումը եկեղեցուց ճանաչվել է որպես միջամտություն դիմողի հավաքների ազատության իրավունքին (թեև արդարացվել է հանրային առողջության սկզբունքի հիման վրա):

Çiloğlu and Others v. Turkey գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտել է, որ միջնակարգ դպրոցի մոտ ամենշաբաթյա (յուրաքանչյուր շաբաթ, շաբաթ օրերին առավոտյան երեք տարուց ավելի ժամանակահատվածում) անօրինական գործադուլները, որոնցում ներգրավված էին մոտ 60 անձ, վերածվել էին գրեթե մշտական բնույթ ունեցող իրադարձության, ինչը խոչընդոտում էր տրանսպորտի երթևեկությունը, խախտում էր հասարակական կարգը և անդորրը: Նախորդող ցույցերի տևողությունն ու քանակը հաշվի առնելով՝ ցույցի ցրումը չէր դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

Éva Molnár v. Hungary գործով կայացված վճռով կոնկրետ գործի հանգամանքները հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ Ոստիկանությունը ցուցաբերել է անհրաժեշտ հանդուրժողականություն, թեեւ ցույցի անցկացման վերաբերյալ նախապես տեղեկացված չի եղել: Դատարանի գնահատմամբ, սակայն, ցույցն անխուսափելիորեն խաթարել էր տրանսպորտի երթևեկությունը և հասարակական կարգի որոշակի խանգարման հանգեցրել:

Հաշվի առնելով բոլոր վերոգրյալ սկզբունքները և չափորոշիչները, հավաքների ազատության հիմնարար իրավունքի ապահովման կարևորությունը, ինչպես նաև Ոստիկանության կողմից կամայականության արգելքի, համաչափության և վարչարարության այլ սկզբունքների պահպանման կարևորությունը՝ կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն,  հավաքի առնչությամբ յուրաքանչյուր գործողություն հիմնավորել հետևողական և իրավաչափ փաստարկներով՝ միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ ապահովելով միատեսակ մոտեցում, հայեցողական լիազորություն իրականացնելիս առաջին հերթին առաջնորդվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:

Ուզում եմ նշել, որ ցուցարարներ կողմից «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ Ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Հիշեցնեմ, որ հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Մեր հրատապ գրությանն ի պատասխան՝ Ոստիկանությունից խնդրել են հարցադրումներին պատասխանել մինչեւ հուլիսի 5-ը՝ պայմանավորված հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Հունիսի 23-ի դեպքերի վերաբերյալ մեր որոշումը կկայացվի Ոստիկանության պաշտոնական պատասխանից հետո հնարավորինս սեղմ ժամկետում:

Կարեն Անդրեասյան





  •   Просмотров Сегодня: 386


  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.

  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 (Радио, ТВ, Интернет, Пресса...) FOCUS MEDIA GROUP ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР
    ENGLISH NEWSFEED
    Armenia will raise public debt threshold
    November 2, 2020 - 15:45 AMT Armenia will raise the thresholds of public debt as the country's economy was also impacted by the martial law ...

    Yerevan: Ankara, Baku seek to give Karabakh conflict a religious dimension
    November 2, 2020 - 11:47 AMT The transfer of jihadists to the Nagorno-Karabakh conflict zone reveals the intentions of the Turkish-Azerbaijani ...

    Armenia GDP decline forecast revised downward to 6.8%
    November 2, 2020 - 13:04 AMT The Ministry of Finance has revised the forecasted decline in Armenia's economy in 2020 from 2.6% to 6.8%, Finance ...

    Azerbaijan tried to bring armored vehicles to the south but couldn't
    November 2, 2020 - 11:20 AMT The Azerbaijani forces attempted to bring armored vehicles close to the southeastern part of the frontline overnight, ...

    Covid-19: Armenia infections grew by 1194 in the past day
    November 2, 2020 - 11:23 AMT The number of confirmed coronavirus infections in Armenia grew by 1194 to reach 93448 on Monday, November 2 morning ...

    Azeri troops cut off fallen Armenian soldier's ear
    November 1, 2020 - 19:25 AMT Azerbaijani social media users have been disseminating more footage depicting the torture of Armenian prisoners of war, ...

    Karabakh mosque damaged in Azerbaijan's shelling
    November 1, 2020 - 16:24 AMTGohar Agha Mosque in Shushi, Nagorno-Karabakh was partially damaged in Azerbaijan's shelling of civilian settlements ...

    all news→

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА