Համահայկական խաղերին Սիրիայի պատվիրակության ծախսերը կհոգա կառավարությունը » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Համահայկական խաղերին Սիրիայի պատվիրակության ծախսերը կհոգա կառավարությունը

  • 02.07.2015, 23:45,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  
2

Համահայկական ամառային 5-րդ խաղերի բացման արարողությունը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը կհոգա կառավարությունը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը հուլիսի 2-ի նիստին որոշել է Համահայկական 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով 39.8 մլն դրամ հատկացնել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որը գումարը կտրամադրի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը:

Նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82-հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար: Պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի «Արարատ» հյուրանոցում:

Համահայկական ամառային 6-րդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 2-13-ը: Հուլիսի 1-ի դրությամբ համահայկական խաղերին ներկայացվել է 35 պետությունների 161 քաղաքներից 5461 մասնակցության հայտ:

***

2011թ. սիրիական հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 հազ. մարդ, երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը տեղահանվել է, 3 մլն-ից ավելի մարդ դարձել է փախստական: Բազմաթիվ սիրիահայեր ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:


  •   Просмотров Сегодня: 755

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА